«Ինչպես դառնալ բռնապե՞տ», թե՞ «Անդերգրաունդ». որ ֆիլմը դիտել կամ ինչ չի կարելի անել Սահմանադրական դատարանում

Սահմանադրական դատարանում ավարտվեց հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով դիմումների քննությունը: Բարձր դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Թե երբ կհրապարակվի որոշումը, չի հստակեցվել: Հստակ է միայն, որ վերջնաժամկետը հուլիսի 17-ն է:

Այսօր կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով:

Դիմումատուներից «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի ելույթն ավելի շատ քաղաքական էր, քան դիմումին առնչվող:

Վարդեւանյանը պնդեց՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի իրական կամքը: ԿԸՀ որոշմամբ ներկայացված պատկերը  խեղաթյուրված է:

ԿԸՀ որոշմամբ, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է ընտրություններում՝ ստանալով քվեների 53.91 տոկոսը: Երկրորդ տեղում է «Հայաստան» դաշինքը՝ 21.09, երրորդում «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս ձայներով:

Վարդեւանյանի պնդմամբ՝ այս ընտրությունների շղթան սկիզբ է առել մարտ ամսից Հանրապետության նախագահի լիազորությունը վարչապետի կողմից իրացնելու միջոցով: Դա, ըստ նրա, արտահայտվել է ընտրությունների օրը վարչապետի կողմից հայտարարվելու միջոցով, թեեւ, ըստ օրենքի, այդ օրը նշանակում է նախագահը:

Խոսելով իրենց պահանջի մասին, այն է՝ մանդատների վերաբաշխման միջոցով հնարավորություն ստեղծել, որ մեկ ուժ խորհրդարանում չունենա մանդատների 3/5-ից ավելին՝ Վարդեւանյանն ասաց նաեւ. «Բարձր դատարան, վերջին երեք տարիների ընթացքում տեսել ենք այն իրավական եւ իրական հետեւանքները, երբ մեկ ուժ խորհրդարանում ունենում է մանդատների 3/5-ից ավելին կամ առնվազն 3/5-ը, դրա հետեւանքները բոլորս գիտենք: Այսպիսի հետեւանքներ ՀՀ-ի պատմության մեջ այլեւս երբեք չեն լինելու, եւ կարող եմ ասել, որ այդ իմ պնդման երաշխավորներից մեկը պետք է և կարող է լինել բացառապես ՍԴ-ն: Միապետությունը, միակուսակցական կառավարումը չեն թակում Հայաստանի պետականության դռները, այն իրականություն է»:

Ըստ «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի՝ այս իրավիճակը հատկապես անհրաժեշտ է շեշտել, քանի որ. «Մենք ծայրահեղ վտանգավոր մարտահրավերների առաջ ենք կանգնած: ՍԴ-ն ի զորու է կանխել հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները, նոր անհասկանալի փաստաթղթերը: Իսկապես այս գործը ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճ չէ»:

Եզրափակելով խոսքը՝ Վարդեւանյանն ասաց. «Այս ընտրությունների վերաբերյալ մեր կողմից ներկայացված դիմումը հիմնավոր է և բավարար՝ Սահմանադրական դատարանի կողմից 77-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմը իրականացնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս որոշումը անվավեր է, դրանից բխող հետևանքները կորոշի Բարձր դատարանը»:

ՍԴ դիմող հաջորդ կողմի՝ «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն էլ իր ելույթում պնդեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին գործող իշխանությունը ՀՀ քաղաքացիներին զրկել է ազատ ընտրություն իրականացնելու հնարավորությունից, կիրառել է վարչական ռեսուրս, քաղաքական ուժերի միջեւ խախտվել է հավասարությունը:

Կրկին խոսելով հրաժարականից հետո վարչապետի պաշտոնավարելու անթույլատրելիության մասին՝ Զոհրաբյանը առաջարկեց պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո շարունակեր պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար եւ կազմակերպեր ողջ ընտրական գործընթացը: «Արդյոք այդ ժողովրդական ճնշումը կթուլանա՞ր: Ես, օրինակ, չեմ պատկերացնում, որ 2018-ին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման պայմաններում հնարավոր էր թուլացնել կրքերը: Բայց Սարգսյանը որպես պաշտոնակատար չմնաց»,- ասաց նա:

Ընտրությունների արդյունքները վիճարկող «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանն էլ հայտարարեց. «Այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ այնքանով են աննախադեպ, որ փաստացի վարչական ռեսուրսն օգտագործել է ե՛ւ գործող իշխանությունը, ե՛ւ, ըստ իշխանության տված տվյալների, նաեւ հակառակ կողմը:

Նա նշեց, որ վարչական ռեսուրսի կիրառումը, ատելության խոսքը լավ չեն ազդել ընտրությունների մասնակից այլ կուսակցությունների վրա:

«Վստահ եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը հետեւեր օրենքի կանոնին, հրաժարականից հետո չշարունակեր պաշտոնավարել, «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցությունը նույնպես չէր հաղթահարելու շեմը»,- ասաց նա եւ հավելեց. «Ելնելով այս ամեն ինչից՝ խնդրում եմ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները»:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը պնդեց, որ ընտրությունների ժամանակ ազատ ընտրության իրավունքի խախտումներն ունեցել են այնպիսի բնույթ, որ ակնհայտ են եղել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքերը:

Նա հայտարարեց նաեւ, որ Բարձր դատարանը մերժել է ստանալ ապացույցներ, որոնք ակնհայտ եւ անվիճելի ցույց կտային իրենց բողոքի արդարացի լինելը: «Զուտ մարդկային առումով ես հասկանում եմ ձեզ, որովհետեւ, անկախ մեր կողմից բերվող փաստարկներից, պետք է իսկապես ունենալ մեծ խիզախություն, որ արձանագրվի՝ ընտրությունները խախտել են հիմնարար ընտրական իրավունքը»,- դիմելով դատարանին՝ հայտարարեց նա՝ հավելելով. «ՍԴ-ն այս գործով պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու ԱԺ-ի արտահերթ ընտրությունների արդյունքում առաջացած իրավական վեճը, այլ նաեւ իր որոշմամբ շատ ավելի հեռուն գնացող հայտ ներկայացնելու, դառնալ ՀՀ-ում Սահմանադրության եւ սահմանադրական կարգի իրական պաշտպան, դառնալ արդարադատության եւ անկախ դատական համակարգի առաջնորդ: Սակայն առաջնորդությունն ունի իր գինը, եւ դուք պետք է պատրաստ լինեք այն վճարելու՝ ստանձնելով ձեր բաժին պատասխանատվությունը: Առաջին անգամ է, որ ես, կանխատեսելով ձեր որոշումը, ունեմ անհատապես ներքին անարդարության եւ համընդհանուր պարտության զգացում: Ինչ վճիռ էլ դուք կայացնեք, դրանից հետո կյանքը շարունակվելու է: Բայց ձեր վճռից է  կախված, թե ինչ ճանապարհով կընթանա մեր պետությունը»:

Ելույթի վերջում Հարությունյանը խորհուրդ տվեց դիտել «Ինչպես դառնալ բռնապետ» սերիալը. «Հինգ օր առաջ Netflix-ը սկսեց հեռարձակել «Ինչպես դառնալ բռնապետ» սերիալը։ Եթե «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը այդպիսի հնարավորություն ինձ ընձեռեր, ապա ես ուղղակի կկազմակերպեի դիտում այս դահլիճում, եւ, կարծում եմ, բոլորը դրանից հետո կունենային միանշանակ եզրակացություն, թե ինչի մասին էր խոսքը մեր դիմումում։ Բայց քանի որ օրենքը նման հնարավորություն ինձ չի ընձեռում, ուստի ես ընդամենը խորհուրդ կտամ հարգարժան դատավորներին եւ բոլորին, ովքեր մեզ լսում են ու տեսնում, դիտեք այդ սերիալը։ Ցավոք, դուք կտեսնեք այսօրվա Հայաստանը»։

Արձագանքելով Հարությունյանին՝ գործով 3-րդ անձ ներգրավված, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանը հայտարարեց. «Ես ավելի դասական ֆիլմից կուզեի օգտվենք. Կուստուրիցայի «Անդերգրաունդ» ֆիլմը, որտեղ բավական տեւական ժամանակ ժողովրդին իջեցրել էին բունկեր, խաբում էին իրենց կարգավիճակի մասին, ենթարկում էին տարբեր տառապանքների, թալանում էին, բարոյալքում, իսկ բունկերի վերեւում դրված բեմահարթակի վրա խոսում վեհ արժեքներից, հայրենիքից»։

Հարությունյանի ելույթի մեկ այլ հատվածին արձագանքեց ՍԴ նախագահը: Արման Դիլանյանն ասաց. «Մարդկայնորեն ես հասկանում եմ ձեզ, մարդկայնորեն հասկանում եմ ձեր ընտրած մարտավարությունը, ՍԴ-ին վարկաբեկելու եւ այդպիսով ՍԴ-ի ապագա որոշումը վարկաբեկելու ձեր փորձերը, բայց չեմ ընդունում, եւ ինձ համար դա դատապարտելի է: Այս Բարձր դատարանում դատավարությունը հետաքրքրությունների կամ առանձին կասկածների բավարարման համար չէ: Այստեղ  քննվում է ընտրությունների կապակցությամբ ընդունված որոշման հետ կապված վեճը»:

Ամփոփելով ընտրությունների կազմակերպման գործընթացը եւ ՍԴ-ում լսված կարծիքները՝ պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց.

«ԿԸՀ-ն ամբողջ ընթացքում իր գործառույթները կազմակերպելիս առաջնորդվել է բացառապես ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներով: Հետեւաբար, կարծում եմ, որ տարաբնույթ որակումներն ու գնահատականները բացառապես քաղաքական մոտեցումներ են, որոնք նաեւ ներկայացվեցին այս դահլիճում...

Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքների մասին որոշումը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքները, հիմք ընդունելով ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված դիմում-բողոքներով իրականացված քննությունը եւ որոշումները, համապատասխանում է ընտրական օրենսգրքի պահանջներին, եւ նշված որոշումը անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին ու չամրագրվեցին: Խնդրում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նշված որոշումը թողնել ուժի մեջ»,- եզրափակեց Մուկուչյանը:

Հարակից պատասխանող, Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանն էլ անդրադարձավ ՍԴ-ում հնչած պնդումներին, թե տարբեր ձեւաչափերով, ստուգողական գործողություններով կատարվել են տարբեր գործողություններ, որոնց նպատակը եղել է  հատկապես միակողմանիորեն ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հանիրավի քրեական հետապնդումներ հարուցելը: «Մենք եւս մեկ անգամ բացառում ենք այս իրավիճակը»,-ասաց Հովհաննիսյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն էլ իր եզրափակիչ ելույթը նվիրեց գործի բացառիկության գնահատմանը: Ասաց, որ տեսել է բացառիկություն տառերի, տողերի, նախադասությունների քանակի, բայց ոչ բովանդակության առումով:

«Տարբեր քննարկումներ կան դատավարության շուրջ: Առաջարկ է հնչել, որ բուհերի ուսանողները անպայման հետեւեն դատավարությանը եւ հարուստ գիտելիքներ ձեռք կբերեն: Կարծում եմ, որ առաջին գիտելիքը, որ ձեռք կբերեն բուհերի ուսանողները, այն է, թե ինչ չի կարելի անել Բարձր դատարանում: Չի կարելի ներկայացնել այնպիսի փաստարկներ, որոնք հեշտությամբ կստուգվեն եւ անմիջապես կհերքվեն Բարձր դատարանում, չի կարելի Բարձր դատարանում իրավաչափ գործողությունները ներկայացնել ոչ իրավաչափ եւ այդ հիմքով պնդել, որ ընտրության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր: Որեւէ դեպքում չի կարելի սահմանադրական մարմնում վիրավորական արտահայտություններ անել մեկ այլ սահմանադրական մարմնի հասցեին»,- ընդգծեց Բադասյանը:

Անդրադառնալով բարձրացված թեզին, թե երեք տարի է Հայաստանում բոլոր որոշումները կայացնում է մեկ ուժ՝ Բադասյանը վստահեցրեց՝ այդ մեկ ուժը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է:

Կողմերի եզրափակիչ ելույթները լսելուց հետո ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց. «Ես այս պահին հայտարարում եմ գործի քննության ավարտի մասին, դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու համար»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3729 դիտում

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ