Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքի հատկապես կենտրոնական հատվածները ազատել փողոցային առեւտրով զբաղվողներից: Չնայած նրան, որ առեւտրականներին հեռացնում են շատ կոպիտ ձեւով, երբեմն էլ՝ նրանց վաճառած միրգն ու բանջարեղենը թափում, միեւնույն է, փողոցային առեւտուր անողները շարունակում են համառել ու կարճ ժամանակ անց վերադառնալ նույն տեղը:
Այժմ էլ քաղաքապետարանի աշխատակիցների թիրախում Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ռոսիա մոլի» դիմաց, առեւտրով զբաղվողներն են: Առեւտրականները հուլիսի 7-ին զգուշացվել են. նրանց վերջնաժամկետ էր տրված մինչեւ այսօր, այնինչ նրանք ոչ միայն չեն գնացել, այլեւ մարտական տրամադրվածությամբ սպասում են հերթական այցելուներին: Նրանք «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտարարեցին՝ ամեն գնով մնալու են այնտեղ, որտեղ տարիներ շարունակ զբաղվել են առեւտրով:
Բանն այն է, որ տարեսկզբից Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու (Տիգրան Մեծի պողոտա) ճակատային հատվածում՝ կանգառի հարեւանությամբ, կառուցվում են առեւտրային տաղավարներ:

Քաղաքապետարանից առեւտրականներին ասել են՝ տաղավարների պատրաստ լինելուն պես իրենք տեղափոխվելու են այդտեղ, բայց հիմա կարծես թե այդ մասին խոսք չկա: Ավելի վաղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանաներից ոմանք լրատվամիջոցների հետ զրույցում անհանգստություն էին հայտնել, ասել, որ եկեղեցու դիմային հատվածում առեւտրային տաղավարներ կառուցելն անթույլատրելի են համարում:
«Երեկ եկել, մեզ ասում են՝ ազատեք: Լավ, ազատենք, ո՞ւր գնանք: Մի որոշ ժամանակ առաջ էլի էին եկել, մեր անուն-ազգանունները գրեցին, խոստացան, թե իբր էս սարքվող նոր տաղավարներում են տեղավորելու: Տաղավարները գրեթե պատրաստ են, բայց իրենք այդ մասին այլեւս որեւէ խոսք չեն ասում, ուղղակի ասում են՝ գնացեք ու վերջ»,- վրդովված ասաց Մարիամ տատիկը, որը եկեղեցու դիմաց հուշանվերներ, զարդեր եւ սրբապատկերներ է վաճառում:

Իսկ հարակից տարածքում մրգի 3 փոքր արկղեր դրած ու արեւի տակ տեղավորված մի տղամարդն էլ նկատեց՝ հույս չունի, թե այդ տաղավարներում իրեն տեղ կտան. «Ես միրգ եմ ծախում, ինձ ասում են՝ ո՛չ միրգ եք ծախելու, ո՛չ շոր, թե ինչ են բերելու, Աստված գիտի: Եկեղեցին դեմ էր որ հենց դիմացը առեւտրի կենտրոն սարքեն, քաղաքապետարանից էլ ասել էին, թե իբր մեզ համար են սարքել, որ օրվա հացի գումար աշխատելու հնարավորությունից չզրկեն: Հիմա սպասում ենք՝ սարքեն, վերջացնեն, եթե էլի չտան, կռիվ կանենք, կվերցնենք մեր տեղերը: Ստացվում է՝ խաբում են: Մենք լսել ենք, որ իրենք դրանք սարքում են, որ մեծ գումարների դիմաց վարձակալության տան»:
Ըստ այդ տարածքում աշխատող առեւտրականների՝ նոր տաղավարները վարձակալության են տրվելու ամսական 300-400 հազար դրամ վարձավճարի դիմաց: «Հայ ազգը փորձադաշտ է, ինչ ուզում, անում են: Ներսից մեկը մյուսի հանդեպ գազան են, բայց թուրքի դեմը կատու են դառնում: Եթե երեխան սոված է լինում, մայրն էլ հնարավորություն չունի կաթ տալու, ուրեմն դրսից պիտի ինչ-որ մի բան անի, որ կերակրի չէ՞ երեխային: Հիմա ես կերակրվելու կարիք եմ զգում, գնամ տանը էնքան սոված պառկեմ, մինչեւ այս տաղավարները պատրա՞ստ լինեն: Այն էլ այն դեպքում, երբ դեռ պարզ չէ, թե ինչ մախինացիաներ են մեր գլխին անելու»,- ասաց տիկին Ալլան: Վերջինս նշեց, որ երկար տարիներ առանց մի կոպեկ վճարելու է իր գործն արել, չի էլ պատրաստվում վճարել, քանի որ օրվա առեւտրով հազիվ ապրում է:
Նորաստեղծ տաղավարներում դեռ աշխատում են շինարարները: Չնայած այդ հատվածն ամբողջությամբ արդեն սալիկապատ է, բայց ներսում դեռ անելիք կա: Աշխատողները «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ առավելագույնը 14 օրից տաղավարներն արդեն պատրաստ կլինեն շահագործման:

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ «Հայկական ժամանակին» ասաց, որ ամիսներ առաջ այդ տարածքը Երեւանի քաղաքապետարանը տվել է վարձակալությամբ եւ հաստատված նախագծի համաձայն՝ այնտեղ առեւտրային տաղավարներ են կառուցել: Իսկ ինչ վերաբերում է այդ տարածքում մայթերին առեւտուր իրականացնող անձանց, Կարապետյանն ասաց. «Կարող են վարձակալի հետ պայմանավորվել եւ առեւտուր սկսել այն մարդիկ, որոնք, ըստ էության, տարիներ շարունակ զբաղվել են ապօրինի առեւտրով»: Ըստ Կարապետյանի, եթե այդ մարդիկ սահմանված ժամկետում չազատեն տարածքը, ապա քաղաքապետարանը նրանց նկատմամբ կշարժվի օրենսդրության համաձայն:
Կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի 10-30 տոկոսը կտրամադրվի փողոցի առեւտրականներին՝ անհատույց օգտագործման իրավունքով:
Կարապետյանը նաեւ հայտնեց, որ տարածքը վարձակալող ընկերությունը զուգահեռ պարտավորվել է նաեւ 30 մլն դրամի ներդրում իրականացնել քաղաքի զարգացման համար. հողատարածքի մրցույթին մասնակցելու հայտին կից ներկայացված առաջարկությամբ պարտավորվել է բարեկարգել Օղակաձեւ զբոսայգու հատվածներից մեկը: «Կառուցապատման իրավունքի տարեկան մեկնարկային վճարը 585 հազար դրամ է սահմանված եղել, կառուցապատողի կողմից վճարված տարեկան վճարը կազմել է 1 մլն 800 հազար դրամ»,- ասաց Հակոբ Կարապետյանը:
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ տաղավարների շինարարությունն իրականացնում է «Միրաժ 2020» ՍՊԸ-ն, որի ղեկավարը Հովհաննես Երանոսյանն է։ ՍՊԸ-ին տարածքը վարձակալության իրավունքով է հատկացվել է 5 տարի ժամկետով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT