«Աղքատացանք, իսկ ինքն ուղղակի գնաց սիրո ճամփով դեպի վերեւ». հայ հայտնիները՝ Հայկոյի մասին

Սիրված երգիչ Հայկոյի անժամանակ մահը սգում է ողջ հայ ազգը: Առավոտից համացանցը լի է երգչի մասին գրառումներով, նրա երգերով ու լուսանկարներով: Հայկոյի մասին գրառումներ են կատարում ոչ միայն երգչի արվեստի սիրահարները, այլ նաեւ մշակույթի գործիչներն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները, որոնք անձնապես ճանաչել են արտիստին:

Երգիչ Արամեն գրել է, որ երբ ՌԴ-ից նոր է Հայաստան եկել, ծանոթացել է Հայկոյի հետ, որն էլ հետագայում մեծ ներդրում է ունեցել իր կայացման գործում: «Հայաստան գալուն պես ծանոթացա քեզ հետ, եւ դու ամեն ինչ արեցիր, որպեսզի ես սկսեմ աշխատել ամենապրոֆեսիոնալ մարդկանց հետ: Եվ ես դա երբեք չեմ մոռանա: Աննկարագրելի ցավ, Հայկո ախպեր: Աստված հոգիդ լուսավորի»,- գրել է Արամեն:

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էլ գրել է, որ մի կերպ է իրեն հավաքել, որպեսզի անդրադառնա իր լավ ընկերոջ կորստին«Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց: Մի կերպ ինձ հավաքեցի, որ գրեմ...

Հավերժ պայքարեց անորակ երաժշտության դեմ՝ ստեղծելով մեղեդի, որակ՝ հուզելով, անկեղծանալով իր երգով, հոգին մեզ բացելով: Մաքրամաքուր գնաց... իր խղճի ու տեսակի առաջ մաքուր: Որակով մնաց, ընկեր ու անդավաճան հայ մնաց ու անմահացավ իր հնչյունով: Մենք աղքատացանք, իսկ ինքը ուղղակի գնաց վերեւ, սիրո ճամփով դեպի վերեւ: Հայկո ջան, ընկեր ջան, ախպեր ջան.... ինչի՞ էիր էդքան շտապում: Խաղաղ մնա, Հայկո ջան: Կարոտներով թողեցիր...»:

Իսկ երգչուհի Սիրուշոն, հրապարակելով իր եւ Հայկոյի լուսանկարներից մեկը, գրել է, որ եղբայր է կորցրել:

Շոումեն, երգիչ Արամ MP3-ն էլ գրել է. «Լուսավոր, բարի ու տաղանդաշատ մարդ: Պակասդ չի լրացվի: Հավերժ լույսերի մեջ մնաս»: Դերասան, շոումեն Գարիկ Պապոյանն էլ գրել է, որ հավատը չի գալիս. «Հայկո ջան, հավատս չի գալիս»:

Երգչուհի Իվետա Մուկուչյանն էլ, գրառում կատարելով Հայկոյի մասին, նշել է, որ ինչքան մեծանում ենք ու կյանքի փորձ ձեռք բերում, այդքան ավելի ենք գնահատում շրջապատի մարդկանց մաքրությունը: «Այսօր մենք կորցրեցինք մեր պայծառ ու հույս տվող լույսին»:

Հաղորդավար Ավետ Բարսեղյանն էլ գրել է. «Հայկոս, բարի ճանապարհ վերեւ»:

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն էլ, անդրադառնալով երգչի մահվանը, խորհուրդ է տվել ապրել կյանքը այնպես, ինչպես ապրում էր Հայկոն. «Ապրեք ձեր կյանքը, ինչպես ապրում էր Հայկոն, սեր ու բարություն տվեք ձեր շրջապատին, ինչպես ինքն էր տալիս... Հայկ ջան, իմ լավ ընկեր... կհանդիպենք մի օր: Լույս դառնա հոգիդ»:

Երգչուհի Սոնա Ռուբենյանը կիսվել է Հայկոյի սիրված երգերից մեկով, որը կոչվում է «Վերեւ»: Սոնան կից գրել է ցավակցական խոսքեր:

Ափսոսանքի ու ցասումի խոսքեր են գրել նաեւ մշակույթային այլ գործիչներ, այդ թվում՝ երգչուհի Լիլիթ Կարապետյանը, դերասան Մկրտիչ Արզումանյանը, երգչուհի Սիլվա Հակոբյանը, Անդրեն եւ այլք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
37998 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել