Մերկելը խոստացել է մի քանի միլիարդ հատկացնել ջրհեղեղի հետևանքների վերացման համար. Հեղեղումներ են Եվրոպայի մեծ մասում

Հզոր ջրհեղեղների պատճառով տուժած Գերմանիայի և Բելգիայի բնակիչները սկսում են մաքրել իրենց փողոցները, տները և հարակից տարածքները աղետի հետևանքներից: Աղետի պատճառով զոհվել է առնվազն 188 մարդ, շատերը դեռ անհայտ կորած են, ուստի զոհերի թիվը կարող է աճել:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով այցելել էր Ռեյնլանդ-Պալատինյան դաշնային նահանգի Շուլդ գյուղ, սարսափելի է անվանել երկրում ջրհեղեղի հետ կապված իրավիճակը: Այս մարզը հեղեումներից առավել տուժածներից մեկն է:

«Սա անհավատալի, սարսափելի իրավիճակ է, գերմաներենում երևի ոչ մի հարմար բառ չկա նկարագրելու իրավվիճակը», - ասել է Մերկելը լրագրողներին:

«Բայց աներևակայելի ու մխիթարական է այն, թե ինչպես են մարդիկ միասին աշխատում, ինչպես են օգնում միմյանց, ինչպիսի համերաշխություն է մարդկանց միջև հետևանքների վերացման աշխատանքներում»,-ավելացրել է կանցլերը:

Մինչ ամենաշատ տուժած տարածքներում տեղումները սկսում են պակասել, հորդառատ անձրևի պատճառով Եվրոպայի այլ մասերում ջրհեղեղները շարունակվում են:

Գրեթե 60 տարի Գերմանիայում նման ջրհեղեղներ չեն եղել: Հիմնական հարվածը հասցվեցլ է Գերմանիայի արևմտյան շրջաններին ՝ Ռեյնլանդ-Պֆալցիայի, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի և Սաարլանդի դաշնային նահանգներին: Գերմանական օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ որոշ շրջաններում 1 օրում երկամսյա տեղումների չափով անձրև է տեղացել:

Ջհեղեղները շարունակվել են կիրակի էլ՝ Բավարիայում, Գերմանիայի հարավում, ինչի արդյունքում զոհվել է առնվազն մեկ մարդ:

Կանցլեր Անգելա Մերկելը Ռեյնլանդ-Պֆալցին նահանգ այցելության ժամանակ  խոստացել է  շուտափույթ ֆինանսական օգնություն ցուցաբերել: Նա նշել է, որ կառավարությունը կտրամադրի ավելի քան 300 միլիոն եվրոյի անհապաղ օգնություն և  մի քանի միլիարդ եվրո էլ կտրամադրի՝ ավերված տները, փողոցներն ու կամուրջները վերականգնելու համար: Այս մասին Bild թերթին ասել է ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը:

Վերջին օրերին միայն Գերմանիայում ջրհեղեղի պատճառով զոհվել է առնվազն 157 մարդ: Ոստիկանությունը հայտնել է, որ ջրհեղեղի նահանջից հետո ավելի շատ մարմիններ կարող են հայտնաբերվել:

Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցինա նահանգի Բադ Նոյենահր-Ահրվելեր զբոսաշրջային քաղաքում գտնվող բնակիչներն արդեն սկսել են փողոցներից աղբի կույտեր մաքրել: Ավերվել են քաղաքի բազմաթիվ գործարաններ և ընկերություններ, անջատվել են էլեկտրականությունն ու գազը, ոչնչացվել են կապի գծերը: Ոստիկանության տվյալներով, Արվեյլերում մահացել է ավելի քան 110 մարդ, 670-ը վիրավորվել են:

Տեղի հացաբուլկեղենրի արտադրամասի սեփականատեր Գրեգոր Դեգինը Agence France-Presse-ին ասել է, որ ինքը հավաքել է մի խումբ մարդկանց, որպեսզի սկսեն մաքրել կեղտը և աղբը. «Ամեն ինչ ավերված է, բնությունն անճանաչելի է», - Reuters- ին ասել է խմիչքների խանութի սեփականատեր Մայքլ Լանգը:

Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա քաղաքում փրկարարները սկսել են ջրհեղեղից վնասված ճանապարհի վրայից հանել լքված մեքենաները: Հրշեջ ծառայության խոսնակ Էլմար Մեթկեն ասել է, որ տրանսպորտային միջոցները ստուգվել են այնտեղ մարմինների առկայության համար, երբ դրանք դեռ գտնվում էին ջրի տակ:

Աղետը հարցեր է առաջացրել այն մասին, թե արդյո՞ք ջրհեղեղի նախազգուշացման գերմանական համակարգերը ունակ են ժամանակին տեղեկատվություն տրամադրել գլոբալ տաքացման պայմաններում ավելի ու ավելի անկանխատեսելի եղանակային իրադարձությունների վերաբերյալ:

Արտակարգ իրավիճակների նախազգուշացումները և տարհանման մասին ծանուցումները թողարկվել են, երբ սենսորները ջրի մակարդակի կտրուկ բարձրացում են հայտնաբերել: Բայց ավելի փոքր հոսանքներում և վտակներում ջուրը, որը  նախկինում որպես սպառնալիք չէր ընկալվում, այնքան ուշադիր չէր վերահսկվել, խոստովանել է Ռայնլանդ-Պֆալցիայի շրջակա միջավայրի նախարարը:

Չնայած շատ շրջաններում ջրհեղեղի հոսքերն արդեն նահանջել են, իշխանությունները շարունակում են պատրաստ լինել բարձր պատրաստվածության:

Այս հանգստյան օրերին Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը վատ եղանակի մասին նախազգուշացումներ տվեց նաև Բավարիայի հարավ-արևելքում, նշվեց, որ ջրհեղեղ է սպասվում Դանուբում ևս: Վերին Բավարիայի մարզում հորդառատ անձրևները հեղեղել են նկուղներն ու ճանապարհները:

Կիրակի գիշերը շարունակական հորդառատ անձրևը ջրհեղեղի պատճառ է դարձել հարավային Գերմանիայում և հարևան Ավստրիայում ևս, որի հետևանքով զոհվել է ևս մեկ մարդ սահմանի գերմանական կողմում: 

Մինչ այդ, ավստրիական Զալցբուրգ երկրամասի քաղաքներից մեկի հեղեղման մասին էր հայտնի դարձել,  փրկարարները ստիպված էին տարհանել այնտեղի բնակիչներին: Ըստ հրշեջ ծառայության, շաբաթ երեկոյան ժամերին Վիեննայում ավելի շատ անձրևներ են տեղացել, քան նախորդ յոթ շաբաթվա ընթացքում միասին:

Բելգիայում  տուժել է 4 նահանգ: Վարչապետ Ալեքսանդր Դե Կրոսը հուլիսի 20-ը հայտարարել է ազգային սգո օր: Նա ասել է, որ ջրհեղեղները, որոնց արդյունքում զոհվել է առնվազն 27 բելգիացի, կարող են լինել «ամենաաղետալին, որ երբևէ տեսել է մեր երկիրը»:

Նիդեռլանդներում հազարավոր մարդիկ լքել են իրենց տները Լիմբուրգի նահանգում, երբ ջուրն անցել է արգելապատնեշը: Մաաստրիխտում և հարակից քաղաքներում ջուրը նահանջել է, և ուրբաթ օրը բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց տները:

Շվեյցարիայում հորդառատ անձրևներից հետո լճերն ու գետերը սկսել են հեղեղել բնակավայրերը: Արե գետը, որը հոսում էր Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնով, դուրս է եկել ափերից: Բազելի բնակիչներին խորհուրդ է տրվել հեռու մնալ Հռենոս գետից, ջրհեղեղ է տեղի ունեցել  նաև Լյուցեռն լճի հարակից բնակավայրերում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1874 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս