Երևան
12 °C
Սերբիայի իրավապահ մարմինները Հայաստանի Հանրապետության իշխանությունների պահանջով ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն:
«Տասսի» փոխանցմամբ, նա ձերբակալվել է օգոստոսի 27-ին, երբ փորձել է հատել «Պրեսևո» սահմանային անցակետը: Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը լուրը հաստատել է երեկ՝ սեպտեմբերի 3-ին միայն:
Հայաստանի իրավապահ մարմինները պահանջում պնդում են, որ 2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի 3 բարձրաստիճան դիվանագետներ՝ Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից հեռացրել են երկրի նախկին կառավարության ներկայացուցչին, որը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ:
Հիշյալ պաշտոնյայի անունը չի հիշատակվում:
Նշենք, որ Միլենկովսկին երկրի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միալկովի մտերիմ ազգականն է: Վերջինս այժմ ազատազրկման է դատապարտված պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
Slobodenpecat-ը հայտնում է, որ Սերբիայի դատարանը ձերբակալման միջազգային օրդեր է ունեցել հանցագործության համար, որը Միլենկովսկին, ըստ մեղադրանքի, կատարել է արտասահման (ենթադրաբար՝ Հայաստան -խմբ.) կատարած իր մասնավոր ուղևորության ժամանակ:
Նշվում է, որ հայ պաշտոնյան, որին օգնել են Միլենկովսկին եւ ևս 2 մակեդոնացի դիվանագետներ, անցնում է միլիոնավոր դոլարների հափշտակության գործով:
Koha-ն էլ գրում է, որ այս գործողության դրդապատճառները հայտնի չեն, սակայն կասկածներն այն մասին են, որ հանցագործությունը կատարվել է Մակեդոնիայի անվտանգության բարձր կառույցների իմացությամբ: Մասնավորապես ձերբակալված Միլե Միլենկոսկին երկու այլ դիվանագետների հետ հայ պաշտոնյային երկրից հանելու առաքելության համար վերցրել է մասնավոր ինքնաթիռ, որով մեկնել են Հայաստան:
Միլենկովսկին ձերբակալվել է Սերբիայի Վրանժե քաղաքում ենթադրյալ հանցակիցներից մեկի հետ, որն այժմ թոշակի անցած դիվանագետ է ու 2018-ին վերը նշված գործողության մասնակից է եղել: Ըստ լրատվամիջոցի, սակայն, այժմ կալանքի տակ է միայն Միլենկովսկին:
Միլե Միլենկոսկին հայտնի է եղել իր վիճելի քայլերով մակեդոնական դիվանագիտության մեջ աշխատանքի սկզբից: Koha-ի փոխանցմամբ, մասնավորապես նա կասկածվում էր ֆինանսական խարդախության մեջ ներգրավված լինելու համար Դետրոյտում Մակեդոնիայի հյուպատոսությունում, որտեղից այնուհետև տեղափոխվել էր Չիկագո 2011 թվականի օգոստոսին, որտեղ, ըստ կենսագրության, նա ապրել է 10 տարի և 2 ամիս: Այնտեղ նա վեճ է ունեցել գլխավոր հյուպատոսի հետ, այնուհետ՝ ուղարկվել Վաշինգտոն: Բայց քանի որ նա բազմիցս միջադեպերի մասնակից է եղել, Վաշինգտոնում նախկին դեսպան Զորան Յոլևսկու խնդրանքով վերադարձվել է Սկոպյե:
2017-ին Միլենկոսկին միացել է Վիեննայում ԵԱՀԿ Մակեդոնիայի առաքելությանը՝ որպես այն ժամանակվա դեսպան Կիրե Իլիովսկիի տեղակալ, սակայն դիվանագետը վեճ է ունեցել նաև նրա հետ: Չնայած նրա սկանդալային վարքագծին տեղյակ լինելուն՝ դիվանագետը Սերբիայի ԱԳՆ-ի իմացությամբ շարունակել է դիվանագիտական աշխատանք կատարել:
Հավելենք, որ ձերբակալված Միլենկովսկուն Հայաստանին հանձնելու համար Սերբիայի պատկան մարմիններին դիմելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT