Այսուհետ Երեւանի քաղաքապետի որոշմամբ կարող է քանդվել համայնքային հողում կառուցված ցանկացած ինքնակամ շինություն

Երեւանի ավագանին այսօր հաստատեց մի նախագիծ, համաձայն որի՝ Երեւան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետ կարող է քանդվել Երեւանի քաղաքապետի որոշմամբ, անկախ կառույցի ավարտվածության աստիճանից եւ օրինականացման ենթակա լինել-չլինելու հանգամանքից:

Երեւանի ավագանին փոփոխություններ եւ լրացումներ կատարեց Երեւան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբեր 23-ի «Երեւան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու եւ օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» N 315-Ն որոշման մեջ:

Ըստ այդ փոփոխությունների՝ N 315-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը ճանաչվեց ուժը կորցրած, 2-րդ կետը լրացվեց նոր ենթակետով, որը ենթադրում է՝ Երեւան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը, անկախ ավարտվածության աստիճանից եւ օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից, կարող է քանդվել Երեւանի քաղաքապետի որոշմամբ:

Բանն այն է, որ օրինական ճանաչված ինքնակամ շինությունների եւ դրանցով ծանրաբեռնված հողամասերի տնօրինումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված կարգով միայն այն դեպքում, եթե ինքնակամ շինությունը ճանաչվել է օրինական մինչեւ 2021 թվականի հունվարի 31-ը ներկայացված դիմումի հիման վրա:

Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 315-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրելու հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմանը համապատասխան: Այսուհետ այդ ենթակետը համարվում է ուժը կորցրած:

Բանն այն է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն (188-րդ հոդվածի 2-րդ մաս) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել:

Երեւանի ավագանու համապատասխան որոշման հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ ՀՀ Սահմանադրությամբ կամ որեւէ այլ իրավական ակտով, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, սահմանված չէ որեւէ այլ կանոն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների տնօրինման վերաբերյալ: Սահմանված չէ նաեւ որեւէ մարմին, որին վերապահված է գույքի տնօրինման կարգ ընդունելու իրավասություն, ինչից բխում է, որ այդ գույքը օրինական ճանաչվելուց հետո այն համայնքային սեփականություն է, որի տնօրինման կարգը պետք է սահմանի Երեւան համայնքի ավագանին:

Այս հիմնավորումը ավագանու որոշման մեջ ներկայացվել է՝ հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումները (12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետ), համաձայն որի՝ Երեւան ավագանին որոշում է ընդունում Երևանի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու եւ օտարման տարեկան ծրագրի վերաբերյալ, որում պետք է նշվեն օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը:

«Վերոգրյալից բխում է, որ Երևան համայնքի ավագանին ինքնակամ կառույցների տնօրինման հետ կապված սեփական կարգ չի սահմանել եւ որոշել է, որ այն պետք է կարգավորվի ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ներկայումս առաջարկվում է Երեւան քաղաքի ավագանու քննարկվող որոշումից նշված կարգավորումները հանել և ինքնակամ կառույցների տնօրինումը իրականացնել Երևան քաղաքի ավագանու որոշմամբ համայնքային այլ գույքերի տնօրինման համար սահմանված ընդհանուր կարգով: Միաժամանակ ամրագրել, որ Երեւանի քաղաքապետը իրավասու է քանդել համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը՝ անկախ դրա օրինականացման ենթակա լինելու հանգամանքից»,- մասնավորապես նշված է ավագանու որոշման հիմնավորման մեջ: Որոշումն ընդունվեց 39-ը կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների արդյունքում:
Երեւանի ավագանու այսօրվա նիստին մասնակցում են ավագանու 42 անդամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2057 դիտում

2025թ․ առաջին եռամսյակ․ ԷՖԵՍ-ն ամրապնդում է կամավոր ապահովագրության շուկայում իր առաջատար դիրքը

Հայաստանն ընթանում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Գևորգ Պապոյանը՝ Լիոնի պատվիրակությանը

Օրենքի առաջ պատասխանատու են բոլորը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. տեսանյութ

Մտածողության ձևավորման համար նրբություններ են. վարչապետն այցելել է Սպիտակում կառուցված մսուր-մանկապարտեզ

Ավտոմեքենան ընկել է Դեբեդը. փրկարարները որոնում են դրանում գտնված քաղաքացիներից մեկին

Շնորհակալություն երկարամյա աշխատանքային գործունեության և վաստակի համար. նախարարը՝ աշխատանքի վետերաններին

Թեհրանում Եղեռնի զոհերի հուշարձանից անհետացած ծաղկեկողովը հայտնաբերվել է բզկտված, խորհրդանիշները պոկված

Ինքնաբացարկ «Մեր քաղաքը» խմբակցությունից, 2 փոխքաղաքապետ, վերջում եկող շեֆերը. կայացավ Գյումրու ավագանու նիստը

Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը ձերբակալվել է. հայտնի է՝ ինչի համար

Տեխասում մետաղադրամներով բեռնված բեռնատար է շրջվել. մայրուղում ցրվել է 800 հազար դոլար` 10 ցենտանոցներով

Եթե խնդիր կա, մարդը պետք է իմանա, որ Կառավարությունն էլ է տեղյակ. Մ3-ի Սպիտակ-Վանաձոր հատվածը հիմնանորոգվել է

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերներից մեկն է. նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները. վարչապետ

Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում ՀՀ-ն շատ բարձր տեղում է, գնում ենք ճիշտ ճանապարհով. Հարությունյան

Ազգությամբ հնդիկ քաղաքացիները Երևանում մտել են հայրենակցի տուն, ծեծի ենթարկել, թալանել, փորձել բռնաբարել կնոջը

Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են անձրևներ ու ամպրոպ

Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծ

Անցողիկ շեմը չհաղթահարած «Ապրելու երկիր»-ի թեկնածու Կարեն Մալխասյանին Վարդան Ղուկասյանը պաշտոն է տվել

Վանաձորի Խ. Աբովյանի անվան դպրոցում կառուցվել է մարզադահլիճ. վարչապետ

«Հանրապետություն»-ը կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագրի» հետ պաշտոններ ունենալու մոլուցքով. Սարգսյան

Անիմաստ դեմ քվեարկել հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի ընտրությանը, պոպուլիզմ է, որին ես դեմ եմ. Մինասյան

Բոլոր այն նիստերին, որոնք կարևոր են մեր քաղաքի բնականոն զարգացման համար, մասնակցելու ենք. Մինասյան

Լոռու մարզ այցելության առաջին կանգառը՝ Վանաձորում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ապրիլի 30-ից մայիսի 2-ը հայտնաբերվել են 13 հետախուզվող, 3 անհետ կորած

Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերն ընտրվեցին Գյումրու առաջին և երկրորդ փոխքաղաքապետ. ՔՊ-ն ձեռնպահ է քվեարկել

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ մարիխուանա. կան ձերբակալվածներ. տեսանյութ

4 մլն դրամ կաշառք ստանալու գործով երկու անձ է ձերբակալվել, ձերբակալվածներից մեկը ՊԵԿ պաշտոնյա է

Ռոբերտ Քոչարյանը կասկածներ ունի, որ իրեն ուզում են «քցել». «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Մոսկվայի մարզում վերջին 100 տարվա ընթացքում մայիսյան ամենաառատ ձյունն է տեղացել

Վիրավորին տեղափոխել են, մեր մեքենան սեփական է․ Գագիկ Մելքոնյանը՝ իրենց մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին

Ucom-ը և Impact Hub Yerevan-ը գործարկում են կանաչ նորարարներին աջակցող ծրագրի երկրորդ փուլը

Մեկնարկել է Գյումրու ավագանու նիստը. մասնակցում են բոլոր քաղաքական ուժերը

Ինձնից պահանջվել են որոշակի պարզաբանումներ, ես տվել եմ. Հովհաննիսյանը նշել է՝ ինչպես է անտոկոս վարկ ստացել

Ես չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել. ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. Ֆինանսների նախարար

Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող նավը ենթարկվել է հարձակման. այն խորտակվում է. տեսանյութ

Արտաշատի բնակարաններից մեկից զարդերի գողության համար կասկածվող երիտասարդը հայտնաբերվել է. տեսանյութ

Էկոնոմիկայի նախարարությունը բարձր որակավորմամբ մասնագետների ներգրավման ծրագրի մասին պարզաբանում է տարածել