Տոկիո-2020. Հովհաննես Բաչկով. «Որքան ուրախ եմ, նույնքան էլ տխուր եմ այս մեդալի համար»

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն իր պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է իր նվաճման մասին, հաղորդում է «Հայկական ժամանակի» թղթակիցը Տոկիոյից:

Մարզիկը նշել է, որ երկակի տպավորություններ ունի իր նվաճած մեդալից. «Մեծ պատիվ է օլիմպիական մեդալի արժանանալ: Ճիշտ է, ավելի բարձր հարկի մեդալ էի սպասում, բայց, փառք Աստծո, որ այս մեդալը կարողացա նվաճել, որովհետև յուրաքանչյուրից համար մեծ երազանք է: Քանի որ օլիմպիական առաջին մեդալս է, շատ ուրախ եմ, բայց որքան ուրախ եմ, նույնքան էլ տխուր եմ, որ չկարողացա ավելի բարձր հարկի մեդալ նվաճել: Շատերին իմ խոսքն այլ կերպ կարող է թվալ, բայց երբ համարվում ես խաղերի հաղթողի ֆավորիտ ու բրոնզե մեդալ ես նվաճում, իհարկե տխուր է: Բայց, միաժամանակ, նաև շատ ուրախ եմ»:

Բաչկովի խոսքերով՝ սպասում էր, որ կիսաեզրափակչում ամերիկացի բռնցքամարտիկը «կեղտոտ» մենամարտ կանցկացնի: Հենց այդ մենամարտն էլ նա համարում է ամենաբարդը այս խաղերում. «Ժամանակ կա հետևություններ անելու, թե ինչն էր պակաս, ինչը կարող եմ ավելացնել: Տեսաք, մրցակիցը կեղտոտ մենամարտ էր վարում: Շատերն ասում են դա մարտավարություն էր, բայց դա մարտավարություն չէր, պարզապես իր ոճն էր այդպիսին: Ինձ հետ մենամարտելու ընթացքում ջրի մեջ խեղդվող մարդու էր նման: Բայց եղավ այն, ինչ եղավ, նրան էլ եմ շնորհավորում:

Ամենաբարդ մենամարտը, երևի այդ պարտված մենամարտն էր: Բարդ էր ոչ միայն մենամարտելու համար, այլև հոգեպես: Յուրաքանրյուր պարտություն, լինի դա Շիրակի մարզի առաջնություն, թե աշխարհի առաջնություն, թե օլիմպիական խաղեր, ինձ վրա մի ազդեցություն է թողնում. տխրություն: Սպասում էի, որ նման կեղտոտ մենամարտ կվարի մրցակիցը: Մարզչի հետ մարտավարություն ունեինք՝ փողոցային մենամարտ ռինգում, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց»,- նշել է բռնցքամարտիկը:

Բաչկովը դեռ չի կարող ասել՝ արդյոք կշարունակի ելույթները սիրողական բռնցքամարտում, թե ոչ. «Յուրաքանչյուր մեդալի հետևում արդյուն ու քրտինք է թափված: Բառերով չեմ կարող նկարագրել, ուղղակի շատ ուրախ եմ: Կփորձե՞մ նորից օլիմպիական մեդալ նվաճե, թե ո՞չ: Այն ինչ Աստված նախատեսել է քեզ համար, ոչ ոքի հայտնի չէ: Տեսնենք, թե Աստված ինչ է նախատեսել: Եթե հնարավոր լիներ պրոֆեսիոնալ ու սիրողական բռնցքամարտերը համատեղել, ինչու ոչ»,- եզրափակել է մարզիկը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25834 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի