Դիջիթեյնն ամփոփեց «M1TQ» ինկուբացիոն ծրագիրը (լուսանկարներ)

14/07/2021 schedule20:26

Հուլիսի 13-ին Դիջիթեյն ընկերությունում ամփոփվեց «M1TQ» ինկուբացիոն ծրագիրը, «DigiTown» նախագծի շրջանակներում, որը իրականացվեց Հայաստանի Գիտության և Տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ:

1 (13).JPG (8.42 MB)«M1TQ»-ը տասներկուշաբաթյա ձեռնարկատիրական ծրագիր էր՝ նախատեսված  գործարկման վաղ փուլում գտնվող ստարտափների համար, հագեցած ինտենսիվ գործնական դասընթացներով, որոնք միտված էին ապահովելու ստարտափի աճին ու զարգացումանը։

 «M1TQ» ինկուբացիոն ծրագրին մասնակցած AR trails, Gabby, Axona, Armbionics, Rooshe, Payman, Medea, Prekog.ai ստարտափները նախատեսված ավելի քան հիսուն ժամ գաղափարի շուրջ աշխատելու և սեմինարներին մասնակցելու արդյունքում  բարելավեցին իրենց  պրոդուկտի մշակումն ու նախատիպի ձևավորումը, բիզնես մոդելավորումը, վաճառքի ռազմավարությունը, ելույթ ունենալու և գաղափարը ներկայացելու իրենց  հմտությունները: 

Ծրագիրն ամփոփվեց Դեմո օրով, որի շրջանակում ստարտափները հնարավորություն ունեցան ելույթ ունենալ  վենչուրային կապիտալիստների, ներդրողների և ոլորտի առաջատարների ներկայությամբ։

Ժյուրիի քվեարկության արդյունքում առավելագույն միավորներ հավաքած Armbionics ստարտափը  Դիջիթեյն ընկերություն կողմից ստացավ 10․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ, Medea ստարտափը ճանաչվեց նորարար թիմ՝ ստանալով 2000 ԱՄՆ դոլար, իսկ Prekog.ai ճանաչվելով լավագույն թիմ ստացավ 2000 ԱՄՆ դոլար։

17 (1).JPG (7.97 MB)

Նշենք, որ հաղթող ճանաչված Armbionics  նպատակն է հաղթահարել հաշմանդամությունը, զարգացնելով վերականգնողական տեխնոլոգիաները, ինչպես նաև իրականացնելով ֆիզիկական և հոգեսոցիալական վերականգնողական ծրագրեր վերին վերջույթի հաշմանդամություն ունեցող անձանձ համար։

Մինչ այս Armbionics ստեղծել է միոէլեկտրիկ, մեխանիկական և մասնակի ձեռքի պրոթեզներ։

«Միտք ինկուբացիոն ծրագիրը մեզ հնարավորություն տվեց կատարելագործելու մեր գիտելիքները թե՛ բիզնեսի, թե՛ տեխնոլոգիական տեսանկյունից, ճանաչելու նոր ստարտափների և ձեռք բերելու նոր կապեր։ Մենք հնարավորություն ունեցանք լսելու հետաքրքիր ու պրոֆեսիոնալ զեկույցներ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, իսկ մենթորների հետ առանձին հանդիպումները թույլ տվեցին խորությամբ ուսումնասիրել և ավելի գործնական հասկանալ տվյալ թեման։ Շնորհակալ ենք Դիջիթեյն ընկերությանը և Հայաստանի Գիտության և Տեխնոլոգիաների հիմնադրամին այս ծրագիրն իրականացնելու համար։ Ուրախ ենք որ դարձանք «M1TQ» ինկուբացիոն առաջին ծրագրի մասնակից և հաղթող»,-նշեց Armbionics ստարտափի համահիմնադիր Մարինա Դավթյանը։

 DSC_6928.jpg (2.36 MB)

Ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները ստացան ինչպես աշխատանքային տարածք, այնպես էլ անհրաժեշտ սաքավորումներ՝ Դիջիթեյնի գրասենյակում քսանչորսժամյա աշխատանքի համար:

Նորարար թիմ ճանաչված Medea ստարտափը նախագծել է խելացի դեղատուփ, որը հնարավորություն է տալիս մարդկանց, ովքեր օվա ընթացքում օգտագործում են մեկ և ավելի դեղամիջոցներ, հետևել իրենց ամենօրյա ռեժիմին։ Հատուկ հավելվածի միջոցով մեկ անգամ լրացվում է դեղերի ընդունման գրաֆիկը իսկ դեղատուփի առանձին բաժիններում լիցքավորվում դեղերը։ Անհրաժեշտ պահին, հատուկ լուսային և ձայնային ազդանշանների միջոցով, դեղատուփի վրա երևում են ընդունման դեղերը։ Եթե որոշ ժամանակ օգտատերը դեռ չի ընդունել իր դեղերը, հաղորդագրություն է գնում իր կամ իր հարազատի հեռախոսին։ Medea -ն նաև հետևում է, որ  դեղերը գտնվեն պատշաճ ջերմային և խոնավության պայմաններում։

«Մեր թիմը հնարավորություն ունեցավ ծանոթանալ և ստանալ անհրաժեշտ գիտելիքներ անվանի և իրենց ոլորտում գիտակ մարդկանցից։ 12 շաբաթյա  աշխատանքների շնորհիվ մենք ավելի ու ավելի մոտեցանք մեր նպատակնեիրն և, իհարկե, շատ պարտավորեցնող է ստանալ ամենաինովացիոն ստարտափի տիտղոսը»,-ասաց Medea ստարտափի համահիմնադիր Սուրեն Սեդրակյանը։

«M1TQ» ինկուբացիոն ծրագիրը հագեցած էր տարբեր ոլորտների ստարտափներով՝ AI, FinTech, MedTech, e-Commerce և այլն։

 Լավագույն թիմ ճանաչված Prekog.ai ստարտափը կրիպտոարժույթների ավտոմատացված առք ու վաճառքի համակարգ է՝ հիմնված արհեստական բանականության վրա։ Այն թույլ է տալիս մեծացնել ներդրված գումարը շատ ավելի արագ և նվազագույն ռիսկերով։

Prekog․ai համահիմնադիր տնօրեն Դավիթ Աբգարյանն ուրախությամբ ընդգծում է, որ  «M1TQ» ինկուբացիոն ծրագիրն իրենց  հնարավորություն տվեց ներգրավել ոլորտի 3 միջազգային մասնագետների՝ որպես իրենց ստարտափի խորհրդատուներ, ավելին, ծրագրին մասնակցությունը Prekog․ai համար ստեղծել է մի շարք ներդրումային հնարավորություններ, որոնք քննարկման փուլում են։

Բաց նորարարության և մարքեթինգային հաբի ղեկավար Մարիամ Փաշինյանն ուրախությամբ ընդգծում է, որ Դիջիթեյնը՝ որպես տեխնոլոգիական ընկերություն ցանկանում է զարգացնել տեխնոլոգիական ոլորտը, էկոհամակարգը, քաջալերել երիտասարդներին, որի շրջանակում էլ նախագծվեց «M1TQ» ինկուբացիոն  ծրագրիր և հավելեց,- «Ստարտափների համար ծրագիրը չի ավարտվում, քանի որ այժմ աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերների հետ, որպեսզի իրենք խորհրդատվություն տրամադրեն ծրագրին մասնակցած ստարտափներին՝ միջազգային շուկա դուրս գալու համար»։ 

5 (1).JPG (12.15 MB)13.JPG (8.56 MB)10 (3).jpg (1.83 MB)15.JPG (7.78 MB)66.JPG (9.17 MB)gf.jpg (2.95 MB)E06A9166.JPG (7.29 MB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1025 դիտում

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Ձգտում եմ մշտապես խիղճս մարզել Աստծո պատվիրաններով. գյումրեցի գրչանկարիչը` KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում