Երևան
12 °C
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստացել են հնարավորություն՝ իրականացնելու դրամական փոխանցումներ անմիջապես արտասահմանյան բանկերի Visa, Mastercard, МИР, Union Pay քարտերին, ինչպես նաև Եվրամիության երկրների բանկային հաշիվներին: Գումարը փոխանցվում է հաշվին ակնթարթորեն, իսկ միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի մինչև 1,5%-ը:
ՌԴ բանկերի կողմից թողարկված Visa, Mastercard, МИР քարտերին փոխանցումների դիմաց սակագինը կազմում է 1,5%, առնվազն 100 ՌԴ ռուբլի: Ընդ որում՝ դրամական փոխանցման գումարը քարտին հաշվեգրվում է ՌԴ ռուբլով: Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa, Mastercard քարտերին փոխանցումների դիմաց սակագինը կազմում է 1,5%, առնվազն 250 ՌԴ ռուբլի, 5 ԱՄՆ դոլար/Եվրո։ Կրկնարժութային փոխանցումներ կարելի է կատարել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով՝ 0% - 0.1% սակագնով:
Բանկի հաճախորդներին հասանելի են նաև միջազգային փոխանցումներ UnionPay քարտերին՝ 2%, առնվազն 5 ԱՄՆ դոլար սակագնով: Փոխանցման առավելագույն գումարը 5 հազ. ԱՄՆ դոլար է: 120 հազ. ՀՀ դրամից ավելի գումար փոխանցելիս՝ այն ստացողի քարտին ԱՄՆ դոլարով հաշվեգրելու դեպքում միջնորդավճարը կկազմի 0%: Ի թիվս այլ հնարավորությունների՝ կարելի է իրականացնել դրամական փոխանցումներ Եվրոյով՝ Եվրամիության 32 երկրների ցանկացած բանկի հաշվեհամարին՝ 1-3 աշխատանքային օրվա ընթացքում: Ստացողը կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ: Մեկ փոխանցման առավելագույն գումարը 4,5 հազ. Եվրո է, փոխանցման գործող սակագինը՝ 10-ից 20 Եվրո (կախված փոխանցվող գումարի չափից): Փոխանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ բանկի մասնաճյուղ և նշել փոխանցումը ստացողի տվյալները:
Ծառայությունից կարելի է օգտվել նաև հեռահար՝ Վիդեո Բանկ ծառայության միջոցով՝ կապ հաստատելով Բանկի աշխատակցի հետ Skype-ով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում է փոխանցումների ծառայությունները և ընդլայնում դրանց աշխարհագրությունը: Այսօր Բանկի հաճախորդներին հասանելի են դրամական փոխանցումների վեց համակարգեր՝ MoneyGram, Unistream, IntelExpress, БЭСТ, Conversе Transfer և Telcell: Դրամական փոխանցումները Հայաստանում ամենապահանջված ֆինանսական ծառայություններից են, և մենք պլանավորում ենք շարունակաբար կատարելագործել մատուցվող ծառայությունները՝ ընդլայնելով երկրների միջև փոխանցումներ կատարելու հնարավորությունները»,- նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը դրամական փոխանցումների ծավալով առաջատարներից է Հայաստանում. 2020թ․ կատարված փոխանցումների քանակը կազմել է 583 հազ.՝ 88.3 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով: 2021թ․ առաջին կիսամյակի արդյունքներով դրամական փոխանցումների քանակը կազմել է 325 հազ., ինչը 44%-ով գերազանցում է 2020թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT