Երևան
12 °C
Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդության մասին ես տեղեկություններ չունեմ: ՀԺ-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը:
Քննչական կոմիտեից քիչ առաջ մեզ տեղեկացրել էին, որ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ):
Մեղադրանքի վերաբերյալ պաշտպանը պատասխանել է մեր մի քանի հարցերին։
- Պարոն Միքայելյան, ընդունո՞ւմ է Ռոբերտ Սուքիասյանն իրեն վերագրվող մեղադրանքը, թե՞ ոչ: Ցուցմունք տվե՞լ է։
- Ռոբերտ Սուքիասյանն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն: Իրավապահ մարմիններին պատրաստակամություն է հայտնել աջակցել: Ներկայացրել է իր օրինական զենքը, որն առգրավվել է: Դրանից հետո ձերբակալումն ինձ համար արդեն ապօրինի է: Եթե անձն ինքնակամ ներկայանում է ոստիկանություն, ի՞նչ փախչելու մասին է խոսքը: Ռոբերտ Սուքիասյանը հարցաքննվել է որպես կասկածյալ, ցուցմունք է տվել դեպքի հանգամանքների մասին, ընդունել է, որ ինքն է կրակել՝ պաշտպանության նպատակով:
- Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը, ինչո՞ւ է պաշտպանվել Ռոբերտ Սուքիասյանը:
- Հանգամանքների մասին մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ այդպես կխանգարեմ նախաքննությանը, ինչպես նաև՝ դրանով կվնասվեն հակառակ կողմի շահերը: Իսկ այդ դեպքում ես չեմ ուզում՝ մեր դատավարությունը տեղափոխվի ֆեյսբուքյան կամ լրատվական հարթակ:
- Պարոն Միքայելյան, ինչպիսի՞ հարաբերությունների մեջ են ձեր վստահորդն ու տուժողը, նախկինում ճանաչե՞լ են իրար:
- Այս մասով էլ չեմ կարող տեղեկություններ հայտնել: Միայն կարող եմ ասել, որ պարոն Սուքիասյանի գործողություններում ոչ մի հանցակազմ չկա: Եթե դատաքննության արդյունքում կկարողանան ապացուցել Ռոբերտ Սուքիասյանի մեղավոր լինելը, ինչը կասկածում եմ, Սուքիասյանը պատրաստ է պատասխանատվություն կրել: Հայտնեմ նաև, որ մեզ տրված նյութերում տեղեկություններ կան, որ քննչական մարմինը բազմաթիվ տեսագրություններ ունի դեպքի վայրից: Վստահ եմ՝ հետագայում, երբ դրանք հրապարակվեն, բոլորն էլ կտեսնեն, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը:
- Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, համաձայն որոնց՝ ձեր պաշտպանյալը «Բաղնիքի Արման» մականունով հայտնի Արման Ապիյանի հետ է եղել միջադեպի ընթացքում: Ճի՞շտ են այդ լուրերը:
- Ես չեմ կարող մանրամասներ հայտնել, բայց կարող եմ ասել՝ միասին չեն եղել նրանք, սակայն միջադեպի ժամանակ Ապիյանը ներկա եղել է: Ավելին ասել չեմ կարող:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Երեկ հարուցված քրեական գործի շրջանակում Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT