Երևան
12 °C
Հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ բնակավայրում բացվել է հանրահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը կրող այգի-պուրակ։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը:

Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքի բնակիչներ եւ հյուրեր։
Այգի-պուրակը կառուցվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հուլիսից եւ ավարտվել այս տարվա հունիսին։ Այգի-պուրակում անցկացվել է շատրվանային եւ լուսավորության համակարգ, կառուցվել բեմական հատված եւ տեղադրվել Շառլ Ազնավուրի կիսանդրին՝ քանդակագործությամբ Գերասիմ Շահվերդյանի։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 18 միլիոն 860 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը` Շողակաթի համայնքապետարանը։ Այս տարի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով Շողակաթի համայնքապետարանի կողմից լրացուցիչ ներդրվել է 12 միլիոն 400 հազար դրամ։

Շառլ Ազնավուրի անվան այգի-պուրակի եւ կիսանդրու բացման օրհնության կարգ կատարել է Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Ճամբարակի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Երիցյանը։ Շառլ Ազնավուրի կիսանդրու եւ այգի-պուրակի բացման պատիվը վերապահվել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանին։
«Ինչու նորակառույց այգի-պուրակը կրեց մեծն Ազնավուրի անունը։ 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի էին ունենում Ֆրանկոֆոն միջոցառումներ, մենք համայնքով որոշեցինք հատուկ հրավերով հյուրընկալել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ մեր ականավոր հայրենակից Շառլ Ազնավուրին։ Սակայն փոխարենը ստացանք Ազնավուրի մահվան բոթը, եւ մեր նպատակն անկատար մնաց։ Այն իրականացավ միայն այսպես, Ազնավուրն այս կերպ ու իր հավերժ ներկայությամբ է հյուրընկալվել մեզ »,- նշեԼ Է Սուլիկո Շուշանյանը։

Ներկաների հետ տպավորություններով կիսվել է նաև մարզպետ Գնել Սանոսյանը։
«Շատ ենք կարեւորում նման կառույցների անհրաժեշտությունը։ Սա մի գեղեցիկ միջավայր է, որտեղ հնարավոր է կազմակերպել մշակութային միջոցառումներ, զբոսնել ու հանգստանալ, անցկացնել հետաքրքիր ժամանց։ Մենք այս պատերազմից հետո նման կառույցներ պիտի շատ ունենանք, որպեսզի կարողանանք փոխել մարդկանց համակած տխուր տրամադրությունները։ Համոզված եմ, որ Ազնավուրի անունը մշտապես կոգեշնչի այս համայնքի երեխաներին` կրթվելու, մեր հայրենիքի համար պիտանի մարդիկ դառնալու համար»,- նշել է մարզպետ Գնել Սանոսյանը։

Ներկաներին Ազնավուրին նվիրված գրական-երաժշտական կատարումներով ողջունել են Շողակաթի միջնակարգ դպրոցի աշակերտները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT