Երևան
12 °C
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը:
Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:
Անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի՝ մինչ օրս չհաղթահարված հետեւանքներին՝ Հակոբ Արշակյանը փաստել է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները եւ ազատ չի արձակում հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց:
ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը վերոնշյալ խնդիրների լուծման հարցում մեր երկրին շարունակաբար աջակցելու համար:
Հակոբ Արշակյանը նշել է, որ 2022 թ. լրանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 25-ամյակը: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ այդ կապակցությամբ անցկացվելիք մշակութային միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով:
Միխայիլ Շվիդկոն իր հերթին ընդգծել է հայ-ռուսական երկկողմ համագործակցության առանձնահատուկ բնույթը՝ նշելով, որ իրենք հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, եւ մտահոգություն հայտնել պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար եւ մշակութային մարտահրավերների առնչությամբ:
Հյուրը նշել է, որ Ռուսաստանի հայ համայնքը զգալի դերակատարում եւ ներդրում ունի երկրի հասարակական-քաղաքական, ինչպես նաեւ մշակութային կյանքում:
Քննարկվել են նաև հայ-ռուսական դաշնակցային բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն առնչվող այլ հարցեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա
Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել
Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները
Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն
Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը
Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել
Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը
Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման
Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա
Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին
Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր
Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ
Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ
Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց
Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր
Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում
Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ
Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել
Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված
Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ
Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա
Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին
Նոր ահաբեկչություն ԱՄՆ-ում, այս անգամ՝ Նյու Յորքի ակումբներից մեկում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կազանի, Սարատովի, Պենզայի, Սարանսկի և Ուլյանովսկի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը
Բուլղարիան և Ռումինիան հունվարի 1-ից դարձել են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ
2025 թվականին բիթքոինը կարող է ևս երկու անգամ աճել
Հարկը պետություն ունենալու գինն է. եթե չես վճարում այն, մի օր վճարելու ես պետություն չունենալու գին. Կոնջորյան
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Էրդողանը պատասխանել է Թուրքիայի մի բնակչուհու, ով նկատել է, որ նախագահը ծերացել է
Կայծակը հարվածել է Վաշինգտոնի Կապիտոլիումին Ամանորի գիշերը. WP
Իլոն Մասկը Ամանորի գիշերն անցկացրել է Թրամփի նստավայրում
Ձեր սերն ու էներգիան ինձ ոգեշնչում են. Սելին Դիոնը հիվանդության ֆոնին հանդես է եկել ամանորյա ուղերձով
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT