«Երբ լսեցի անունս, կյանքս մի քանի վայրկյանում անցավ դիմացովս». «Միսս Աշխարհ Արմենա 2021»-ի հաղթող

Վերջին օրերի ընթացքում Հայաստանում անկացվեցին երկու գեղեցկության մրցույթներ՝ «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021», որի ընթացքում  տիտղոսներին մասնակցող 20 աղջիկներից ժյուրին ընտրեց 2 հաղթողի:

«Միսս Տիեզերք Արմենայի» հաղթողին «Հայակական ժամանակ»-ն արդեն ներկայացրել է իր ընթերցողներին: Զրուցել ենք նաև «Միսս Աշխարհ Արմենա 2021»-ի հաղթող հալեպահայ Միրնա Բզդիգյանի հետ:

243020346_220870180024830_1387574295953702448_n.jpg (78 KB)

19-ամյա Միրնա Բզդիգյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 2019 թվականի օգոստոսին: 17 տարեկան հասակում տեղափոխվել է Հայաստան՝ այստեղ ուսում ստանալու նպատակով։ Մեզ հետ զրույցում Միրնան պատմում է՝ 10 տարեկան է եղել, երբ Սիրիայում սկսվել է պատերազմը, որի հետևանքով էլ շատ է տեղափոխվել քաղաքից քաղաք։ 4 տարի բնակվել է Սիրիայի Դամասկոս քաղաքում։ Զբաղվել է լողով, եղել է Սիրայի լողի հավաքականի անդամ և շատ անգամներ Սիրիան ներկայացրել լողի մրցույթներում։ Ասում է՝ Սիրան սիրում է այնքան, որքան Հայաստանը, սակայն Հայաստանն իր սրտի երկիրն է:

«Փոքր տարիքից զբաղվելով լողով՝ ամեն ամառ մասնակցում էի համահայկական մրցումներին, ինչպես նաև ամեն ամառ այցելում էի Հայաստան։ Այդ օրերի տպավորությունները միշտ մնում էին հիշողությանս մեջ, և Հայաստանը ինձ սկսեց ձգել դեպի իրեն։ Սիրիայի և Հայաստանի միջև փոքր տարբերությունը միայն հասարակության միջև է, այլ տարբերություն չկա։ Ես էլ արդեն ինձ ժողովրդի մի մասն եմ զգում՝ ՀՀ քաղաքացի։ Սա իմ երկիրն է, չեմ զգում, որ այստեղ վաղուց չեմ ապրել կամ չեմ ծնվել։ Ամբողջ կյանքս Սիրիայում սպորտով եմ զբաղվել: Երբ եկա Հայաստան, այլևս լողով չզբաղվեցի: Այդ պատճառով հիմա ինձ լրիվ ուրիշ մարդ եմ զգում։ Այստեղ ավելի ինքնավստահ եմ, ավելի հասուն, որովհետև Հայաստանում սկսեցի իմ կյանքի գիծը շարունակել։ Սիրիայում փոքր էի և այլ մտածելակերպ ունեի։ Թե՛ Սիրիան, թե՛ Հայաստանն իմ հոգու մեջ յուրահատուկ տեղ ունեն»,- ասում է նա։

242805403_257196009645276_7195513197105518066_n.jpg (67 KB)

2020 թվականի պատերազմի օրերին ևս Միրնան Հայաստանում է եղել։ Ասում է՝ թե՛ Սիրիայում, թե՛ Հայաստանում անցել է այդ ցավի միջով։ Հայրենիքում խաղաղություն էր գտել, սակայն պատերազմի ցավն ու վախը 2020-ին կրկին զգացել է:

«10 տարեկանում Սիրիայում փոխարենը մտածեի՝ ինչ խաղալիք եմ ուզում, մտածում էի ընտանիքիս մասին, ընտանիքիս անդամների առողջության մասին։ Սկսեցի ավելի լավ զգալ կյանքի արժեքները, ավելի շուտ մեծացա․ դա ցավալի էր։ Ես հոգեպես շատ եմ տանջվել, որ պատերազմի մթնոլորտից դուրս գամ, և դա շատ էր ինձ վրա ազդել։ Ցավ էի զգում, որ ամեն անգամ թշնամին առաջ էր գալիս, զգում էի, թե ինչ է հայ ժողովուրդն ապրում։ Կցանկանայի մարդկանց ցույց տալ, որ չհանձնվեն, ես չեմ հանձնվում և ուզում եմ ասել՝ Սիրիայի պատերազմը էնտեղի հայերը հաղթահարեցին երբեք չհանձնվելով՝ հույսով, որ լավ օրերը պետք է գան»,- ասում է Միրնան ու ընդգծում՝ հիմա ցանկանում է օրինակ լինել այն բոլոր մարդկանց համար, որոնց կյանքում պատերազմից հետո հետք է մնացել։

Խոսելով մրցույթի մասին՝ անկեղծանում է՝ ի սկզբանե դրան մասնակցելու նպատակ չի ունեցել, այլ գրանցվել է՝ որպես կամավոր։ Սակայն մրցույթի կազմակերպմանը մասնակցելու ընթացքում մթնոլորտն ու միջավայրն այնքան է հավանել, որ որոշել է ինքն էլ մասնակցել։ Միրնային մոդելային գործունեությունը միշտ է հետաքրքրել, սակայն Սիրայում այդ ոլորտն այնքան էլ զարգացած չէ:

«Մասնակցեցի քասթինգին և չզգացի, թե ինչպես անցա բոլոր փուլերը և հայտնվեցի եզրափակչում։ Ամեն ինչ շատ հեշտ էր անցնում։ Թիմը շատ ընկերասեր էր։ Տեսախցիկների հետ աշխատելու դժվարություն չկար, շատ հաճելի էր, և ամեն րոպեն վայելում էի։ Ես չէի էլ մտածում, որ միայն եկել եմ հաղթելու, ինձ համար ավելի կարևոր էր, որ լավ փորձառություն ձեռք բերեի»,- ասում է սիրահայ աղջիկը:

Մրցույթի վերջին օրերին, ասում է նա, երբ պետք է արդեն հայտարարեին հաղթողի անունը, ներքին ձայնն իրեն հուշել է՝ ինքն է հաղթելու։ «Երբ լսեցի անունս, կյանքս 10 վայրկյանում անցավ դիմացովս, զգում էի՝ կյանքս մինչ մրցույթն այլ էր, հիմա այլ կերպ պետք է ընթանա։ Այժմ ես տիտղոսակիր եմ, բարեգործական կամզակերպություններում պրոյեկտ պետք է պատրաստեմ, անհատական նպատակներ նույնպես ունեմ։ Հույս ունեմ՝ այս տարվա ընթացքում դրանք կկարողանամ իրագործել»։

«Միսս Աշխարհ 2021»-ին մասնակցելուց և հաղթելուց հետո 19-ամյա Միրնա Բզդիգյանը Հայաստանը կներկայացնի նաև «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթում, որը տեղի կունենա Պուերտո Ռիկոյում։ Ասում է՝ այդ պատասխանատվությունից չի վախենում։ Հակառակը՝ հիմա իր երազանքն է, որ բոլորը Հայաստանը ճանաչեն, իմանան Հայաստանի պատմությունը, և որ ինքը ներկայանա իսկական հայ կնոջ կերպարով․ «Ես համաշխարհային մրցույթներին մասնակցելու պատասխանտվությունը 13 տարեկանում եմ զգացել, երբ լողի համաշխարհային մրցումների եմ մասնակցել՝ ներկայացնելով Սիրիան։ Այդ սերն իմ մեջ մնացել է։ Հայրիկս միշտ ասում էր՝ ինչի դա չլինի Հայաստանում. հիմա ես պետք է երկիրս ներկայցնեմ պատվով ու ամենալավ կերպով»։

243012316_276507157468653_6042709853262290316_n.jpg (74 KB)

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4016 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում