Պետք է հայրենիքի մեջ լինել, այլ ոչ թե հայրենիքից դուրս. շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Անկախության 30-ամյակի մասին

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության 30-ամյակը: Այս օրը հայ ազգի հպարտության ու ազգային ինքնության կարևոր օրերից է, և յուրաքանչյուրն այն ընկալում է յուրովի:

Այս առիթով «Հայկական ժամանակը» զրուցել է շոու բիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսի հետ:

Դերասանուհի Անի Խաչիկյանի համար, օրինակ, Անկախության օրն ամենավիրական օրերից է: Դերասանուհին ասում է՝ Անկախության տարիներին է ապրել ու մեծացել և կրում է դրա հետ կապված ամբողջ հիշողությունը: Ըստ նրա՝ Անկախության օրը պետք է ստիպի բոլորիս հասկանալ մեր արժեհամակարգը: 

«Մենք պետք է նայենք մեր մշակույթին ու հասկանանք՝ ինչ ենք ստեղծում, արդյոք դա համարժե՞ք է մեզ, արդյոք դա այցեքա՞րտ է այլ պետություններին ներկայանալու համար: Այս օրը մեր ինքնության և մեր՝ աշխարհում լինելու իրավունքի ամենակարևոր խորհուրդն է պարունակում: Պետք չէ, որ պատերազմներ լինեն, որպեսզի մենք հասկանանք, որ այս ամենն ունենալու և պահելու համար ամեն մեկս մեր տեղը պետք է ունենանք, ամեն մեկս մեծ աշխատանք պետք է տանենք: Պետք է կարողանանք մեր լեզվով խոսենք ու գրենք, իմանանք մեր պատմությունն ու մեր մշակույթը, կարողանանք աշխարհին համընթաց քայլել»,- մեզ հետ զրույցում ասաց նա՝ հավելելով՝ չպետք է շարունակենք առանց պատասխանատվության ապրել, յուրաքանչյուրը պետք է կարողանա ձևավորել հայրենիքի համար իր այցեքարտը:

Երգչուհի Հասմիկ Կարապետյանի խոսքով էլ՝ չնայած նրան, որ այսօր տոնական տրամադրություն չկա, սակայն օրվա նշանակությունը շարունակում է մնալ որպես կարևոր իրադարձություն: Անկախության օրը պետք է հիշեցնի՝ երկիրը շենացնել ու ծաղկեցնել է պետք:

«Ընդհանրապես չեմ զգում, որ այսօր տոնն է, որովհետև մենք այսօր ունենք թարմ «Եռաբլուր», որտեղ կան երիտասարդներ, որոնք պետք է շենացնեին մեր երկիրը, երեխաներ ունենային: Անկախ ամեն ինչից, ուզում եմ, որ Աստված հայ ազգի կողքին լինի, Աստծո լույսը մեզ հետ լինի: Այսքան ծանր ժամանակներ ունեցանք և դեռ ունենում ենք, բայց, հուսով եմ, մի հրաշք կլինի, և կոտրված մեջքով ժողովուրդը ոտքի կկանգնի: Հայը կարողանում է դիմակայել, և մենք սա էլ կհաղթահարենք: Ինձ մոտ չի հաջողվում ուրախանալ, անտարբեր եմ ես այսօր»,- ասաց նա:

Երգչուհին ասում է՝ մեր գալիք սերունդը ուժեղ և կրթված պետք է լինի, որպեսզի մի օր չարթնանանք և տեսնենք, որ Հայաստանը միայնակ արտասվում է: Պետք է հայրենիքի մեջ լինել, այլ ոչ թե հայրենիքից դուրս:

Դերասան Համո Ադիյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ Հայաստանի 30-ամյակին պետք է հպարտ լինենք և շարունակենք պայքարել մեր անկախության համար: 30 տարվա անկախությունը չպետք է անտեսել:

«Այսօր ուրախություն եմ զգում, վստահ եմ, որ բոլոր հայերեն էլ ուրախ են: Հպարտ եմ, բայց ցավում եմ պատերազմի ու դեռևս շարունակվող պատերազմի, մեր գերիների ու վիրավորների համար: Շնորհավորում եմ Հայաստանին և մեր քաղաքացիներին և, իհարկե, մաղթում բոլորիս պարզ միտք, որ չբաժանվեն ինչ-որ մասերի, այլ դառնան միահամուռ: Մենք պետք է հիշենք այն նույն երիտասարդներին, որոնք այս Անկախության օրով «Եռաբլուր»-ում են: Պետք է շարունակենք պայքարել հանուն նրանց»,- հավելեց նա:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4448 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը