Երևան
12 °C
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ բակերում այս օրերին ընթացող բարեկարգման աշխատանքները մեկ նպատակ ունեն՝ հարմարավետ միջավայր ապահովել բնակիչների համար: Գործընթացն ավելի արդյունավետ է դառնում, երբ հենց համայնքի բնակիչներն են իրենց իսկ շրջակայքի բարեկարգման գաղափարներ տալիս: Երևանի քաղաքապետարանի գործարկած «Ակտիվ քաղաքացի» հարթակը լավ հնարավորություն էր բոլոր այն մարդկանց համար, որոնք Երևանի զարգացման իրենց առաջարկներն ունեին. ծրագրեր, որոնք այսօր արդեն կյանքի են կոչվում:
«Մենք ընտանիքով որոշեցինք մասնակցել նախագծին. սկզբից քննարկեցինք մի քանի տարբերակներ, բայց կանգ առանք «Հաղթանակ» թաղամասում մարզադաշտ կառուցելու և ԼԷԴ լուսավորության վրա: Ակտիվ հաղթանակցիների ակտիվ քվեարկության շնորհիվ երկու ծրագրերն էլ հաղթող դուրս եկան: Այժմ արդեն տրվել է մեկնարկը»,- նշել է «Ակտիվ քաղաքացի» նախագծի հաղթող Շուշանիկ Ղևոնդյանը:
«Հնարավորություն էր տրվում բոլոր երևանցիներին իրենց լուման ունենալ Երևանի զարգացման գործում: Ես և ընկերս՝ Արթուր Մարոնյանը, փորձեցինք անմասն չմնալ. կազմեցինք նախագիծը, հանդիպեցինք բնակիչների հետ, արժանացանք նրանց հավանությանը, որը հետագայում նրանք դրսևորեցին իրենց քվեարկությամբ: Ինչո՞ւ ընտրեցինք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, քանի որ մշտապես ունեցել ենք այն համոզմունքը, որ վարչական շրջանները պետք է զարգանան համաչափ»,- նշել է «Ակտիվ քաղաքացի» նախագծի հաղթող Տարոն Միրոյանը:
Երևանի քաղաքապետարանի ընթացիկ ծրագրերով ևս վարչական շրջաններում հանգստի գոտիներ են ստեղծվում և բարեկարգվում են բակերը: Նախագծերի հիմքում դրված է համաչափ զարգացման սկզբունքը:
«Դավթաշենում այս տարի բարեկարգելու ենք բակային 3 տարածք և ամենամեծ ծրագիրը, որ այս տարի իրականացնելու ենք նոր ֆուտբոլի դաշտի կառուցումն է: Նախագիծը բաղկացած է երկու փուլից: Հաջորդ փուլում նույն վայրում կառուցելու ենք բասկետբոլի դաշտ և վազքուղի»,- ասել է Երևանի Դավթաշեն Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սաշա Կատվալյանը:
«Այս տարվա քաղաքային ծրագրով ամբողջությամբ վերանորոգվել է 11-րդ փողոցի հարակից այգին՝ մոտ 5000 քմ: Ամբողջությամբ սալիկապատվել է, նոր ԼԷԴ լուսատուներ են դրվել, նստարաններ, երեխաների համար խաղահրապարակներ են կառուցվել»,- ասել է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը:
«Ամենամեծ ծավալի բակային բարեկարգման ծրագրերն են իրականացվում այս տարի Կենտրոն վարչական շրջանում: Եվ, հաշվի առնելով այն միջավայրը, որն առկա է կենտրոնի բակերում. բնակիչների, հարևանների միմյանց հետ շփվելու տաղավարային, բակային զբոսանքները, մենք առավելագույն պայմաններ ենք փորձում ապահովել բնակիչների համար»,- նկատել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:
Ավտոտնակների փոխարեն խաղահրապարակներ. այս մոտեցումն արդեն մեծ կիրառում է գտել տարբեր վարչական շրջաններում: Բնակիչների հետ տարվող բանակցությունների շնորհիվ ավտոտնակներով կամ ինքնակամ կառույցներով տարիներ շարունակ զբաղեցված տարածքները բարեկարգվում են և հանձնվում բնակիչների տնօրինմանը:
«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս տարի նախատեսել ենք բարեկարգել բակային 3 տարածք: Բակերը վերակառուցվում են հիմնականում ավտոտնակների, ցանկապատ տարածքների հաշվին: Ձգտում ենք, որ երեխաների և տարեց մարդկանց հանգիստը լավ կազմակերպվի»,- ասել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:
«Արդեն երկրորդ տարին է՝ շարունակում ենք այս նախաձեռնությունը: Անցած տարի էլ ենք ունեցել բակեր, որոնք ավտոտնակներից ազատել ենք, և այսօր հանգստի հարմարավետ գոտիներ են այդ տարածքներում: Այս տարի ևս 4-5 բակ ենք վերանորոգում: Ընտրում եմ ամենավատ ամենավատ, ամենաանբարեկարգ բակերը և ամենախիտ ավտոտնակներով լցվածները»,- նշել է Երևանի էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը:
Համայնք-մասնավոր հատված համագործակցության բազմաթիվ օրինակներ կան. սոցիալական պատասխանատվության սկզբունքը կիրառում է գտել նաև հանգստի գոտիների ստեղծման գործում: Ներքին Չարբախը շուտով հանգստի հարմարավետ գոտի կունենա:
«Ես այստեղ եմ դպրոց գնացել, իմ ընկերներն այստեղ են, իմ ծնողներն այստեղ են ապրում, մի խոսքով՝ իմ սիրտն ու հոգին Ներքին Չարբախին է կապված: Ոչ մեկս հավիտյան չենք ապրում, բայց մեր անունը հավիտյան թողնում ենք գործով: Իմ մարզիչն ասում է. «Ոչ մի բան ավելի հին չի, քան երեկվա հաջողությունը»: Մարդ պետք է մի բան թողնի, որ այդ հաջողությունը միշտ պահպանվի»,- ընդգծել է բռնցքամարտիկ, Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Աբրահամը:
«Մասնավորի հետ համագործակցելով՝ համայնքն էլ ավելի շուտ կզարգանա և էլ ավելի առաջ կգնանք: Եվ, որ ամենակարևորն է, հողատարածքը պատկանում էր Արթուր Աբրահամին, որը նա նախկինում գնել էր և այդ տարածքը չօգտագործեց ուրիշ նպատակներով, այլ ծառայեցրեց համայնքին, բնակչությանը»,- նկատել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Քաղաքային իշխանության ուղենիշն է՝ Երևանը դարձնել անվտանգ, առողջ, ապրելու, գործելու և հանգստի համար հարմարավետ կենսամիջավայր, իսկ այցելուների համար՝ գրավիչ ճամփորդական ուղղություն: Բոլոր այս նախաձեռնությունների մեկնարկը տրված է, դրանց հաջողությամբ կյանքի կոչելու հիմքում էլ դրված է բնակիչների հետ աշխույժ համագործակցությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄինչև փետրվարի 1-ը գործող արժեքը կպահպանվի. ինչպես պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին
Առաջադրվել եմ Փարաքար համայնքի նախնական ընտրություններում՝ որպես համայնքի ղեկավարի թեկնածու. Գյուլնազարյան
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորն ածելիով կտրել է լեզուն, «Դատապարտյալների հիվանդանոց»-ի դատապարտյալը՝ բազուկը
ԼՂ-ից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել բնակարանային պետական աջակցության ծրագրից
Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը
Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում
Ջերմաստիճանը կբարձրանա 2-4, որոշ մարզերում՝ 7-10 աստիճանով
Վանաձորցի դպրոցահասակ աղջկան բռնության ենթարկելու գործով կա մեղադրյալ. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
Լոռու, Շիրակի, Սյունիքի կադաստրի մարզային ստորաբաժանումները կփակվեն. Թովմասյան
Պապիկյանը ծանոթացել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին. լուսանկարներ
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին
Նորածին երեխային խեղդած և պետքարանը նետած մոր նկատմամբ դատարանը որոշում է կայացրել
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ պատահարների հետևանքով տուժել է 43, զոհվել՝ 14 մարդ
Եկամտահարկի վերադարձի դիմումները քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
Երևան-Ապարան երթուղայինի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների մեծ մասը դուրս է գրվել
Փետրվարից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը. տեսանյութ
Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հայերին Սուրբ ծննդյան առթիվ
Թաթուլ-Կանչ-Հակո ճանապարհը հիմնանորոգվել է. տեսանյութ
Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային վարակի բռնկում է, որի պատվաստանյութը դեռ հասանելի չէ. մանրամասներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն, սադրիչ և անընդունելի է որակել Մակրոնի հայտարարությունները
ՀՀ-ն շարունակել է ընդլայնել դիվանագիտական կապերը և միջազգային աշխարհագրությունը. ԱԳՆ-ն՝ 2024-ին արվածի մասին
Չինաստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվն աճել է. տեսանյութ
Կառավարությունը ներկայացրել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծ
Արտաշատի և Արթիկի ճանապարհներին մառախուղ է
Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ քրեակատարողական ծառայության պետ. վարչապետ
Դանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը, մեղավորը ճանաչվել է մեղսունակ. նախաքննության ավարտ
2024 թվականին ՀՀ տարբեր բնակավայրերում կառուցվել ու նորոգվել է շուրջ 220 կմ գազատար. Խուդաթյան
Երևանում հրդեհվել է չշահագործվող գործարանի պահակակետը
Անհամբեր սպասում եմ «Ինչպես հաղթահարել հետտոնական դեպրեսիան» վերնագրով նյութերին. Աննա Հակոբյան
Գյումրիում մեքենա է այրվել
ԱՄՆ Կոնգրեսը Թրամփին պաշտոնապես ճանաչել է նախագահական ընտրությունների հաղթող
Թբիլիսիի քաղաքապետը շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու ծխականներին
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, օգնել՝ մի քանի տասնյակ մարդու
Նոր վիրուս է սկսել շրջանառվել աշխարհում. բժիշկը ներկայացրել է՝ ինչպես է այն դրսևորվում
Պարզվում է՝ Թուրքիան և Իրանը «Զանգեզուրի միջանցք»-ի հարց չեն քննարկել. Իոաննիսյանը՝ աղմուկի պատճառի մասին
Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օրն է
Մինչև ԱՄՆ նախագահի երդմնակալությունը ռիսկային ժամանակահատված է սահմանային ընդհարումների առումով. Սարգսյան
Ուժգին երկրաշարժ Չինաստանում. կան զոհեր և ավերածություններ
Աշխատանքային ժամի մեկնարկից առաջ անգլերեն եմ պարապում. վարչապետ
Երկրաշարժ Ադրբեջանի և Իրանի սահմանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT