Երևան
12 °C
Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ազգային գաղափարախոսություն կրող քաղաքական ուժեր են միավորվել: Համագործակցության հուշագիր է ստորագրվել Գյումրու Ազգային արժեք ակումբի, Նժդեհյան Ցեղակրոն, Հայք (Հայկազուններ), Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունների միջև Գյումրիի համայնքային ընտրություններում միասնական «Գյումրին կռնա՛» դաշինքով հանդես գալու վերաբերյալ:
Մինչ դաշինքի կազմի և նպատակի ու անելիքների մասին խոսելը, ընտրացուցակը գլխավորող, այսինքն՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Սրտաշյանը նախ հստակեցրեց տարածվող մի թյուրիմացություն: Ասաց՝ սխալ մեկնաբանություններ ու կարծիքներ կան՝ կապված հուշագիրը ստորագրած կողմերի հետ:
«Տեղեկատվություն է տարածվել, թե դաշինքի մեջ ենք մտել Շանթ Հարությունյանի «Ցեղակրոն» կուսակցության հետ։ Իրականում խոսքը մեր գործընկեր Գևորգ Հովսեփյանի «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության մասին է, որը կապ չունի Շանթ Հարությունյանի կուսակցության հետ։ Մարդիկ շփոթել էին: Որոշակի անճշտություններ նաև եղան Սոս Գիմիշյանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության հետ, որովհետև խառնում էին Լևոն Շիրինյանի Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ կուսակցության հետ»,- մանրամասնեց Սրտաշյանը:
Ինչո՞ւ համագործակցեցին հենց այդ կուսակցությունների հետ՝ Սրտաշյանն ասաց՝ ժամանակի ընթացքում քաղաքական պրոցեսներից զերծ մնացած կուսակցություններ են, գաղափարական մարդկանց համախումբ է:
«Երեք հիմնական գաղափարական ուղղություն կար՝ քրիստոնեությունը, նժդեհյան ցեղակրոնությունը և գենետիկ հիմքի վրա հայրենասիրական ու ժառանգության պահպանումը: Այս 3 գաղափարական հիմքերի համադրմամբ մենք ներկայացնում ենք մեր պատկերացումներն այսօրվա քաղաքական դաշտի վերաբերյալ»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Սրտաշյանը:
Ընտրացուցակի կազմում ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ են՝ մտավորականներ, գործարարներ, բժիշկներ, դասախոսներ, տուրիզմից՝ մինչև մշակութային ոլորտ:
Դաշինքը գլխավորում է «Արաքս-95» ՍՊԸ տնօրեն Վարդան Սրտաշյանը, ընտրացուցակի 2-րդ համարը Շիրակի նախկին փոխմարզպետ, գործարար Վարդան Գրիգորյանն է: 3-րդ համարը «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի Գյումրու համակարգող, դասախոս Վարդուհի Բալոյանն է:
Դաշինքի կազմում են նաև Մայիսյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Հրաչյա Մսրյանը, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանը, Ախուրյանի Մոր և Մանկան առողջության կենտրոնի բժիշկ Աստղիկ Հյուսյանը, Տիրամայր արհեստի դպրոց, դասախոս Գագիկ Սերոբյանը, անհատ ձեռներեց Արթուր Գրիգորյանը, մենեջեր Արթուր Մելիքյանը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, SMM/PR պատասխանատու Սեդա Սահակյանը, «Արաքս-95» ՍՊԸ, ադմինիստրատոր Հարություն Փահլևանյանը, Կարեն Մկրտչյանը, Իրինա Ծերունյանը, Գյումրու ակադեմիական վարժարանի ուսուցիչ Սամվել Փիլոսյանը, «Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ, համակարգչային օպերատոր Ելենա Ավետիսյանը, Ջրափիի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արմեն Հովհաննիսյանը, Սարակապի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Մխիթար Մխիթարյանը և այլք:
Դաշինքը կազմել են, ցուցակի առաջին համարը հայտնի է, հստակ են նաև մյուս թեկնածուները: Փաստաթղթերը, սակայն, տարածքային ընտրական հանձնաժողով դեռ չեն ներկայացրել: Սրտաշյանն ասաց՝ պատճառ ունեին: «Դեռ ընտրությունները հայտարարված չէին, մեր փաթեթն արդեն պատրաստ էր, մենք գիտեինք, թե ինչ ենք անելու: Ուղղակի մեր ընկերներից մեկը պատճառ ուներ, մեկնել էր Ռուսաստան, երեկ է վերադարձել, իր տեղեկանքն էր պակաս: Վաղը դա էլ կունենանք ու կներկայանանք հանձնաժողովին»,- տեղեկացրեց Սրտաշյանը:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում24/7 ռեժիմով շարունակվում է աշխատանքը. արգելափակումից դուրս են բերվում մեքենաներն ու անօգնական քաղաքացիները
Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ծրագրերը. Պապիկյանն ընդունել է դեսպանին
Նարեկ Մկրտչյանն այցելել «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն, հետևել իրականացվող ընթացիկ աշխատանքներին
Ձյուն է տեղում, մի քանի տարածաշրջանում բուք է. որ ճանապարհներն են փակ և դժվարանցանելի
ԱՄՆ դոլարով ավանդ մինչև 5% տարեկան տոկոսադրույքով
Մարտի 30-ի ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը օգտահաշիվ ստանալու դիմում են ներկայացնելու ԿԸՀ
Ինչպես են Երևանի փողոցները մաքրվում ձյունից. Արմեն Փամբուխչյանը տեսանյութ է հրապարակել
Աննա Վարդապետյանն այցելել է Դատախազության՝ Դիլիջանի հիմնանորոգված նստավայր, ծանոթացել աշխատանքներին. տեսանյութ
ԵԱԶԲ-ն նախատեսում է 2025-26 թթ. ՀՀ-ում ներդնել շուրջ 200-250 մլն դոլար. Հովհաննիսյանը հանդիպել է Մանդրոնի հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-30 թթ. ռազմավարության կատարման ընթացքը
Ավինյանն արձագանքել է իր՝ 2016թ. ֆեյսբուքյան գրառման առթիվ նախօրեին տարածված դիտողություններին. տեսանյութ
Ամենախիստ պատժի պետք է ենթարկվեն նմանատիպ դեպքերը. Արմեն Մուրադյանը՝ Ազատանում՝ բուժակի բռնության դեպքի մասին
Բուժակն առաջին ներարկումն արել է, ու խփել են. երբ է մահացել հիվանդը. մանրամասներ Ազատանի բռնության դեպքից
ՔԿ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են քննչական հարցումների օպերատիվության բարձրացմանը վերաբերող հարցեր
Սև ծովում բախվել են «Նատիգ Ալիև» և «Բեգոնիա» նավերը. տեսանյութ
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է ԵՏՀ նիստին
ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցում բռնկված հրդեհի մարումից անմիջապես հետո այն նորոգվել է. լուսանկարներ
Հռոմի պապը կարող է հրաժարվել գահից
Ուկրաինան կդադարեր գոյություն ունենալ առանց մեր առատաձեռնության, Զելենսկին թող շնորհակալ լինի. ԱՄՆ փոխնախագահ
Մասկի որդու՝ քիթը քչփորելու պատճառով Թրամփը փոխել է օվալաձև գրասենյակի ավելի քան 60 տարվա աշխատասեղանը
Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքերով վերականգնվել է շուրջ 24 մլն դրամ. Վարդապետյանը հանձնարարական է տվել
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ ոչ մի ավտոմեքենա ամառային անվադողերով չի երթևեկում
Մերձավանում տեղի ունեցած սպանության գործով ևս մեկ անձ է կալանավորվել
Բուժակի դեմքին մոխրամանով հարվածած անձը ձերբակալվել է. տուժողը գանգուղեղային վնասվածք է ստացել
Արգենտինայի նախագահը Իլոն Մասկին բենզասղոց է նվիրել. տեսանյութ
Ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ուղևորը հիացմունքի արժանի գործողություն է արել. մանրամասներ
ԶՈՒ սպայական կազմին հրահանգվել է անձնական օգտագործման մեքենաները վարել միայն ձմեռային անվադողերով
Աստիճանաբար կցրտի ևս 7-10 աստիճանով. մարզերում ու Երևանում տեղումները կշարունակվեն, կդիտվի բուք
«Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 600 հայկական բեռնատար կա կուտակված
Իրաք-Թուրքիա նավթամուղի վերաբացման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում
Ո՞վ է ում «քցել» կամ դավաճանել՝ Հայաստանը Ռուսաստանի՞ն, թե՞ հակառակը․ Քոչարյանի հայտարարության հետքերով. Fip
Որոշ շրջաններում ձյան տեղումները շարունակվում են, բազմաթիվ փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
Հայաստանն ու ԱՄԷ-ն կիսում են բարգավաճող և դինամիկ զարգացող տնտեսական գործընկերություն. Պապոյան
Գավառի մանկատանը վերադարձվել է հողամաս, գույք, Մարտունիին՝ մարզադաշտ. ամփոփվել է մարզի դատախազության աշխատանքը
Մասնակցեցինք Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նստաշրջանի բացմանը. Վարդանյան
Ձնե բարիկադներ. Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել
Գյումրիում բռնություն է տեղի ունեցել բուժաշխատողի նկատմամբ. նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ձնամաքրվել է վազքուղին, ապահովվել են անվտանգ թռիչք-վայրէջքներ. «Զվարթնոց» օդանավակայան
Սիմոնյանը մասնակցել է Իտալիայի Սենատում ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի՝ ՀՀ-ին նվիրված լսումներին
Առատ ձյան պատճառով Ստամբուլի օդանավակայանում չվերթեր են չեղարկվել. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT