Երևան
12 °C
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները դանդաղ են առաջ գնում: Մեր քաղաքացիների թվում դեռ բազմաթիվ են այնպիսիք, որոնք չեն վստահում որեւէ տեսակի պատվաստանյութի կամ պարզապես վախենում են դրա կողմնակի ազդեցություններից:
«Հայկական ժամանակը» այս անգամ հարցումներ է իրականացրել մշակութային գործիչների եւ շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում՝ պարզելու, թե ինչպիսին է նրանց վերաբերմունքը պատվաստանյութերի հանդեպ, ովքեր են պատվաստվել, ովքեր են մտադիր, ովքեր՝ չէ: Հարցվածների մի մասը, պարզվեց, դեռ չեն կողմնորոշվել, թե որ տեսակի պատվաստանյութով են ուզում պատվաստվել, կամ առհասարկ՝ ուզում են, թե՝ չէ, մի մասը չեն վստահում, մյուս մասն անգամ չի էլ մտածել այդ մասին: Իհարե, կային նաեւ մարդիկ, ովքեր պատվաստվելու որոշում ունեին:
Երգիչ Արսեն Սաֆարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ չի պատվաստվել եւ դեռ այդ մասին չի էլ մտածում: Սաֆարյանը հայտնեց, որ ցանկություն չունի պատվաստվելու: Առայժմ ոչինչ իրեն չի պարտադրում պատվաստվել: Երգիչն ասաց՝ դեռ այլ երկիր մեկնելու մտադրություն եւս չունի, որ բազմաթիվ թեստավորումներից խուսափելու համար ստիպված պատվաստվեր:
Իսկ ահա երգիչ-երգահան Վահագ Ռաշը մտադիր է առաջիկայում պատվաստվել, քանի որ աշխատանքի բերումով Հանրապետությունից շատ է բացակայում եւ ամեն անգամ թեստ հանձնելը ժամանակատար ու հավելյալ ծախսեր պահանջող գործընթաց է: Ռաշը պատվաստմանը նորմալ է վերաբերվում: «Ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս կպատվաստվեմ»,- ասաց երգիչը:
Երգիչ-երգահան, հայկական շոու բիզնեսում բազմաթիվ փոփ երգերի հեղինակ Ռիչարդ Մադլենյանն էլ ասաց, որ ժամանակի սղության պատճառով դեռ չի պատվաստվել, սակայն առաջիկայում անպայման պիտի պատվաստվի: Հարցին, թե ի՞նքն էլ մշակույթի որոշ գործիչների նման հյուրախաղերի կամ երկրից մեկնելու համար է պատվաստվում, ասաց, իհարկե՝ ո՛չ. «Առողջապահական ու մի շարք նկատառումներից ելնելով եմ առաջին հերթին պատվաստվելու»:
Իսկ ահա երգչուհի Սոնա Շահգելդյանը չի վստահում որեւէ տեսակի պատվաստանյութի: «Չեմ ուզում փնովել կամ վատ արտահայտվել առհասարակ, բայց չեմ վստահում: Ընտանիքիս անդամներն էլ չեն պատվաստվել: Անկեղծ ասած իմ ընկերական շրջապատում էլ շատ-շատ են այն մարդիկ, որոնք չեն վստահում ու չեն ուզում պատվաստվել»,-ասաց Շահգելդյանը: Հարցին, թե կորոնավիրուսով վարակվե՞լ է, ասաց, որ չի զգացել. «Գուցե վարակվել եմ, բայց գլխի չեմ ընկել: Ես բնույթով թեթեւ մարդ եմ, կորոնավիրուսին էլ սովորական գրիպի նման եմ վերաբերվում: Եթե այդպես նայենք, ամեն տարի հնարավոր է մի նոր վիրուս ի հայտ գա, պատկերացնում եք ինչ կլինի, եթե դրանց բոլորի դեմ սկսենք պայքարել»: Երգչուհու կարծիքով՝ կորոնավիրուսն էլ սովորական մնացած վիրուսների նման է եւ անհատական է, յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է հաղթահարում ու դիմադրում:
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Համլետ Գեւորգյանն էլ ասաց, որ ցանկություն ունի պատվաստվելու, սակայն չի պատկերացնում, թե որ պատվաստանյութով, քանի որ մտավախություն ունի, որ հետագայում կարող է առանձին երկրներ գնալու համար խնդրի առաջ կանգնի. «Մտածում էի ռուսականով պատվաստվել, բայց դա Եվրոպան չի ընդունում»: Երգիչը ենթադրում է, որ կորոնավիրուսով վարակվել է, որովհետեւ ունեցել է բոլոր այն ախտանշանները, որոնք սովորաբար ունենում են վարկվածները: «Բայց չեմ էլ ստուգվել, որովհետեւ առանձնակի ծանր չեմ տարել, խնդիր չի եղել»,-ասաց Գեւորգյանը:
Երգիչ Մավր Մկրտչյանն էլ դեռ չի պատվաստվել: «Չեմ եմ էլ պատրաստվում, եթե, իհարկե, էնպիսի վիճակ չստեղծվի, որ պարտադիր լինի դա»,- ասաց նա:
Հաղորդավար, հումորիստ, «Վիտամին ակումբ»-ից հայտնի Չարենցը՝ Կարեն Սահակյանը դեռեւս չի պատվաստվել: Հարցին, թե մտադի՞ր է առաջիկայում, ասաց. «Դեռ չեմ ուզում: Անկեղծ ասած այդ մասին չեմ էլ մտածել»:
Իսկ ինչ են մտածում թատերարվեստի ոլորտի գործիչները
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, ինչպես ինքն է ասում, պատվաստվողների թվում առաջին ծիծեռնակն է եղել։ Պատվաստվել է մարտին: «Ապրիլին արդեն պատվաստանյութի երկրոդ չափաբաժինն եմ ստացել: Թե՛ պատվաստվելուց անմիջապես հետո, թե հիմա ինձ շատ լավ եմ զգում»,- ասաց Բաբայանը:
ՀՀ վաստաավոր արտիստ, դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն ասաց, որ չի պատվաստվել ու ցանկություն չունի պատվաստվելու: Հարցին, թե ինչն է պատճառը ասաց. «Տարիքիցս ելնելով վախենում եմ, չեմ ուզում պատվաստվել, չգիտեմ օրգանիզմիս վրա ինչպես կանդրադառնա: Ասեմ, որ ես կորոնավիրուսով էլ եմ վարակվել, անգամ հիվանդանոց եմ պառկել, բայց փառք Աստծո, հաղթահարեցի»,- ասաց դերասանուհին:
Թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն էլ հայտնեց, որ ճիշտ է դեռ չի պատվաստվել, բայց անպայման մտադիր է:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն էլ դեռ չի պատվաստվել: «Ուղեւորություններ ունենք դեպի արտերկիր ու հարկադրված ենք պատվաստվելու: Նորմալ եմ վերաբերվում, դա եթե կարող է վիճակը նորմալացնել ու սեպտեմբերին էլ մեր դասընթացները չխաթարվեն»,-ասաց նա:
Իսկ ահա ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն էլ կտրականապես դեմ է պատվաստումներին: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Ծատուրյանն ասաց, որ չի վստահում որեւէ տեսակի պատվաստանյութի:
Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Վարդանյանն էլ ասաց, որ չի պատվաստվել, քանի որ վախենում է հակառակ ռեակցիայից: «Ամեն օրգանիզմ չէ, որ ընդունում է պատվաստանյութը, կարծում՝ եմ դեռ ժամանակ է պետք այն փորձարկելու եւ վստահ լինելու համար, որ արժե ընդունել: Ինչ խոսք՝ նաեւ չպատվաստվելու դեպքում եմ վախենում անդառնալի հետեւանքներից, բայց դեռ գերադասում եմ չպատվաստվել»,- ասաց դերասանուհին:
Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանն էլ ասաց, որ չի պատրաստվում պատվաստվել, առավելեւս որ արդեն վարակվել ու լավացել է:
Խորեգորաֆ Ռիմա Պիպոյանը եւս ի պատասխան մեր հարցի ասաց. « Դեռ չեմ պատրաստվում պատվաստվել, բայց ապագայում միգուցե ճարահատյալ պատվաստվեմ»: Հարցին, թե ինքն էլ դեռ չի վստահում, Պիպոյանն ասաց. «Չվստահելու հարց չէ: Նախ պատվաստանյութը պետք է մինիմում մի քանի տարի փորձաշրջան անցնի, որ լիովին հաստատվի արդյունավետությունը։ Իսկ ինչ վերբերում է կորոնավիրուսի վարակին, ապա հիվանդությունը կա, ու ամեն դեպքում պետք է զգույշ լինել»։
Հ.Գ. Մեր հարցվածների թվում եղան նաեւ շոու բիզնեսի եւ մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, ովքեր հրաժարվեցին այս թեմայի վերաբերյալ խոսել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ
Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում
Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ
ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ
Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն
Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց
Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու
Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան
Երկրաշարժ Հայաստանում
Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին
Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ
Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ
Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին
Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին
Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը
Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան
Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք
ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին
Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ
Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը
Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ
Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ
Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին
Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին
Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին
Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան
GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան
Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT