Դատավորը վախ ուներ, որ բերել են, ուրեմն պետք է բավարարի. Խաչատուր Սուքիասյանի եղբոր պաշտպանը՝ դատարանի որոշման մասին

Այսօր  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանավորեց Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին: Սուքիասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ):

Համաձայն Քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրության, Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Ն.Կարապետյանի  և նրա ընկերոջ հետ: Այդ ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: «Ռոբերտ Սուքիասյանն, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ` գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9x17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ»,-ասված է ՔԿ հաղորդագրությունում:

Այնուհետև ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի  ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել: Սույն գործի շրջանակներում ձերբակալվածի կարգավիճակ ունի նաև Նարեկ Կիրակոսյանը, որը կասկածվում է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդմասով (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ):

ՀԺ-ի զրույցում  Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանն՝ անդրադառնալով իր պաշտպանյալի կալանավորմանը, ընգծեց՝ դատարանի որոշումը ոչ իրավաչափ է:

«Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք չէր առաջադրվել, վերջինս ունեցել է կասկածյալի կարգավիճակ, մեղադրանքը առաջադրվել է կալանավորման միջնորդությունը ներկայացնելուց ժամեր անց, հետևաբար մեղադրող կողմի միջնորդությունը ենթակա էր մերժման։ Դատական նիստի ընթացքում քննիչը մի կերպ փորձում էր սխալների տակից դուրս գալ: Դատավորն էլ հարցնում էր քննիչին՝ դուք ունեցե՞լ եք պրակտիկա, որ այս իրավիճակում մարդուն տանեք կալանքի և կալանքը դատարանը բավարարի: Դատավորն էլ էր տեսնում, որ սա բավարարելու կալանք չէ»:

Առաջադրած մեղադրանքի և Սուքիասյանի կալանավորման վերաբերյալ Ռոբերտ Սուքիասյանի պաշտպանը պատասխանել է մեր մի քանի հարցերին:

- Պարոն Միքայելյան,  նշեցիք, որ դատավորը հասկանում էր, որ սա բավարարելու կալանք չէ, այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք նրա որոշումը:

-Որոշումն այնքան տարօրինակ էր: Կարծում եմ՝ դատավորը վախ ուներ, որ բերել են, ուրեմն պետք է բավարարի:

- Ենթադրում եք, որ Վաչե Մարգարյանի որոշման վրա եղել է ազդեցությո՞ւն:

- Կարող է, բայց ես չունեմ ապացույցներ: Կամ ուղղակի իր ներքին վախն է եղել:

- Կալանավորման ի՞նչ հիմքեր են ներկայացվել դատարանին:

- Երկու հիմք է ներկայացվել՝ քննության խոչընդոտումը և նոր հանցանք կատարելը: Նոր հանցանք կատարելու հիմքը դատարանը չի հաստատել, հաստատել է քննության խոչըդոտումը:

- Իսկ ի՞նչ ապացույցներ են ներկայացվել:

-Կոնկրետ խուլիգանության մասով որևէ ապացույց չի ներկայացվել: Որ կրակոց է արձակել,  մենք դա չենք էլ հերքում, բայց դա չի նշանակում, որ դա իրենից խուլիգանություն է ենթադրում:

- Դուք նշում եք, որ Ռոբերտ Սուքիասյանը պաշտպանվելու նպատակով է կրակել: Կմանրամասնե՞ք ումից է պաշտպանվել, ի՞նչ հանգամանքներ են եղել, չի՞ եղել հնարավորություն առանց զենքի կիրառման վիճաբանությունը հարթնել:

- Ռոբերտ Սուքիասյանը դեպքի վայրում հայտնվել է պատահական, երբ արդեն վիճաբանությունը սկսված է եղել: Հարթելու փորձեր եղել են, բայց այլ տարբերակ չի եղել: Բայց ես ավելին չեմ կարող մանրամասնել, թե կոնկրետ ով ում վրա է հարձակվել, ինչպես է եղել: Կստացվի՝ ես եմ արդեն ցուցմունք տալիս:

- Խոսե՞լ եք, պարոն Սուքիասյանի հետ այս ընթացքում, առողջական խնդիրներ ունի՞, թե՞ ոչ:

- Այո, մի փոքր մրսած է և կարծես թե ջերմություն ուներ: Դրանից ավելի բան չեմ կարող այս պահին ասել:

- Ո՞ր քրեակատարողական հիմնարկում է գտնվում ձեր պաշտպանյալը:

- Սուքիասյանը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

- Բողոքարկելո՞ւ եք դատարանի որոշումը:

- Այո, միանշանակ, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Վաղը միջնորդությունը կներկայացնեմ դատարանին:

Հայտնենք, որ սույն գործի վերաբերյալ, ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն հուլիսի 19-ին, ժամը 01.04-ին, «Նաիրի» բժշկականկենտրոն է տեղափոխվել «ձախազդրիփափուկհյուսվածքներիծակած-կտրածվերք» ախտորոշմամբտղամարդ, ով հայտնելէ, որԱմիրյանփողոցումիրենդանակահարելեն:

Մեր տեղեկություններով, տվյալ անձը Ռոբերտ Սուքիասյանի ընկեր՝ Արման Ապիյանն է,  որն ավելի հայտնի է «Բաղնիքի Արման» մականունով: Վերջինս նույնպես ներկա է եղել միջադեպին, սակայն Քննչական կոմիտեի հաղորդմամբ, որևէ դատական կարգավիճակ չունի:

ԱՆՅՈՒՏԱ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2660 դիտում

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ