Երևան
12 °C
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր շարունակվեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը։
Դավիթ Սանասարյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ՝ նա, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Գործով մյուս մեղադրյալ, Սանասարյանի նախկին ենթակա Սամվել Ադյանն էլ, ըստ մեղադրական եզրակացության, մյուս մեղադրյալ՝ Սանասարյանի մեկ այլ ենթակա Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019 թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռք բերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը, որի տնօրենն էլ գործով մյուս ամբաստանյալն է՝ Տարոն Ավետիսյանը:
Դատարանն ապացույցների հետազոտման փուլն այսօր ավարտելով՝ անցավ վկաների հարցաքննման փուլին: Դատական նիստին այսօր դատակոչված էր Դավիթ Կարապետյանը, որը դատարանին հայտնեց, որ դատարանում ներկա կողմերից ճանաչում է մեղադրյալներ Գևորգին և Տարոնին, իսկ Դավիթ Սանասարյանին՝ մամուլից գիտի։
«Ես ծրագրավորող եմ: Պատրաստել եմ վեբ կայք Գևորգ Խաչատրյանի խնդրանքով: Մոտ 3 տարի առաջ էր, պատահական փողոցում տեսա Գևորգին, ասեց՝ հնարավո՞ր է մի կայք բացել, ես էլ ընկերական բացել եմ, ինֆորմացիոն տեղեկատվություն էր, մի էջանոց, բայց չեմ հիշում ինչ տեղեկություն էր, կայքի անունն էլ չեմ հիշում: Մեյլով է ուղարկվել տեղեկատվությունն ինձ, պատրաստել եմ ընկերական, գումար չեմ վերցրել, սերվերի հետ կապված միգուցե գումար վերցրած լինեմ՝ 10-20 հազար դրամ, դոլարով դա անում է 40-50 դոլարի կարգի»,- հայտնեց վկան: Վերջինիս կողմերը այլ հարցեր չունեին:
Գործով մյուս հարցաքննվող վկան՝ Արփինե Պողոսյանն էլ հայտնեց, որ աշխատում է Վանաձորի ԲԿ-ում, որպես տնտեսագետ: Նա նկատեց, որ դատարանում ներկաներից ճանաչում է միայն Դավիթ Սանասարյանին, այն էլ մամուլից և նրա հետ առնչություն չի ունեցել:
Մանրամասնելով եղելությունը, Պողոսյանը նշեց. «Հեմոդիալիզի պարագաների համար հայտարարված էր մրցույթ, որի ընթացքում Լոռու մարզպետարանի առողջապահության վարչությունից գրություն ստացվեց։ ՊՎԾ-ի գրությունն էին մեզ ուղարկել, որում առաջարկվում էր փոխել պարագաների բնութագիրը ։ Հանձնաժողովը որոշեց, որ բնութագիրը չի փոխվում, որովհետեւ դրանք համապատասխանում էին մեր սարքավորումներին։ Պատասխան գրություն ուղարկեցինք, որ հեմոդիալիզի բաժանմունքի պարագաների բնութագրերը կազմված են գնումների մասին օրենքի համապատասխան, նշված են սարքին համապատասխան, սարքավորումները գտնվում են երաշխիքային սպասարկման մեջ»: Դատախազի ճշտող հարցին՝ ոչ մի փոփոխությունն չկատարվե՞ց, վկան նշեց, որ լավ չի հիշում:
Հարցին՝ այս 3 տարվա ընթացքում եղե՞լ են գնման գործընթացում փոփոխություններ, Արփինե Պողոսյանը դրական պատասխան տվեց: Վկան նշեց, որ առողջապահության նախարարությունից ստացել են գրություն՝ տեխնիկական բնութագրերը փոխելու մասին, և փոխել են:
Դավիթ Սանասարյանի հարցին՝ իրենք համեմատե՞լ են ՊՎԾ-ի առաջարկը նախարարության առաջարկի հետ, վկան բացասական պատասխանեց տվեց:
Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանի այն հարցին՝ ինչպես է ստացվում, որ ՊՎԾ-ից ստանալով փոփոխության առաջարկ մերժում են, սակայն ԱՆ-ից ստանալու դեպքում կատարում են, Պողոսյանը նշեց, որ ինքը այդ հարցի հասցեատերը չէ:
Դատական նիստին մյուս դատակոչվածը Վահագն Մկրտչյանն էր՝ «Վանաձորի» ԲԿ-ի տնօրենը:
Դահլիճում ներկաներից Մկրտչյանը ճանաչում էր միայն Դավիթ Սանասարյանին, այն էլ միայն դեմքով՝ համացանցից: Փոխարենը, վերջինս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց օրեր անց հեռախոսազանգ էր ստացել մի անձից, որը ներկայացել է ՊՎԾ աշխատակից: «Երբ ես նոր էի նշանակվել «Վանաձոր» ԲԿ-ի տնօրենի ԺՊ, 2019 հունվարի 15-ին, այդ օրը ստացա զանգ ծառայողական հեռախոսին, ու խոսեցի մեկ անձնավորության հետ, որը ներկայացավ ՊՎԾ աշխատակից, անուն-ազգանունը չեմ հիշում, հետո պարզվեց, որ Գևորգ Խաչատրյանն էր, բայց այդ պահին ես չեմ հիշում ում հետ եմ ես խոսել։ Հետո ինձ զանգահարեցին ԱԱԾ-ից։ ՊՎԾ-ի աշխատակցի հետ խոսակցությունն այն էր, որ ինչ-որ մրցույթներ ենք իրականացնում, մրցույթները ինչ-որ դիալեզի ֆիլտրների, պարագաների հետ էր կապված, որ բնութագրեր փոխենք։ Բնականաբար ես ասեցի, որ ես նորանշանակ տնօրենն եմ, դրանով համապաատսխան կառույցներն են զբաղվում, ստորաբաժանումներ կան, իմ կողմից իրենց հանձնարարվել էր այդ գործառույթներն իրականացնել միայն օրենքով։ Ու այդպիսով մենք մեր խոսակցությունը վերջացրինք»,-ասաց Վահագն Մկրտչյանը։
Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանն էլ հետաքրքրվեց, եթե ՊՎԾ-ի դիմումը ԲԿ-ն մերժել էր, ապա դրան հաջորդող ԱՆ-ի դիմումն ինչու էին ընդունել ու փոփոխություններ կատարել, հարցին ի պատասխան, տնօրենը նշեց. «Նախարարությունից եկել է դիմումը և երևի աշխատակիցները մտածել են ենթարկվեն՝ շառից փորձանքից հեռու: Որոշումը եղել է հանձնաժողովինը»,-ասաց Մկրտչյանն՝ ընդգծելով, որ տնօրենը այս գործընթացում որոշում կայացնող չէ:
Լսելով երեք վկաներին, Դավիթ Բալայանը հայտնեց, որ հաջորդ նիստին կհարցաքննվեն ԲԿ-ի երկու աշխատակից ևս: Դիմելով Դավիթ Սանասարյանին դատավորը կատակով հարց ուղղեց նրան՝ Արսեն Թորոսյանին էլ, չէ՞, կանչենք հարցաքննման, ինչին ի պատասխան ՊՎԾ նախկին պետը հայտնեց՝ սպասելու է նրան:
Ի վերջո, նախագահող դատավորը տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա հուլիս 30-ին, կհարցաքննվեն «Վանաձորի» ԲԿ-ի 2 աշխատակիցներ:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT