Սարուխանում բացվել և օրհնվել է Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաղբյուր

29/09/2021 schedule22:08

Սարուխան համայնքում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում համայնքից զինծառայության մեկնած և հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած Հակոբ Հարությունյանի, Վիգեն Եղիազարյանի և Ռաֆիկ Խեքոյանի հիշատակին կառուցված խաչ-հուշաղբյուրը: Այն օրհնվել է ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի և աջակցությամբ թեմի հոգևոր դասի:

Մարզպետարանը նշում է, որ արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանը, զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, ինչպես նաև համայնքի դպրոցների մանկավարժներ և դպրոցականներ:

Ներկաները ծաղկեպսակներ են դրել և ծաղիկներ խոնարհել հուշաղբյուրին: Հիշատակի և ոգեկոչման խոսքով հանդես է եկել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Գլուխ եմ խոնարհում զոհված զինծառայողների ծնողների առջև: Ուզում եմ խնդրել, որ միշտ հպարտանան իրենց հերոս զավակներով: Նրանց սխրանքն անմահ է, գործը հարատև: Իսկ մենք պարտավորվում ենք վառ պահել մեր անմահացած արծիվների սուրբ հիշատակը և կառուցել այն ազատ ու հզոր հայրենիքը, որի մասին նրանք երազում էին ու հենց այդ երազանքի իրականացման ճանապարհին էլ զոհեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը: Փառք ու պատիվ նրանց»,-նշել է մարզպետը:

Սարուխանի միջնակարգ ու արվեստի դպրոցների շնորհալի աշակերտների ուժերով կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթի ընթացքում խոնարհումի և երախտագիտության խոսքեր են հնչեցրել հայրենիքի պաշտպանության համար հերոսացած Հակոբ Հարությունյանի, Ռաֆիկ Խեքոյանի եւ Վիգեն Եղիազարյանի կյանքի և մարտական կենսագրություննների մասին:

Հուշաղբյուրը կառուցվել է Սարուխան համայնքի բնակիչ, բարերար Կարո Տեր-Հովհաննիսյանի նախաձեռնությամբ: Քանդակագործը Էդգար Քոչինյանն է: Իր ելույթում խոնարհումի խոսքեր հնչեցնելով հերոսների հիշատակին՝ Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանը համայնքի անունից շնորհակալություն է հայտնել բարերար Կարո Տեր Հովհաննիսյանին՝ Արցախյան պատերազմի ընթացքում նշանակալի նյութական օժանդակություն ցուցաբերելու համար, նրան հանձնելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի և Սարուխանի համայնքապետարանի կողմից շնորհված շնորհակալագիրը:

Սարուխանցի հերոսների սխրանքների մասին խոսել են նաև իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան, զոհված Հակոբ Հարությունյանի պապ Մեխակ Ավետիսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1373 դիտում

ՀՀ ներդրումային միջավայրը ֆրանսիական ընկերություններին ավելի հասկանալի դարձնելու ջանքեր են գործադրվում

Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Բավրա բնակավայրում կրթահամալիր կկառուցվի. Կառավարությունը որոշում է ընդունել

Բնակարաններից մեկում գարշահոտություն է, բնակիչը կատուներ է մասնատում. դիմում է ներկայացվել ոստիկանություն

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվի

Ապրիլի 1-ից հունիսի 13-ը ներառյալ պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Կալանավորված անձին տարված աղցանում կասկածելի հեղուկ է հայտնաբերվել. կա ձերբակալված

Աշխատանքային հանդիպում Առողջապահության նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հրապարակվել է Հրանտ Բագրատյանի գործով վճիռը

Մալիշկա բնակավայրում գտնվող 4 հողամասերի նկատմամբ գրանցվել է Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը

19-ամյա երիտասարդը ատրճանակով կրակել է բանջարեղենի խանութի դռան ապակուն և կոտրել այն

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են առաջիկա ծրագրերին՝ ռազմավարական գործընկերությանը համահունչ

Գյումրիում կձևավորվի 82, Փարաքարում՝ 16 ՏԸՀ. ԿԸՀ-ն բաշխել է նախագահների ու քարտուղարների պաշտոնները

ԵՄ-ն Ուկրաինայում խաղաղություն է ցանկանում ուժի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Մոսկվան Ուկրաինայում խաղաղապահների տեղակայումը կդիտարկի որպես ՆԱՏՕ-ի ներքաշում հակամարտության մեջ. Լավրով

Յունիբանկի «Վանաձոր» մասնաճյուղը գործում է նոր հասցեում

Քննարկվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը

Ադրբեջանցիները հարձակվել են Էրիկ Կարապետյանի յութուբյան ալիքի վրա. երգեր են ջնջել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 6-ին

Կողերի կոտրվածքով «Միքայելյան» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը մահացել է

Երկքաղաքացի հանդիսացող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի ՀՀ ազգային վարորդական վկայական

Գյումրու շենքերի բոլոր բակերը վերադարձվելու են երեխաներին, տնօրինելու են բնակիչները. Սարիկ Մինասյան

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. քննարկվել են զինծառայողի բուժման մասին հարցեր

Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից

Երախտագիտությունս եմ հայտնում ՀՀ վարչապետին. Եղիշե Կիրակոսյանը հանդես է եկել հայտարարությամբ

Տղամարդը փորձել է Հայաստան հասցնել 3 ճամպրուկ արծաթյա զարդ. նա ձերբակալվել է «Շերեմետյեվո»-ում

Փոխվարչապետը Ֆրանսիայում հանդիպմանը կարևորել է տեղի ընկերությունների ավելի մեծ ներկայությունը Հայաստանում

Հայր ու որդի ծեծել են 28-ամյա համագյուղացուն, դանակով հարվածել. տուժածը ստել է, թե ընկել է տան բակում

Իգդիր-Նախիջևան գազատարը կապահովի էներգետիկ անվտանգություն. Էրդողան

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան

Երևանի դպրոցներից մեկում արաբ աշակերտը հարվածել է մեկ այլ տղայի. 14-ամյա պատանին տեղափոխվել է հիվանդանոց

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն անձնակազմին ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Ջրվեժի միջնակարգ դպրոցից 13-ամյա աշակերտը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

«Վերջին նախազգուշացումը». Թրամփը ՀԱՄԱՍ-ից պահանջում է ազատ արձակել Գազայի պատանդներին

Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊ

Մեքսիկայում հայտնաբերվել են անհետացած 9 ուսանողի մասնատված դիերը

Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Հրդեհի ահազանգ՝ Արարատ քաղաքի պոլիկլինիկայից

Զրո դասարանում շնչում ես, ակադեմիկոսի կարգավիճակում՝ արտաշնչում․ վարչապետ

Չեմ հիշում, որ ժպիտով արված որևէ ծրագիր նպատակին ծառայի. դուրս է գալիս, ցեց ընկնում, քրքրվում. վարչապետ