«Արարատը» գոլառատ խաղում զիջեց «Շլյոնսկին»

22/07/2021 schedule20:59

Ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների գավաթի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Արարատը» հուլիսի 22-ին Գյումրիում ընդունեց լեհական  «Շլյոնսկին»:

Հանդիպման առաջին կեսում երկու թիմերն էլ մի քանի գոլային լավ պահեր ունեցան, բայց հաջողությունը ժպտաց միայն հյուրերին. 20-րդ րոպեին անկյունայինից եկած փոխանցումից հետո Վոյցեխ Գոլան գլխի հարվածով բացեց հաշիվը:

Երկրորդ կեսը գերազանց սկսեցին «Արարատի» ֆուտբոլիստները: 49-րդրոպեին Խուան Բրավոն Էդգար Մալաքյանի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո նույնպես գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Բայց դաշտի տերերի ուրախությունը կարճ տևեց. ընդամենը մեկ րոպե անց Ֆաբյան Պասեցկին Էքսպոզիտոյի՝ եզրից փոխանցումից հետո նորից հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին:

Բայց թողած երկրորդ գոլիղ հետո «Արարատի» խաղը թուլացավ, ինչից օգտվեց մրցակիցը՝ նախաձեռնությունը վերցնելով իր ձեռքը: 70-րդ րոպեին Ռոբերտ Պիխը անհատական գերազանց անցումից հետո խփեց երրորդ գնդակը: 

84-րդ րոպեին փոխարինման մտած Ռազմիկ Հակոբյանը, որը րոպեներ առաջ դարպասը գրավելու գերազանց հնարավորություն էր կորցրել, տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածով  կրճատեց հաշվի տարբերությունը: «Արարատը» նետվեց առաջ՝ փորձելով նաև հավասարեցնել հաշիվը, բայց մրցավարի ավելացրած րոպեին ևս մեկ գնդակ բաց թողեց. դուբլի հեղինակ դարձավ Պիխը:

Այսպիսով, Վարդան Բիչախչյանի սաները պարտվեցին 2-4 հաշվով: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ Լեհաստանում:

Նշենք, որ այս խաղին զուգահեռ իր հանդիպումն էր անցկացնում նաև ղազախական «Աստանան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: Սեփական հարկի տակ խաղացող ղազախական թիմը 2-0 հաշվով հաղթեց հունական «Արիսին», իսկ Բարսեղյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1432 դիտում

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին