Երևան
12 °C
Ամերիկյան IREX հաստատությունը հրապարակել է Vibrant Information Barometer հետազոտությունը, ուր ավելի քան մեկ տասնյակ երկրների հետ մեկտեղ անդրադարձել է նաև Հայաստանի լրատվական դաշտին։
Անցած տարվա ընթացքում Հայաստանում արձանագրված երկու հիմնական զարգացումները՝ «Քովիդ-19»-ը և Ղարաբաղյան պատերազմը, իրենց ազդեցությունն են ունեցել լրատվական դաշտի և մամուլի ազատություն վրա, ասված է IREX ամերիկյան հաստատության եվրասիական տարածաշրջանի մի շարք երկրների՝ լրատվական դաշտի ու տեղեկատվական քաղաքականության մասին զեկույցում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Նշվում է, որ այն հիմնված է IREX-ի առաջ քաշած Vibrant Information Barometer (VIBE)՝ Կենսունակ տեղեկատվության բարոմետր հետազոտության հիման վրա, որը ներկայացնում է տարեկան ուսումնասիրություն եվրասիական երկրներում տեղեկատվության տրամադրման, տարածման, սպառման և օգտագործման մասին: Հետազոտությունը կազմված է տեղական առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների, խմբագիրների և մեդիա ոլորտի մասնագետների գնահատականների հիման վրա:
Հետազոտվող երկրի վերջնական միջին ցուցանիշը ձևավորվում է չորս հիմնական ոլորտների ուսումնասիրությունից, որոնք ներառում են տեղեկատվության որակի, տարածման խողովակների, սպառման ու ներգրավվածության, վարքագծի վրա տեղեկատվության ազդեցության չափորոշիչները: Այս ցուցանիշների հետազոտման արդյունքում երկրները բաժանվել են չորս պայմանական խմբերի՝ անկենսունակ / ձախողված տեղեկատվական համակարգ (0-10 միավոր), ոչ զգալի չափով կենսունակ / թույլ տեղեկատվական համակարգ (11-20), մասամբ կենսունակ / կայուն տեղեկատվական համակարգ (21-30) և խիստ աշխույժ / զարգացած տեղեկատվական համակարգ (31-40):
Հայաստանը, ըստ զեկույցի, ստացել է ընդհանուր 23 միավոր և իր տեղը զբաղեցրել մասամբ կենսունակ կամ կայուն տեղեկատվական համակարգ ունեցող երկրների խմբում, ուր, բացի Հայաստանից, ընդգրկված են նաև Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Կոսովոն: Վերջինս ունի խմբի ամենաբարձր ցուցանիշը՝ 24 միավոր, որին հաջորդում են 23 միավոր ունեցող Հայաստանն ու Մոլդովան: Նրանց հաջորդում են 22 միավորով Ալբանիան և Ուկրաինան, իսկ վերջին տեղում են 21 միավորով Հյուսիսային Մակեդոնիան ու Մոնտենեգրոն:
Հայաստանի զեկույցի շուրջ բանախոսները համակարծիք են, որ հաշվետու տարին հագեցած էր ապատեղեկատվությամբ ու ատելության հռետորաբանությամբ: Անցած տարի Հայաստանում մեծ էր նաև հանրային բևեռացումը, հատկապես՝ նոյեմբերի զինադադարի կնքումից հետո: Չնայած բանախոսները համաձայն են, որ ընդհանուր առմամբ ազատ խոսքը մեծ կորուստներ չի կրել անցած տարում, «Քովիդ-19»-ի հետ կապված իրադրությունը մեծ փորձություն էր ՀՀ իշխանությունների համար մամուլի ազատության հարցում:
Ըստ զեկույցի՝ Հայաստանը հետազոտվող չորս հիմնական ասպարեզներից լավագույն արդյունք է գրանցել տեղեկատվության տարածման ցուցանիշում՝ ստանալով 28 միավոր: Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները Հայաստանում համարժեք են երկրի ներկայիս կարիքներին, իսկ տեղեկատվություն ստանալու օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Լրատվամիջոցներն ավելի ու ավելի շատ են օգտվում իրենց իրավունքներից, նշված է զեկույցում: Սակայն զեկույցն ընդգծում է նաև, որ լրատվամիջոցների սեփականության, դրանց թափանցիկության և խմբագրական քաղաքականության վրա ազդեցության ոլորտներում չի արձանագրվել որևէ բարելավում:
Ուսումնասիրության ենթարկված մնացած պետություններն ընդգրկվել են ոչ զգալի չափով կենսունակ կամ թույլ տեղեկատվական համակարգ ունեցող երկրների շարքում, որոնց թվում են Ադրբեջանը, Բելառուսը, Սերբիան, Ռուսաստանը, Բոսնիա Հերցեգովինան և Վրաստանը: Վերջինս 19 միավորով խմբի առաջատարն է, որին հաջորդում են Բոսնիա Հերցեգովինան՝ 18 միավորով, այնուհետև ՌԴ-ն, Սերբիան, Բելառուսը՝ 15 միավորով: Ադրբեջանը 11 միավորով խմբի վերջին տեղում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT