Երևան
12 °C
Արդեն երկու օր է՝ Հայաստանում գտնվող զբոսաշրջիկները կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար պետք է հետևեն նոր կարգին, ըստ որի՝ նրանք կարող են պատվաստվել միայն այն պարագայում, եթե Հայաստանում բնակվել են առնվազն 10 օր: Որոշումն ուժի մեջ է մտել երեկ՝ հուլիսի 15-ին:
Վերջին շրջանում Իրանի քաղաքացիները նույնիսկ գիշերում էին Երևանի Հյուսիսային պողոտայի շրջիկ պատվաստման կետի մոտակայքում, հերթ պահում COVID19-ի դեմ պատվաստվելու համար, իսկ այսօր նույն վայրում նրանց թիվը էապես փոքր էր, չկային նաև այն անծայրածիր հերթերը, որոնց կարելի էր հանդիպել դեռ օրեր առաջ: Շրջիկ պատվաստման կետի Երևանի թիվ 17-րդ պոլիկլինիկայի բուժքույր Անահիտ Ղարիբյանը մեզ հետ զրույցում նույնպես նշեց՝ իրանցիների այցի էական տարբերություն կա նախքան որոշման ուժի մեջ մտնելը և դրանից հետո:
«Առաջվա հերթերը չեն այլևս, շատ է նվազել որոշումից հետո, բայց կարելի է ասել՝ էլի գալիս են պատվաստման: Ժամը 12-ից 30 հոգու ենք պատվաստել, որից գերակշռող մասը հենց իրանցի զբոսաշրջիկներն են: Իրենք տեղյակ են նոր որոշման մասին, երևի իրար փոխանցելով արդեն ամեն ինչ գիտեն: Գալիս են, վերցնում ենք նախ անձնագիրը, հասկանալու՝ Հայաստան մուտքի և ելքի ժամկետները, եթե 10 օրն անցել է, պատվաստում ենք»,- ասաց բուժքույրը: Ըստ նրա, եղել են նաև իրանցիներ, որոնց 10 օրը լրացած չի եղել, շրջիկ պատվաստման անձնակազմը նրանց բացատրել է, որ կարող են պատվատվաստվել, երբ ժամկետը լրանա: Բուժքրոջ խոսքով՝ նրանք հեշտությամբ համաձայնում են, բայց խնդրում են ասել՝ կոնկրետ որ օրը կարող են գալ և հեռանում են:
Մեզ հանդիպած իրանցիներից շատերն էլ նշում էին սակայն, որ այս որոշումը բացասական կանդրադառնա՝ իրանցի զբոսաշրջիկների դեպի Հայաստան այցի վրա: Երկու իրանցիներ, ովքեր մեզ հետ զրույցում չցանկացան ներկայանալ, պատճառաբանելով, որ իրենց երկրում թույլատրված չէ, որ Իրանի քաղաքացիները այլ երկրում որևէ թեմայի հետ կապված հարցազրույց տան, նշեցին՝ հատուկ պատվաստման համար են եկել Հայաստան, բայց հասնելով շրջիկ պատվաստման կետ հիասթափվել են.
«Երեք օր առաջ ենք եկել երկու ընկերներով: Գիտեինք, որ այստեղ պատվաստում են նաև զբոսաշրջիկներին: Մեր ծանոթներից շատերն արդեն եկել պատվաստվել էին, մեզ էլ էին խորհուրդ տալիս, բայց հասանք էստեղ, մեզ ասում են՝ չենք կարող պատվաստումն անել, պետք է տասը օր մնաք Հայաստանում, իսկ մենք 4 օր էլ պետք է մնանք ու գնանք: Հաստատ չեմ կարող սպասել, որովհետև շատ անելիքներ ունենք մեր երկրում, հավանաբար շուտով կգնանք, շատ հիասթափված ենք, այսպես ավելի վատ է: Չգիտենք էլ արդեն մեր եղբայրները կգան այստեղ, թե ոչ»,- ասացին նրանք:
Իրանի քաղաքացի 21-ամյա Լայան էլ այսօր շրջիկ պատվաստման կետ էր եկել իր մայրիկի հետ: Ասում է՝ ինքը պատվաստվել է դեռ 4 օր առաջ, նախքան նոր որոշման ուժի մեջ մտնելը: Հայաստան էր եկել հատուկ պատվաստվելու համար, որովհետև իրեն այլ երկիր ճանապարհորդելու համար կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր է պետք: «Եկել եմ մի շաբաթ առաջ, ես պատվաստվեցի, հետո մայրս ցանկացավ, այսօր 10 օրն է լրանում՝ ինչ Հայաստանում ենք»,- ասաց նա:
Իրանցի ամուսիներն էլ, ովքեր նույնպես չցանկացան ներկայանալ, նշեցին՝ ինստագրամ սոցիալական ցանցի միջոցով են տեսել, որ Հայաստանում հնարավոր է պատվատսվել կորոնավիրուսի դեմ: Եկել են Հայաստան, բայց երկու անգամ իրենց շրջիկ պատվատսման կետում մերժել են պատվաստել, քանի որ նրանց Հայաստանում բնակվելու 10 օրը դեռևս չի լռացել. «Հայաստան ենք եկել երկու օր առաջ: Ես, քանի որ բուժքույր եմ, պատվատսվել եմ մեզ մոտ՝ Իրանում, բայց ամուսինս ոչ, դրա պատճառով որոշեցինք պատվաստվել: Երեկ երկու անգամ մոտեցանք, բայց մերժեցին, այսօր եկել ենք նորից խնդրենք: Չենք հասկանում՝ ինչպես եղավ, որ բոլորը մինչ այս եկան ազատ պատվատսվեցին ու գնացին, մենք եկել ենք՝ պարզվում է պետք է 10 օր մնանք»,- ասաց ամուսիներից մեկը: Նրա կարծիքով, եթե այսպես շարունակվի Իրանցիների մեծ հոսք Հայաստան այլևս չի լինի. «Չեմ կարծում, որ կգան, չնայած Հայստանը սիրուն երկիր է, մատչելի է, ես էլ հավանում եմ այստեղ, բայց չէ որ իմ երկրի քաղաքացիները գալիս են այստեղ հոթել կամ տուն են վարձում հանգստանալու համար, ու քանի որ հնրավաորությունն էլ կար ազատ պատվատսվելու, մնում էին այստեղ մի քանի օր հանգստանում և գնում: Հիմա դժվար շատ լինեն այն մարդիկ, ովքեր կցանկանան 10 օր մնալ, քանի որ բոլորն էլ աշխատում են, Իրանում պարապ մարդ չկա»:
Մեզ հետ խոսելուց հետո իրանցի ամուսիները մոտեցան շրջիկ պատվաստման կետին, որտեղ, սակայն, բուժքույրը նրանց մերժեց, ասելով՝ 10 օր մնացեք Հայաստանում և կպատվաստվեք: Մեկ այլ իրանցի զբոսաշրջիկ, ով նույնպես չցանկացավ ներկայանալ, բայց լուսանկարվելուց չհրաժարվեց, ասաց՝ Հայաստան է եկել 4 օրով՝ հատուկ պատվատսվելու համար, քանի որ Իրանում շատ մարդկանց հետ է շփվում, բայց իր երկրում դեռևս իր տարիքի մարդկանց չեն պատվաստում. «Եկա այստեղ, մեկ ժամ համոզում էի, խնդրում էի, ասում էի՝ ինչ է Հայաստանն այլևս չի՞ ուզում օգնել զբոսաշրջիկներին: Սա շատ վատ տարբերակ է, հիմա առանց պատվատսվել պետք է հետ վերադռնամ Իրան»,-ասաց նա: Մեկ ուրիշ իրանցի տղամարդ էլ մեզ հետ զրույցում նույնպես ասաց՝ «Նոր որոշումն իհարկե վատ տարբերակ է, քանի որ ինքը հյուրանոցի իր համարը վարձել է 4 օրով, դեռև պետք է մտածեմ, թե ինչ անեմ»,- ասաց նա:
Իրանցիները մեր երկրում պատվաստվում են միայն Աստրազենեկա պատվաստանյութով: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրեր առաջ անդրադառնալով այս հարցին՝ ինչու են օտարերկրացիները պատվաստվում միայն այս պատվաստանյութ, նշել էր՝ «Մեր պատվաստանյութերի հասանելիությունը բխում է այդ պահին մեզ մոտ առկա պատվաստանյութերի քանակներից, հիմա նպատակահարմար են գտել օտարերկացիների շրջանում պատվաստումն իրականացնել Աստրազենեկայով, հաջորդիվ կդիտարկենք մեր հնաարավորությունները»,- ասել էր նա:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ
Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը
Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան
Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին
Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ
Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ
Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա
Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Լեհաստանում նախագահական ընտրություններ են
Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով
58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին
Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան
Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը
Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ
Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ
Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար
Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում
Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը
Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան
Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան
Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ
Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան
Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ
«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT