Երևան
12 °C
22 տարեկան Արթուր Եղշատյանն արդեն տարիուկես ապրում է դրսում՝ Երեւանի Հյուսիսային պողոտայում: Նա, ի դեպ, նաեւ հաշվառում ունի այդտեղ՝ հենց փողոցում:
Մի փոքր անկյունում նստած՝ Արթուրն անցորդներից գումար է խնդրում՝ ապրելու, տուն վարձելու համար։ Իր մոտ երկու պաստառ ունի, երկուսին էլ նույն գրությունը՝ «Խնդրում եմ օգնեք 100 դրամով, չունեմ տուն, ապրել եմ մանկատանը, ծառայել, եկել եմ, հայտնվել եմ դրսում։ Մենակ եմ մնացել, չունեմ ոչ մի հարազատ՝ մահացել են։ Օգնեք, խնդրում եմ շատ»։ Արթուրի պատմությունն անտարբեր չէր թողել նաև սոցցանցերի օգտատերերին, որոնք փորձում էին նրա համար աշխատանք գտնել։
Օգտատերերի մտահոգությունը անարձագանք չմնաց նաև պատկան մարմինների կողմից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով՝ տղան որպես մանկատան սան ստացել է բնակարանի գնման վկայական: Նրան նախարարության կողմից առաջարկվել է նաև աշխատանք, որը մերժել է և շարունակում է ապրել դրսում։

Արթուրը մեզ հետ զրույցում պատմեց, որ 2014 թվականից հետո մորաքրոջ երեք երեխաների հետ միասին ապրել է Վանաձորի մանկատներից մեկում՝ մինչև որ չափահաս է դարձել և զորակոչվել բանակ: 2019 թվականին՝ ծառայության ավարտից հետո, բնակվել և աշխատել է Արմավիրի մարզի Հոկտեմբերյան քաղաքի եզդիական համայնքում, հետո՝ Երևանում՝ վարձով տանը:
«Մինչեւ 2014 թվականն ընտանիք ունեի, ապրում էի ծնողներիս հետ, բայց ավտովթարի հետևանքով կորցրի նրանց: Մանկատանը մորաքրոջս երկու երեխաներին որդեգրեցին ու երկրից դուրս տարան, մնաց միայն մեկը, ում հետ էլ մեծացա մանկատանը: Ծառայությունից հետո անպայման ուզում էի աշխատել: Եզդիների մոտ 4-5 ամիս աշխատեցի, գումար չվճարեցին, դուրս եկա: Վարձով տանն ապրելիս էլ գումարը չէի կարողանում վճարել, այդ օրվանից փողոցում եմ»,- ասաց նա: Ըստ նրա՝ դրսում ապրելու ընթացքում աշխատել է մատուցող, հետո՝ անվտանգության աշխատակից: Այնուհետև ոստիկանների աջակցությամբ իրեն անօթևանների կացարանում սենյակ են տրամադրել, որտեղ գողացել են նրա փաստաթղթերը: Դրանք վերականգնելու համար դիմել է բոլոր կառույցներին: Իր խոսքերով՝ հանդիպել է նաև վարչապետի տեղակալի և վարչապետի հետ, ասել են՝ հարցը դեռ ընթացքի մեջ է, կօգնեն:

«Անօթևանների կացարանում մեկն ինձնից արաղի գումար ուզեց, չտվեցի, բայց գիտեին, որ ես այդ ժամանակ աշխատավարձ էի ստանում՝ 120 հազար դրամ: Մի օր տեսա՝ փաստաթղթերս չկան, նույնիսկ զինգրքույկս ու ծննդականս էին տարել: Դիմումներ եմ գրել բոլոր տեղերում: Մի ամիս հացադուլ եմ արել. ոչ մի փոփոխություն: Վերջին անգամ իրեն տեսել եմ 15 օր առաջ»,- պատմում է նա:
Փողոցում Արթուրն անցորդներից գումար է խնդրում, ասում է՝ օրը 3000-4000 դրամ է հավաքվում, որից 2000 դրամը պահում է, մնացածը ծախսում ուտելիք գնելու վրա: Դրա հետ մեկտեղ նաև նվագում և երգում է հարսանիքներին: Այդ առիթների համար հատուկ գնված հագուստ ունի: Իր խոսքերով՝ մեկ երգը 20 հազար դրամ է, իսկ դհոլ նվագում է 10 հազար դրամով: 22 տարեկան երիտասարդը դժգոհ է նաև անցորդների վերաբերմունքից, պատմում է՝ իրեն պարբերաբար հարվածում են, ծաղրում:
«Աշխատանքային օրերին եմ հիմնականում վաղ առավոտից մինչև ուշ գիշեր այստեղ: Օր է եղել, որ աշխատանք եմ գտել, ինչ-որ քնելու տեղ եմ ունեցել: Հարսանիքներում պատվերով երգում եմ մանկատան ընկերոջս հետ: «Ֆեյսբուքի» էջ ունեմ, որի միջոցով էլ կապվում են ինձ հետ: Չոր ուտելիքով եմ սնվում՝ Հոդ-դոգ, խաչապուրի: Երկու հոգի մոտեցել են ինձ ու առաջարկել դառնալ Եհովայի վկա, մերժել եմ: Ընկերներ ունեմ, գալիս-գնում են, ինձ ապրանքներ են բերում: Սիրած աղջիկ ունեմ, մեր մանկատնից է, 2015 թվականից մինչև հիմա շփվում ենք: Մի անգամ հարբած ջահել երիտասարդ եկավ, կոպեկները շպրտեց վրաս, ես էլ հետ շպրտեցի իր վրա, ասացի՝ ես շուն չեմ, եկավ, քացով սկսեց ինձ խփել, ոստիկանները մոտեցան, հանգստացրին: Ամենից շատ գումարը 10 հազար դրամն է եղել, որ ստացել եմ: Էդ օրվանից գումար եմ հավաքում, որ տուն վարձեմ: 38 հազար ունեմ արդեն: Ինձ այնքան են ոստիկանները մոտեցել՝ փողոցից դուրս հանելու համար, որ ի վերջո գրանցել են այս փողոցում»,- ասաց երիտասարդը:

Արթուրը պատմում է՝ դիմում է տարբեր տեղեր աշխատանքի հարցով, բայց փաստաթղթեր չունենալու պատճառով իրեն մերժում են: Շինարարությամբ նույնպես չի կարողանում զբաղվել, քանի որ ասում է՝ ոտքերի երակների լայնացում ունի, որի մասին իմացել է մի քանի շաբաթ առաջ: Հիվանդանոցում առաջարկել են բուժել, մերժել է: Տղայի խոսքերով՝ նա մասնակցել է նաև արցախյան 44-օրյա պատերազմին: Կամավոր էր գնացել իր մորաքրոջ տղայի մոտ: Պատերազմի ժամանակ, սակայն, կորցրել է եղբորը: Նրանից բացի՝ այլևս ոչ մի հարազատ չունի, բայց ասում է՝ պարբերաբար ինչ-որ կին է գալիս, ներկայանում իր մորաքույրը, որին, սակայն, չի հավատում, քանի որ ինքը մի մորաքույր ուներ, որն էլ զոհվել է իր ծնողների հետ միասին:
22-ամյա երիտասարդը պատմում է՝ իր կարգավիճակի պատճառով փորձել է ինքնասպան լինել, այդ քայլից հետ են պահել իրեն նկատած երեխաների արցունքները: Հիմա նույնպես ասում է՝ եթե իր խնդրին լուծում չտրվի, նորից կգնա այդ քայլին:
Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, տղան չի թաքցնում, որ ունի սեփական տուն՝ հողամասով: Իր խոսքերով՝ տունը ստացել է պետության կողմից՝ որպես մանկատան սան: Իսկ թե ինչո՞ւ է իր տան փոխարեն ապրում փողոցում, պատճառաբանում է. «Դիմակ չկրելու համար տուգանել են, 800 հազար դրամի պարտք է կուտակվել: Չեմ կարողացել վճարել, տոկոսներով դարձել է, որ ես 2 միլիոն դրամ պարտք ունեմ, բայց չեմ մուծել, տունս կալանքի տակ է: Մյուս ամսվա 5-ից վաճառքի են հանելու: Խարբերդում է, 6 մլն 300 հազար դրամով եմ գնել»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացանք, որ Արթուր Եղշատյանը բնակարանի գնման վկայագիր ստացել է 2020 թվականի մարտին: Նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Բնակարան գնելը հաստատված է նաև նոտարով. 2020 թվականի սեպտեմբերի 18-ին բնակարանի առք ու վաճառքի պայմանագիր է կնքվել Նոտարական պալատի կողմից»: Մինչ այդ նաև Արթուրին նախարարության կողմից առաջարկվել է բնակտարածք Թբիլիսյան խճուղում գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող բնակարաններում, ինչից նա հրաժարվել է: Հրաժարվել է նաև առաջարկվող աշխատանքից:
Արթուրի տունը կալանքի տակ լինելու պնդումների վերաբերյալ էլ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից մեզ հայտնեցին՝ Արթուր Սեյրանի Եղշատյանի նկատմամբ, որը գրանցված է Հյուսիսային պողոտայում, կան հարուցված կատարողական վարույթներ՝ 480 հազար դրամ ընդհանուր պարտավորությամբ, այլ ոչ թե 2 մլն դրամ, ինչպես նա է պնդում: Նա տուգանվել է դիմակ չկրելու համար 4 անգամ 15 հազարական դրամ և 4 անգամ 105 հազարական դրամ: Մեզ ԴԱՀԿ-ից հայտնեցին նաև, որ Կադաստրի կոմիտե արված հարցման արդյունքում պարտապան Արթուր Եղշատյանի անունով գույք չի հայտնաբերվել։
Կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապանի դրամական միջոցների վրա։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT