45-րդ օրն էլ մեզ թվում էր՝ հրադադար չէ. 44-օրյա պատերազմի մասնակից Միքայելը հեռախոսով լուսանկարել է պատերազմի ամեն օրը

Սեպտեմբերի 27-ին Նկարիչների միությունում կմեկնարկի 44-օրյա պատերազմի մասնակից, լուսանկարիչ Միքայել Նազարենկոյի հեղինակած Ֆոտոպատմությունների ցուցահանդեսը:

«1080 ԺԱՄ» խորագրով ցուցահանդեսն արտացոլում է պատերազմի ամեն մի օրը, մարտնչողների առօրյան, կենցաղը, ապրեցնելու ակնթարթներն ու կռվի պայմանական խաղաղ կողմը:

«Հայկական ժամանակի» հետ խոսելով ընտրված խորագրի մասին՝ Նազարենկոն ասաց. «1080 ժամն իրականում 45 օր է անում, իսկ պատերազմը տեւել է 44 օր: Պատերազմի 45-րդ օրն էլ մեզ թվում էր, թե հրադադար չէ, կարծում էինք, որ դեռ չի ավարտվել, ուստի ներառված են նաեւ այդ օրվա ֆոտոպատմություններից»:

Նազարենկոն նաեւ շեշտեց՝ լուսանկարներով ցույց է տվել, թե ինչպես կարող է մեկ ակնթարթում մարդը անդառնալի կորուստ ունենալ, բայց մի քանի րոպե հետո ստիպված լինել կրկին առաջ գնալ, պայքարել, ապրել, անգամ՝ կատակներ անել:

Երիտասարդը բոլոր լուսանկարներն արել է իր բջջային հեռախոսով: Ցուցադրության ժամանակ ամեն մի լուսանկար ուղեկցվելու է առանձին մեկնաբանությամբ: Ֆոտոնկարիչը մեծ կարեւորություն է տվել նաեւ դրանց. «Ցանկացած գործ, նկար, քանդակ ամբողջական է իր անվանումով, մեկնաբանությունով, նույնն իմ լուսանկարներում է»:

Խոսելով լուսանկարների մասին՝ ասաց. «Նկար կա, որ թվում է՝ ուղղակի ծառ է, բայց այդ ծառի հետեւում պահված է հսկայական զինատեսակ: Կա նկար, երբ զինվորն առաջնագծում լվացք է անում կամ այլ գործով զբաղվում»:

Պատերազմի մասնակից տղայի խոսքով՝ սկզբում պլանավորված է եղել ցուցադրել 44 լուսանկար, բայց որոշումը փոխվել է՝ ցուցադրությանը կլինեն 44 օրերի ընթացքում արված, բայց 44-ից շատ լուսանկարներ:

Պատերազմի մասին Միքայելը չի սիրում խոսել. դժվար է: Չնայած ասում է՝ ամենաշատը տպավորվել են անելանելի թվացող պահերին արված հումորները: Միքայելի խոսքով՝ չնայած 2020 թվականին ունեցած անդառնալի կորուստներին՝ պատերազմի օրերը հոգեբանորեն այնքան ծանր չի տարել, որքան 2016 թվականի Ապրիլյան պատերազմը. «Ընկերներիս հետ էի խոսում ու շատ ծանր էի տանում, որ իրենք այնտեղ են, ես՝ այստեղ: Այդ ժամանակ չէի ծառայում, բայց տանը ջրծաղիկով պառկած՝ անճարությունից խառնաշփոթի մեջ էի»:

Միքայելի խոսքով՝ ուզում է լուսանկարների միջոցով ցույց տալ շարունակվող կյանքը, հայ զինվորի անկոտրում տեսակը:

Ի դեպ, եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ նաեւ կցուցադրվի Միքայելի «1080 ԺԱՄ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում՝ առաջնագծում։ Ֆիլմը նաեւ ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ:

«Ֆիլմում չկան դաժան՝ ոչ մարդասիրական կադրեր, կարճամետրաժ գործ է, բայց ավելին ասել չեմ ցանկանա դեռ»,- եզրափակեց Միքայելը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4297 դիտում

Մոսկվան ՀՀ իշխանություններից պարզաբանում է պահանջել. Զախարովան՝ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու մասին

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կվերսկսի աշխատանքը. ԱԳՆ

Կենսաթոշակային հիմնադրամների ներկայացուցիչները ներկայացրել են ֆոնդերի կատարած աշխատանքները

Հայտնում եմ ՀՀ համերաշխությունը Ֆրանսիային. Միրզոյանը ցավակցել է ցիկլոնի հետևանքով զոհերի կապակցությամբ

Ներկա էինք ՇՊՀ-ի 90-ամյակի միջոցառմանը և այս հոբելյանական առիթով 2025-ը հայտարարենք կրթվելու տարի. Հակոբյան

Շրջայց իրականացրինք Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նորակառույց մեկնման սրահում. Աննա Հակոբյան. տեսանյութ

Շիրակի պետական համալսարանը 90 տարեկան է. եկանք, շնորհավորեցինք. վարչապետ. տեսանյութ

Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ բուք է

Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են

Թույլ ձյուն է տեղում. որոշ տարածաշրջաններում բուք ու մերկասառույց է

Լիահույս եմ՝ կստանանք 2029 թվականի երիտասարդական ԱԱ-ի անցկացման իրավունքը. Արմեն Մելիքբեկյան

Ռուսաստանի շնորհիվ Երևանն ու Բաքուն շարժվում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Գերասիմով

Հիմա ճշմարտությո՞ւն է, որ Արմավիրից մինչև Գյումրի ամբողջական ասֆալտապատ է. վարչապետը Շիրակի մարզում է

«Խաղաղության խաչմերուկ»-ը գերկարևոր նշանակություն ունի․ փոխվարչապետ. տեսանյութ

Հայաստանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում հավատարիմ է միջազգային համագործակցությանը. Միրզոյան

Պարեկային ծառայությունը կտեղափոխվի նոր վարչական համալիր. նախարարը հանձնարարել է արագ ավարտել աշխատանքը

Ինչ փոփոխություններ են արձանագրվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 18-ին

Կայացավ հեթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը

Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին. փոխվարչապետ

Մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան

Բացվեց Յունիբանկի նոր՝ «Դալմա» մասնաճյուղը

Դոնալդ Թրամփը հանրությանն է ներկայացել նոր սանրվածքով. տեսանյութ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար կրկին փակ է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր մարզիչը հայտնի կլինի 2025 թվականի հունվարին

Շուրջ 300 հազար ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը. Ալիև

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնար է, չի լինելու նման բան. Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Երևան-Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի վիճակը էականորեն լավացել է. վարչապետ

Ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստ չի հայտնաբերվել. պարզաբանում

Ադրբեջանը պլանավորում է շարունակել զենք գնել Ռուսաստանից. Ալիև

Գնում ենք Գյումրի. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ղրղզստանը նոր վարչապետ ունի

Մեքենան փաստացի չի ստուգվել, միայն ձևական գործողություն է եղել. 4 զինվորի կյանք խլած վթարի նախաքննության ավարտ

Ալիևը հայտնել է՝ ԼՂ-ում քանի հայ է մնացել

Վարչապետը հայտնել է՝ ինչ աֆորիզմ է 2011 թվականին ընտրել որպես բնաբան՝ իր «Երկրի հակառակ կողմը» գրքի համար

Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ-ն մանրամասնել է

Առանձին շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն, լեռնային հատվածներում՝ բուք

Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ հանուն Ադրբեջանի հետ խաղաղության. Ալիև

Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է