Երևան
12 °C
Սեպտեմբերի 22-ին Հայաստանում կայացավ «Միսս Տիեզերք Արմենիա 2021» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց 24-ամյա Նանե Ավետիսյանը։ Նանեն ծնվել, մեծացել է Երևանում: Մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը և ունի նաև Ֆրանսիայի Ժան Մուլեն 3-րդ համալսարանի դիպլոմ: Հասցրել է անցնել կայացման իր ճանապարհն ու այժմ էլ աշխատում է «Թովմասյան» միջազգային հիմնադրամում՝ որպես գործառնությունների տնօրեն:
Նանեն Հայաստանը ներկայացնելու է «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում, որը տեղի կունենա Իսրայելում։
«Միսս Տիեզերք Արմենիա 2021»-ի հաղթող Նանե Ավետիսյանի հետ «Հայկական Ժամանակը» խոսել է մրցույթին մասնակցելու, հաղթանակի հասնելու և այլ երազանքների մասին:
- Նանե, նախ կպատմե՞ք Ձեր մասին:
- Աշխատել սկսել եմ դեռ 13 տարեկանից և ամենատարբեր բնագավառներում: Համալսարանը ավարտելուց հետո չնայած նրան, որ ունեի իրավաբանական կրթություն, աշխատել եմ՝ որպես պրոդուկտի մարկետինգ մենեջեր: Բայց միշտ ունեի այն համոզմունքը, որ ես մասնավոր ոլորտի համար չեմ, որ պիտի իմ փորձն ու գիտելիքներն օգտագործեմ մարդկանց և երկրիս օգնելու համար: Համալսարանը ավարտելուց հետո նաև կամավորական հիմքերով իրավունքի հիմունքներ էի դասավանդում այն դպրոցում, որտեղ սովորել էի, ու հասկացա, որ միայն դասավանդելը քիչ է. ավելի մեծ ոլորտ է պետք՝ մեր պետությանն առավելագույն օգուտ տալու համար: Հատկապես պատերազմից հետո այլևս պետք չէր ժամանակ կորցնել. զանգահարել եմ տարբեր ընկերությունների ու փորձել աշխատանք գտնել: Գտա աշխատանք Թովմասյան միջազգային հիմնադրամում, որի գործունեության ոլորտն ինձ շատ հոգեհարազատ էր՝ սպորտ, մշակույթ ու գիտություն: Դրանք այն երեք ոլորտներն էին, որոնք ինձ միշտ հուզել են: Համոզված եմ, որ պետության զարգացման հիմքում առավելապես ընկած է կրթության և մշակույթի զարգացումը:
Չնայած նրան, որ գրեթե բոլորը միաբերան պնդում էին՝ այդ հաստիքը ստանալու համար ազդեցիկ կապեր և ծանոթություններ են պետք, որ «Հայաստանում ամեն բան ծանոթով է», ես ստացա այդ աշխատանքը, որն այժմ ինձ համար ոչ միայն գործ է, այլև կենսակերպ:
- Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել մրցույթին. աջակցում էին Ձեզ Ձեր հարազատները:
- Դեռ մանկուց մեծ հիացմունքով և կլոր աչքերով հետևում էի միջազգային ցուցադրություններին: Երազում էի, որ ես էլ մի օր կլինեմ մոդել, բայց միշտ առաջնահերթությունը տալիս էի կրթությանը և բազմակողմանի զարգացվածությանը: Համալսարանը ավարտելուց հետո որոշեցի գրանցվել մրցույթի համար, բայց քովիդը հայտնվեց, և մրցույթը այդ տարի չանցկացրին: Արդեն այս տարի ինձ զանգահարեցին ու ասացին, որ կարող եմ գնալ մրցույթի քասթինգին: Վստահ էի, որ քասթինգը կանցնեմ, բայց չէի մտածում, որ կհաղթեմ: Անգամ մի պահ կար՝ այնքան էի հուզվել, որ ցանկանում էի մրցույթի կեսից հրաժարվել և դուրս գալ, բայց որոշեցի՝ սկսել եմ, պետք է գնամ մինչև վերջ՝ առանց վախենալու, առանց մտածելու: Ես պայքարող եմ ու շատ եմ սիրում դժվարություններ, որոշեցի, որ սա էլ է դժվարություն ու պետք է հաղթահարեմ: Մրցույթի ընթացքում մենք երեք օր անցկացրինք Ծաղկաձորում, ու այդ ընթացքում աղջիկներն ինձ հաճախ ասում էին՝ դու ես հաղթելու: Միջավայրն այնպես էր, որ յուրաքանչյուրս բացահայտել էինք իրար, ու մենք պայքարում էին ոչ թե առաջին տեղի համար, այլ յուրաքանչյուրս մեր երազանքի համար: Իսկ իմ երազանքը ոչ թե մրցույթում հաղթելն էր, այլև ասելիքս առավել մեծ լսարանին հասցնելը: Աջակցություն միշտ ստացել եմ ընկերներիցս, հարազատներիցս, բոլորն ասում էին՝ դու ես հաղթելու, քաջալերում էին:
- Միջավայրը նոր էր, և Դուք էլ առաջին անգամ էիք բեմում, ի՞նչ զգացողություններ ունեիք:
- Սկզբում տեսախցիկներից շատ էի լարվում, չէի հավանում իմ լուսանկարները, որովհետև նոր էր այդ ամեն ինչը, ու ես չգիտեի՝ ինչպես պետք է ճիշտ աշխատել տեսախցիկների հետ: Անսովոր էր, կաշկանդող: Լինում էին օրեր, որ տեսախցիկները նկարահանում էին մեզ, և ես զգում էի, որ հոգնել եմ, ոչ թե մեր առօրյայից, այլ որ չորս կողմից շարունակ նկարահանումներ էին: Բայց հետո հարմարվեցի նոր միջավայրին: Ինձ թվում է՝ այս կյանքում ամեն ինչը որոշում ընդունելու հիման վրա է, ու որոշեցի, որ այլևս չհուզվեմ, չանհանգստանամ, թե ինչպես եմ դուրս գալիս կադրում, սկեսցի վայելել ընթացքը: Առաջին անգամ բեմում, իհարկե, լարվածություն, հուզմունք ես զգում: Երբ որ մրցույթ է, հավաքված մարդիկ քեզ չեն ճանաչում, առաջինը քո քայլվածքով պետք է մարդկանց տպավորես: Դու ունես մի քանի վայրկյան, և քեզ պետք է ներկայացնես լավագույն ձևով:
- Երբ իմացաք, որ հաղթել եք, ի՞նչ զգացիք: Սպասո՞ւմ էիք, որ կլսեք Ձեր անունը՝ որպես «Միսս Տիեզերք Արմենիա 2021»:
- Այդ օրը շատ լարված էի, րոպեններն էի հաշվում՝ երբ է միջոցառումը սկսվելու, որովհետև երբ սկսվեց, ամեն ինչ շատ ավելի հանգիստ էր, բայց ուզում էի՝ շուտ ավարտվեր: Հիշում ես անցած ուղին, հետո լարված սպասում ես, որ քո անունը լսես, քեզ հայատարեն: Այդ ընթացքը ժամեր էր թվում: Երբ հայտարարեցին իմ անունը, մտքումս ասացի՝ ես արեցի դա: Կարծում եմ՝ ես չհաղթեցի, որովհետև ամենագեղեցիկն էի, այլ մրցույթում հաղթեցին համապարփակ մարդկային հատկությունները, այսինքն՝ կրթությունը, խոսելու ընդունակությունը, համարձակությունը, ինքնավստահությունը: Մարդիկ մտածում են՝ եթե գեղեկցության մրցույթ է, ուրեմն արտաքնապես գեղեցիկը պետք է հաղթի, և գեղեցկության մրցույթներում ուրիշ բան փնտրելը անիմաստ է, բայց այդպես չէ: Կյանքի ամեն պարագայում՝ լինի դա մրցույթ, աշխատանքի համար հարցազրույց կամ ինչ-որ այլ իրավիճակ, հաղթելու է ունակությունների կոմպլեկտը:
- Հիմա ո՞րն է Ձեզ համար ավելի հոգեհարազատ՝ մոդելային գործունեությո՞ւնը, թե՞ այն աշխատանքը, որով զբաղվում եք:
- Երկուսն էլ շատ հոգեհարազատ են, երկուսն էլ իմ կենսակերպն են: Ես ընտրություն չեմ կարող անել, ուղղակի իմ կենսակերպը մի նոր ոճով զարդարվեց: Տարանջատումներ չեմ անում: Այնպես չէ, որ հաղթել եմ, ես արդեն «Միսս Տիեզերք Արմենիա 2021»-ն եմ, իմ կյանքում ամեն ինչ փոխվեց ու վերջ: Չկա նման բան: Նույն կերպով շարունակում եմ աշխատանքս, հանդիպումներս, միայն թե հիմա այդ ամենին զուգահեռ պետք է նաև պատրաստվել մրցույթի միջազգային փուլին:
- Ապագայում Հայաստանը կներկայացնեք «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում։ Սա մեծ պատասխանատվությո՞ւն է Ձեզ համար:
- Առաջին հերթին պատիվ եմ զգում ներկայացնելու իմ երկիրը: Դեռ փոքրուց երազում էի լինել ինչ-որ մեկը, որը կկարողանա ներկայացնել իր երկիրը: Նպատակադրված ուզում էի դառնալ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, չէի մտածում որ այսպիսի հնարավորություն էլ կընձեռվի: Ուզում եմ մարդկանց պատմել իմ փոքր երկրի մասին, որը ժամանակին եղել է շատ ավելի մեծ, քան հիմա է: Ցանկանում եմ պատմել, թե ինչ վիճակում է իմ երկիրը, ցույց տալ իմ ժողովրդի ուժն ու կամքը, որը մեր գենետիկ կոդն է և ուրիշ այլ երկիր չի կարող ունենալ: Ուզում եմ խոսել իմ երկրի մասին, իմ երկրի մարդկանց մասին, հայի տեսակի մասին: Իհարկե, մեծ պատասխանատվություն է ներկայացնել իմ երկիրը միջազգային հեղինակավոր մրցույթում, բայց ես այդ պատասխանատվությունից չեմ վախենում, ընդհակառակը, պատրաստ եմ ամեն բան անել իմ փոքր երկիրը լավագույնս ներկայացնելու համար: Փոքր, բայց շատ մեծ ապագա ունեցող երկիրս:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 8-ին
Սիմոնյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ և միջազգային հարթակներում համագործակցության մասին հարցեր
Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են
Միրզոյանը ԱՄԷ չլուսաբանված այց չի ունեցել, պարզապես Ղազախստանից վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան չվերթով. ԱԳՆ
Զելենսկին հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի ներկայությունը Բելգորոդի մարզում
Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. կդիտվեն ձյան տեղումներ
ՀՀ-ն ընդլայնում է բնապահպանական համագործակցությունը UNEP-ի հետ. Սիմիդյանն ընդունել է տարածաշրջանային տնօրենին
Կյանքից հեռացել է ճառագայթային ուռուցքաբան, դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը
Իլոն Մասկի կարողությունը 6 ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել է 300 միլիարդ դոլարից
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին
Խաչատրյանն ու Պետրովան քննարկել են ՀՀ մակրոտնտեսական քաղաքականության և տնտեսական զարգացումների մասին հարցեր
Դիլիջանում հայտնաբերվել է 2 տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդը
Գրիգորյանը և ՌԴ նախագահի ներկայացուցիչը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը
Շատ վատ օր է լինելու. Թրամփը զգուշացրել է Իրանին բանակցությունների ձախողման դեպքում մեծ վտանգի մասին
Ջայլամը հարձակվել ու կծել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին. տեսանյութ
Կիրականացվեն ականների պայթեցման աշխատանքներ. ՊՆ-ն զգուշացնում է
Փորձ է արվում բռնի տեղահանված ղարաբաղցիների հույզերի վրա խաղալով նորից փողոցներ լցնել. Չախոյան
Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանը
Վրաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը կալանավորվել է
ԵՄ դեսպանի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչ ֆիշինգային հարձակման է ենթարկվել
Իրանի քաղաքացիները Հայաստան են ներկրել շուրջ 12 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց. 2 անձ կալանավորվել է
Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունները
Կառավարությունը ԼՂ-ից տեղահանված սոցիալապես խոցելի ընտանիքների համար լրացուցիչ ծրագիր կգործարկի. փոխվարչապետ
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության ծրագրերին կառավարությունը հատկացրել է ավելի քան 115 մլրդ դրամ. Խաչատրյան
Ինչու՞ է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակվարձի օգնության ծրագիրը դադարեցվում. փոխվարչապետը մանրամասնել է
Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է. Ավինյանը՝ շտապօգնության բժշկի մահվան մասին
Վահագն Խաչատուրյանը և ԱՄԷ-ի պաշտոնյաները քննարկել են ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները
Ցավոք, բժիշկը մահացել է, բուժքույրի վիճակը ծանր է. նախարարը՝ շտապ օգնության մեքենայի վթարի մասին
ԼՂ-ից բռնի տեղահանված 900 ընտանիք ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ, 100-ն է իրացրել այն. փոխվարչապետ
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը վերակառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վրաերթ Երևանում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Հայաստանում
Բյուրեղավանի դպրոցի աշակերտներն այցելել են ԿԳՄՍ նախարարին. ի՞նչ են նրանք նվիրել
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում
Հրդեհվել է «Կիա» մակնիշի մեքենա
Երևանում շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներ
Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Հռիփսիմե Գրիգորյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT