Երևան
12 °C
ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն այսօր քննարկեցին և առաջին ընթերմամբ ընդունեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50 000 դրամը դարձնել 250 000։
ԱԺ նիստում Վիկտոր Ենգիբարյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից, հիմնականում՝ վառելիքի ծախսերից օգտվելու համար ամսական տրամադրվող 50 000 դրամը բավարար չէ։
Ենգիբարյանն իր ելույթում ընդգծեց՝ նախագիծը բխում է հանրության շահերից. «Սա միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը։ Սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորների համար, որոնք մարզերից են և պետք է հանդիպեն ընտրողների հետ»,–ասաց պատգամավորը:
Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դիտարկմամբ իմաստ չկա հավելյալ 200 հազար դրամ գումար ավելացնելու, քանի որ այդ ծախսերն այսպես թե այնպես հոգվում են.«Այո, մարզի պատգամավորները մարզեր ուղևորվում են, սակայն Երևանի կամ ցուցակով ընտրված պատգամավորները, ինչպես տեսանք, մարզեր առհասարակ չայցելեցին, կամ գործուղումների միջոցով այցելեցին»:
Վիկտոր Ենգիբարյանն էլ նշեց՝ բոլոր պատգամավորները օրենսդիր աշխատանք են կատարում:
«Սակայն օրինակ՝ Պետաիրավական հանձնաժողովի պատգամավորները հատուկ ծանրաբեռնվածություն ունեն: Դուք որպես Շիրակի մարզից ընտրված պատգամավոր բազմաթիվ առիթներ եք ունեցել այցելելու ձեր մարզի բնակիչներին: Երբ պատգամավորները գործուղվում են արտասահման մենք գործ ենք ունենում մեծ ծախսերի հետ, և այդ ծախսերը ծածկվում են: Բայց համաձայնեք, որ հանրապետության ներսում պատգամավորների ծախսերը բարելավվելու կարիք կա»:
Հովսեփյանն էլ առաջարկեց պարգևավճարով խրախուսել այն պատգամավորներին, որոնք իրապես այդ գումարը ծառայեցնում են դրա համար տրամադրված առաքելությանը.«Ոչ թե բոլորը 250 հազար դրամ հավասարապես կստանան, մի մասը կվերցնի այդ գումարը ու կհամարի դա որպես աշխատավարձի մի մաս, այն դեպքում, երբ այդ գումարը պետք է ծառայի նպատակային, ինչը մենք չենք տեսել 2,5 տարվա ընթացքում»,-շեշտեց անկախ պատգամավորը:
Ենգիբարյանը նշեց, որ ոչ ոք չի կարող ասել, թե որ պատգամավորն է լավ աշխատել, որը՝ վատ.«Դա միայն քաղաքացների գործն է, որը տեղի է ունենում ընտրությունների միջոցով, իսկ վերջին ընտրությունների միջոցով շատ խոսում ձևով մենք այդ գնահատականը ստացանք»:
«Իմ քայլ»-ի պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ դիմելով Վիկտոր Ենգիբարյանին խնդրեց նախագծի ֆինանսական կողմին ավելի մանրամասն անդրադառնալ:
Պատգամավորը նկատեց՝ նախորդ տարվա համեմատ ԱԺ ծախսերը չեն ավելանալու. «2020-ի տարեկան վարձատրության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 274,5 մլն դրամ, իսկ այս փոփոխության արդյունքում ծախսը կկազմի 256,8 մլն դրամ»: Ենգիբարյանը հայտնեց` քանի որ պատգամավորների քանակը կրճատվել է, հավելյալ ծախսերի կարիք չի լինի. «Պանդեմիայի ընթացքում էլ խորհրդարանը տնտեսել է և բյուջե է վերադարձրել մոտ 1,4 միլիարդ դրամ գումար»:
Ենգիբարյանը հիշեցրերց, որ վերջին անգամ 2020-ի մարտին են ԱԺ պատգամավորները պարգևավճար ստացել, բայց ԱԺ աշխատակազմն է խրախուսվել դրա փոխարեն:
Նախագծի երկրորդ ընթերցումը կլինի 24 ժամվա ընթացքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT