30 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը պատմական որոշում կայացրեց՝ «Այո» ասելով անկախությանը

30 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին՝ անկախությունն ընտրելով երկրի հետագա զարգացման ու կայացման միակ ճիշտ ուղի:

34.jpeg (125 KB)

1991 թվականի հենց այս օրը ՀՀ քաղաքացիներն իրենց «Այո»-ն ասացին անկախությանը: Հանրաքվեն անցկացվեց Խորհրդային միության ընտրական օրենսգրքով: Դրան մասնակցելու իրավունք ունեցող 2 միլիոն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցեց 2 միլիոն 56 հազար 792-ը: Անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 42 հազար 617 հոգի՝ ընտրողների 99,5%-ը: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»:

242378583_2946956645556172_3491455826734289235_n.jpg (11 KB)

Հաջորդ օրը հրապարակվեց ՀՀ անդրանիկ անկախ օրենսդիր մարմնի դիմումը հայ ժողովրդին. «Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանենք մեր ոգևորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ»: Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Հանրաքվեի արդյունքները հրապարակեց Բաբկեն Արարքցյանը, անկախության մասին որոշումն ընթերցեց Արամ Մանուկյանը: Հարցազրույցներից մեկում Մանուկյանը նշել է՝ շատ հուզված էր, բայց միևնույն ժամանակ՝ հպարտ, որ այդ պատիվն իրեն է բաժին հասել:

1.PNG (314 KB)

«Շատերն էին ուզում այդ պատմական փաստաթուղթը վերցնել. պատմության մեջ մնալու պատեհ առիթ էր։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վանո Սիրադեղյանն առաջարկեցին, որ ես դա անեմ՝ հիմնավորելով այն հանգամանքով, որ ես հաղթող ուժի ներկայացուցիչ եմ, երիտասարդ պատգամավոր, լավ ձայն ունեցող և, ամենակարևորը, կրում եմ առաջին հանրապետության հիմնադրի անուն-ազգանունը»,- ասել է Մանուկյանը։

Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որ ՀՀ-ն ճանաչել էր դեռ մինչև անկախության հռչակումը՝ 1991 թ. օգոստոսի 14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Նշենք, որ մայրաքաղաք Երևանի Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող կառավարության համագումարների շենքի ճակատային մասում, որտեղ այն ժամանակ գործում էր առաջին գումարման խորհրդարանը, տեղադրված է հուշատախտակ, որի վրա փորագրված տեքստում ասվում է. «Այս տանը 1991 թվականի օգոստոսի 23-ին ընդունվել է Հայաստանի Անկախության հռչակագիրը»:

Տարբեր տարիներին Անկախության օրը հանրապետությունում նշվում է մեծ միջոցառմամբ, կազմակերպվում է ռազմական շքերթ: Հիմնական միջոցառումներն անցկացվում են մայրաքաղաք Երևանում: Սակայն 2019 թվականին Անկախության 29-ամյակին նվիրված հիմնական միջոցառումներն անցկացվեցին Գյումրիում: 

Նշենք, որ այս տարի պետք է տեղի ունենար զորահանդես, սակայն, 44-օրյա պատերազմով պայմանավորված, այն տեղի չի ունենա: Այս տարի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառում, որին ելույթ է ունենալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, տոնական հրավառություն տեղի չի ունենալու: Խորհրդարանում օրեր առաջ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ Անկախության 30-ամյակի միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է. 

«Նախատեսվում է, որ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է ՀՀ և արցախյան երեք պատերազմներում, պատերազմներից դուրս մարտական հերթապահության ընթացքում իրենց կյանքը զոհած մեր եղբայրների ու քույրերի հիշատակը հավերժացնող մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ աշխատանքային քննարկումներ ենք իրականացնում արդեն շուրջ վեց ամիս»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Bm21armenia.jpg (90 KB)

Նշենք, որ վերջին անգամ զորահանդես ՀՀ-ում անցկացվել է 2016 թվականին, որը իր մասշտաբներով եղել է ամենախոշորը Հայաստանի պատմության մեջ։ Զորահանդեսը ղեկավարել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը։ Ավելի քան 350.000 մարդ ուղիղ եթերով դիտել է զորահանդեսը։ Դրան մասնակցել են Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զորախումբը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Հունաստանի զինծառայողներից բաղկացած միջազգային խաղաղապահ բրիգադի զինծառայողները։

l-SSATkrRNoi.png (942 KB)

242303311_6141820499223361_8654665224707538952_n.jpg (189 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2410 դիտում

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան