Սա նման է շատ կոպիտ առուծախի. Սամսոն Ստեփանյանը՝ երկու թատրոնները միավորելու՝ ԿԳՄՍՆ առաջարկների մասին

Պետական կամերային երաժշտական թատրոնի շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում:

Այսօր թատրոնի անձնակազմը մամուլի ասուլիս էր հրավիրել, որին ներկա էին դերասաններ ու վաստակվոր արտիստներ ոչ միայն իրենց թատրոնից, նաեւ այլ թատրոններից, որոնք եկել էին՝ աջակցելու ու իրենց բացասական դիրքորոշումն արտահայտելու երկու թատրոնների միավորման մասին ԿԳՄՍՆ-ի առաջարկած նախագծի վերաբերյալ:

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը, ներկայացնելով նախագծի շուրջ ստեղված պատմությունը, ասաց. «Փաստարկները, որոնք բերված են փոխնախարար Արա Խզմալյանի կողմից՝ այդ գործընթացները իրականացնելու համար, ավելի քան անհեթեթ են: Ըստ փոխնախարարի՝ բարելավում են մեր պայմանները (սրանք տեսականորեն չապացուցված խոսքեր են), կունենանք երգչախումբ, պարային եւ երաժշտական խումբ, բացի այդ, ունենալու ենք շատ լավ պայմաններ ու կկարողանանք մեր ստեղծագործական գործունեությունը շարունակել, շրջագայել շատ ավելի ակտիվ»:

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը նաեւ շեշտեց՝  փոխնախարարի խոսքերը համարում է ընդամենը գեղեցիկ հեքիաթ, որոնք ամենեւին էլ իրականությանը չեն համապատասխանում: «Գիտեք՝ սա նաեւ նման է շատ կոպիտ առուծախի: Դա այնքան բացահայտ է ու ծիծաղելի, որ մինչեւ այժմ թատրոնին բացարձակապես որեւէ օգնություն չի ցուցաբերվել, ու հիմա իրենց այդ արածը նման է կաշառքի»,- ասաց նա:

Սամսոն Ստեփանյանը նաեւ հայտնեց, որ երեկ թատրոնի անձնակազմը իր գլխավորությամբ հանդիպում է ունեցել Կառավարության շենքում: Զրուցել են Կառավարության ներկայացուցչի հետ՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը 2 թատրոնների միավորման վերաբերյալ: Հանդիպման ավարտին փոխանցել են նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մեզ խոստացել են, որ անպայման կլինի գրավոր պատասխան»,- ասաց Ստեփանյանը:

Վերջինս նաեւ կարծիք հայտնեց, որ Կառավարությունում առանձնապես տեղյակ էլ չեն, թե ինչ է կատարվում. «Սա միայն պարոն Խզմալյանի գաղափարն է, որն ինքն ամեն գնով ուզում է իրագործել»:

Ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավարի՝ այս օրերին մի քանի անգամ փոխվել են նրա կարծիքն ու մեկնաբանությունը թատրոնների միավորման հարցի վերաբերյալ: «Սկզբից բարելավում էին մեր պայմանները, հետո, երբ տեսան՝ չենք համաձայնում, արդեն ասաց, որ մեր օգտակար գործողության գործակիցը շատ թույլ է՝ սիմֆոնիկ նվագախմբի հետ համեմատած: Երբեք չեմ հասկանա, թե ինչպե՞ս կարելի է երկու տարբեր ոլորտներ համեմատել: Երկրորդ կարծիքն էլ այն է, որ մենք վաղուց մեռած թատրոն ենք: Եթե մենք մեռած թատրոն ենք, ապա ԿԳՄՍՆ-ն վաղուց դիակ Է ու գարշահոտում է: Կա խնդիր երաժշտական ոլորտի ասպարեզում, փորձում են լուծել թատերարվեստի ոլորտի հաշվին»,- նկատեց նա:

Հիշեցնենք, որ երկու թատրոնները միավորելուց հետո նախարարությունը մտադիր է Կամերայինի շենքը տալ Սիմֆոնիկ նվագախմբին:

Սամսոն Ստեփանյանը նաեւ նկատեց՝ եթե չոր մաթեմատիկորեն մոտենան այն ամենին, ինչ ԿԳՄՍՆ-ն է մտադրվել իրագործել, ապա կլինի հետեւյալը. «Մի թատրոնը միանգամից կվերանա, երկրորդ թատրոնը երկար ժամանակ կհայտնվի կատաստրոֆիկ վիճակում, եւ այս ամենը նրա համար, որ Սիմֆոնիկ նվագախումբը ունենա տարածք, որը տեխնիկապես չի համապատասխանում իրենց պահանջներին. 80-120 հոգի չեն տեղավորվի այստեղ: Սիմֆոնիկը 1-2 տարի այստեղ մնալուց հետո կսկսի փնտրել մեկ այլ տարածք, որովհետեւ սա բացարձակապես չի համապատասխանում իրենց տեխնիկական պահանջներին»:

Նա ասաց, որ այդ փաստարկները ներկայացրել են Արա Խզմալյանի հետ հանդիպման ժամանակ: Լրագրողների հարցին՝ ի՞նչ պատասխան են ստացել, ասաց. «Ինչը չի համապատասխանում պարոն Խզմալյանի տրամաբանությանը, նա դա որակում է որպես էմոցիոնալ զեղում: ԿԳՄՍՆ-ի համար Կամերային երաժշտական թատրոնը վաղուց արդեն գոյություն չունի. մահացել ենք եւ մահանում ենք, եւ իրենք պետք է թողնեն, որ մենք մահանանք: Անախրոնիզմ է համարում այն արտահայտությունները, որ թատրոնը մեզ համար տուն է, տաճար: Եթե թատրոնը մեր տունը համարելը անախրոնիզմ է, ապա ամբողջ ԿԳՄՍ նախարարությունն ատավիզմ է (մեռած նախնիների կազմաբնախոսական եւ հոգեկան գծերի ի հայտ գալը): «Թատրոնը մեր տունն է»-ն մետաֆորիկ արտահայտություն է, գռեհկացնել այդ արտահայտությունը՝ համարելով այն անախրոնիզմ, հարիր չէ պետական գործչին, հատկապես՝ մշակութային գործչին»:

Սամսոն Ստեփանյանը նաեւ հայտնեց, որ իրենք ամսական խաղում են 20-25 ներկայացում. «Մեզ մոտ ամսական հաճախում է 2500-3000 հանդիսատես: Մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցնում տարեկան ունենալ 4 նոր ներկայացում: Անգամ համավարակի ժամանակ ունեցել ենք բացօթյա ներկայացումներ: Մեր ռիթմը չի կանգնելու»:

Ասուլիսին ներկա էր նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը: Նա եւս դեմ է թատրոնների միավորմանը: Մնացականյանի խոսքով՝ եթե իրագործվի այդ ծրագիրը, երկու թատրոններն էլ կտուժեն:

«Մենք գիտենք՝ ինչու է սա արվում, իրենք էլ գիտեն, որ մենք գիտենք դա: Թատրոնը տարիների ընթացքում զբաղված է եղել մի բանով. նպատակ է դրել ու հասել դրան, կայացել է իր խաղացանկով, իր կուռ կոլեկտիվով ու հանդիսատեսով: Հիմա եկել է ժամանակը, որ կայացած թատրոնը կազմալուծե՞ն: Ի՞նչ է ստացվելու. որ մի կայացած օրգանիզմ մտնելու է մեկ այլ կայացած օրգանիզմի մե՞ջ՝ կոլապսի մեջ գցելով նրան: Բացի այդ, ես նայում եմ ու ոչ մի կերպ այստեղ հարյուր հոգի իրենց գործիքներով չեմ կարողանում տեղավորել: Սիֆոնիկի երաժիշտների, այդ մարդկանց ճակատագրերի հետ էլ է խաղացվելու: Իրենց հույս է տրվելու, որը կարող է չիրականանալ: Շատերն են հասկանում, որ սա անհնար բան է»:

Դերասանուհին նաեւ հարցադրում արեց՝ եթե դեմ են երկու թատրոնները, 50-50 դեմ է նաեւ սիմֆոնիկը, նախարարությունն ի՞նչ է անելու, բռնի ուժո՞վ է փակելու: «Եթե դուք շարունակեք այս գործողությունները, որին բոլորն են դեմ, նշանակում է՝ օգտվելու եք իշխանության ձեր լծակներից՝ դիմելու եք բռնության»,- եզրափակեց Մնացականյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1539 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել