Երևան
12 °C
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» հուլիսի 14-Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունեց Ուելսի չեմպիոն Կոնան Կի Նոմադսին:
Կողմերի առաջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել մեկ շաբաթ առաջ «Ուելսում», ավարտվել էր ոչ-ոքի` 2-2 հաշվով: Պատասխան խաղից առաջ Հայաստանի չեմպիոնի շանսերը ավելի բարձր էին գնահատվում: Սակայն երևանյան խաղի հիմնական ժամանակում Ալեքսանդր Գրիգորյանի սաները չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը, թեև ամբողջ հանդիպման ընթացքում առավելություն ունեին:
Առաջին կեսում, չնայած ունեցած առավելությանը, «Ալաշկերտի» մրցակիցն ավելի մոտ էր հաջողությանը: 31-րդ րոպեին լավ պահ կորցրեց Ջեյմի Ինսալը: Դաշտի տերերը լավ հնարավորություն ունեին ընդմիջում գնալուց անմիջապես առաջ: Անկյունայինի փոխանցումից հետո իր պահը կորցրեց Ժոզե Էմբալոն:
Երկրորդ կեսում պատկջրը չփոխվեց: 60-րդ րոպեին նորից լավ հնարավորություն ունեցան հյուրերը. Ջորդան Դեյվիսը մեն մենակ մնաց դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի դեմ, բայց վերջինս գերազանց խաղաց: Տասը րոպե անց հարվածային լավ դիրքում հայտնվեց Ռումյան Հովսեփյանը, բայց նրա հարվածից հետո լավ խաղաց հյուրերի դարպասապահը: Վերջինս մեկ րոպե անց նորից լրջորեն մտավ խաղի մեջ՝ թույլ չտալով գոլի հեղինակ դառնալ Դավիթ Դավիդյանին:
Հաղթողին որոշելու համար հարկ եղավ լրացուցիչ ժամանակ նշանակել: Այստեղ արդեն հայկական թիմի առավելությունն ավելի մեծ էր: 98-րդ րոպեին հարմար դիրքից Բրանկո Միխայլովիչի հարվածը բարձր ստացվեց: Լրացուցիչ առաջին կեսի վերջին րոպեին Տարոն Ոսկանյանը անկյունայինի փոխանցումից հետո գլխով հարվածեց դարպասին, բայց մրցակցի պաշտպանը գնդակը դուրս բերեց դատարկ դարպասից:
111-րդ րոպեին Ալեքսանդր Գրիգորյանը փոխարինման դուրս բերեց Վենսան Բեզեկուրին, և այդ փոխարինումը վճռեց դիմակայության ելքը: Ընդամենը մեկ րոպե անց Ալաշկերտի ֆրանսիացի կիսապաշտպանը գերազանց անհատական անցումից հետո գրավեց մրցակցի դարպասը: Մնացած ժամանակում Հայաստանի չեմպիոնը թույլ չտվեց Կոնան Կի Նոմադսին մոտենալ իր դարպասին, ու հաղթեց 1-0 հաշվով:
Այսպիսով, «Ալաշկերտը» երկու հանդիպումների արդյունքում հաղթեց ընդհանուր 3-2 հաշվով ու դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ, որտեղ կհնդիպի Մոլդովայի չեմպիոն Շերիֆին: Վերջինս երկու հանդիպումների արդյունքում ընդհանուր 5-0 հաշվով հաղթել է ալբանական «Տեուտային»:
Որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց նաև Ղազախստանի չեմպիոն Ալմա-Աթայի Կայրաթը, որը սեփական հարկի տակ հաղթեց Իսրայելի չեմպիոն Հայֆայի Մաքկաբիին: Հաղթող թիմի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Իսկ Էդգար Բաբայանի Ռիգան չկարողացավ պատասխան խաղում հաղթել շվեդական Մալմյոյին ու դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից:
Ավելացնենք, որ «Ալաշկերտն» ու «Շերիֆը» իրենց դիմակայության առաջին հանդիպումը կանցկացնեն հաջորդ շաբաթ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT