Երևան
12 °C
Առանց բաժանարար պատերի՝ երկու սենյակ, կոմունալ հարմարությունների բացակայություն և թշնամու արձակած «Գրադ» կայանքի ականներից ամբողջությամբ վնասված տանիքով՝ գրեթե բաց երկնքի տակ գտնվող կիսակառույց... Շուրջ տասնվեց տարի, այսպիսի պայմաններում է ապրել Տավուշի մարզի Տավուշ գյուղի ընտանիքներից մեկը: Բաբայանները իհարկե փորձել են բարելավել իրեն գնած կիսակառույցի պայմանները. նախաձեռնել են մասնակի վերանորոգում, ավելացրել հյուրասենյակ, խոհանոց, բաղնիք, սակայն սկսածն ավարտին հասցնել չեն կարողացել: Տարիներ անց էլ, ֆինանսական խնդիրներին ավելացել ևս մեկը. երիտասարդ տանտերը՝ զինվորական Վիլհելմը, 2015 թվականին, ականի պայթյունից կորցրել է ձախ ոտքը:

Արևի ու անձրևի տակ գտնվող կիսաքանդ շինության քայքայումը կանխվել է: Այն տուն դարձնելու հարցում, երիտասարդ ընտանիքին աջակցել են բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Տարիների գործընկերներին հաջողվել է իրականություն դարձնել ևս մեկ ընտանիքի երազանք:

«Նախկինում կիսաքանդված տուն էր: Տարիներ առաջ, թշնամու արձակած «Գրադ»-ի արկերից վնասվել էր հարևանի տունն ու մեր կիսակառույցի տանիքը: Տեղումների ժամանակ, թասեր էինք դնում, բայց անձրևն ու ձյունը տուն էին լցվում: Այժմ ամեն ինչ այլ է. կիսակառույցը տուն է դարձել»,- ասել է տանտերը՝ Վիլհելմ Բաբայանը:
Բաբայանները երկրից հեռանալու և օտար ափերում հացի խնդիր լուծելու հնարավորություն ունեցել են, սակայն դա համարել են վիճակը կարգավորելու՝ ժամանակավոր լուծում: Հայրենի երկրում ապրելը, հող ու ջրին տեր լինելը սկզբունքային հարց է նրանց համար: Այսօր իրենց առջև կարևոր մեկ այլ նպատակ են դրել. բացահայտել երեխաների ներուժն ու հնարավորություն ստեղծել բազմակողմանի զարգանալու, կրթվելու համար: Նոր տունը լավատեսության հիմքեր է տվել նրանց:

«Երբ մարդն ունենում է վճռականություն և չի կոտրվում կյանքի դժվարություններից` բոլոր նպատակները դառնում են իրագործելի։ Երբ ծանոթացա Ձեր ընտանիքի պատմությանը, նկատեցի, որ ո՛չ տարիների դժվար կյանքը, ո՛չ էլ պատերազմում ոտքը կորցնելը, չեն փոխել Ձեզ։ Ձեր ամրությունը, կամքն ու լավատեսությունը դարձել են լույս և նպաստել երազանքի իրականացմանը։ Ամուր մնացեք, շեն պահեք Ձեր տունն ու հայրենի գյուղը»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ավելի քան տասը տարի բնակարանաշինության ծրագիր իրականացնող կողմերը՝ Վիվա-ՄՏՍ-ն և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», ցանկալի արդյունք են արձանագրում հանրապետության տարբեր մարզերում: Նախորդ տարվա ծրագրով տան տեր դարձած ընտանիքները բնակարանամուտ են նշում, իսկ ընթացիկ տարվա շահառուները պայմանագրեր են կնքում՝ երազանքներն օր առաջ իրականացված տեսնելու ցանկությամբ: Այս տարի նախատեսվում է աջակցել 84 ընտանիքի: Ցանկում կան այնպիսիք, որոնք, հանգամանքների բերումով, ստիպված են տուն կառուցելու դժվարին գործն սկսել երրորդ անգամ:


Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT