Երեք օրում երկու պոլիկլինիկաներում պատվաստվել է 400-ից ավելի մարդ. մեծ է նաև թեստավորվող անձանց թիվը

Աշխատանքի գնալիս կա՛մ պատվաստված պետք է լինել, կա՛մ էլ թեստավորված. սա առողջապահության նախարարության նոր պահանջն է, որը մի քանի շաբաթ առաջ ներկայացվեց հանրությանը: Թեև նոր կարգը մի շարք դժգոհությունների տեղիք տվեց, սակայն հոկտեմբերի 1-ից պոլիկլինիկաներում պատվաստվել ցանկացող քաղաքացիների հոսքն աճել է:

Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի իմունոլոգ վարակաբան Անահիտ Սարուխանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ պատվաստումային գործընթացի մեկնարկից մինչև այսօր պոլիկլինիկայում քովիդի դեմ պատվաստվել է 3500 քաղաքացի: Հոկտեմբերի մեկից նրանց թիվը շատացել է. օրական պատվաստվում է 180-200 քաղաքացի: Մեր այցի ժամանակ՝ ժամը 12:00-ի դրությամբ, արդեն պատվաստվել էր 25 մարդ:

Ըստ Սարուխանյանի՝ սկզբում շատ են պահանջել «Սպուտնիկ» պատվաստանյութը, այժմ պահանջվածներից է «Սինոֆարմ»-ը:

«Հոկտեմբերի մեկից առաջ պատվաստվել ցանկացող քաղաքացիները 100-ին մոտ էին, հիմա հոսքը մեծ է՝ 19 տարեկանից մինչև տարբեր տարիքի մեծահասակ խմբի մարդիկ են դիմում պատվաստվելու համար: Առավոտից 7 հոգու արվել է «Աստրազենեկա»՝ 1-ին դեղաչափ, 15-ը՝ «Սինոֆարմ», որից 3-ը երկրորդ դեղաչափն են ստացել: Օրական 2-4 անգամ էլ «Կորոնավակ» պատվաստանյութի երկրորդ դեղաչափն ենք ներարկում: Հիմնականում պատվաստվում էին, քանի որ աշխատանքի բերումով գործուղման էին մեկնում այլ երկիր: Հիմա նաև նոր կարգն է առիթ դարձել, որ պատվաստվեն»,- ասաց նա:

Սարուխանյանի խոսքով՝ հոկտեմբերի մեկից հետո նաև շաբաթ և կիրակի օրերին է քաղաքացիների հոսքը պոլիկլինիկա մեծ եղել՝ օրը 30 հոգի: Երեք օրվա ընթացքում օգտագործվել է 83 դեղաչափ «Աստրազենեկա», նույն պատվաստանյութի երկրորդ դեղաչափից՝ 21-ը, «Սինոֆարմ»-ը՝ 25:

Բժշկուհու խոսքով՝ արդեն նաև դիմում են հակացուցումների համար. «ժամանակավոր հակացուցումներից են խրոնիկ հիվանդության սրացումները: Այսինքն՝ եթե մարդը բուժվում է ինչ-որ հիվանդության դեմ, պետք է սպասի բուժումն ավարտվի, նոր պատվաստվի: Բացարձակ հակացուցումը նշանակվում է թերապևտի հետ խորհրդակցություններից հետո»:

Նույն պոլիկլինիկայում աճել է նաև քովիդի դեմ թեստ հանձնող քաղաքացիների թիվը: Եթե հոկտեմբերի 1-ից առաջ օրական թեստավորման կենտրոն էր գալիս 5-6 անձ, ապա հիմա 10-20 մարդ է դիմում՝ թեստավորվելու: Ըստ նմուշառման կենտրոնի աշխատակից Նունե Հովհաննիսյանի՝ քովիդի դեմ թեստավորման են գալիս 1 տարեկանից մինչև 80 տարեկան անձինք:

Երևանի թիվ 1 պոլիկլինիկայում էլ պատվաստումային գործընթացից մինչև այժմ պատվաստված քաղաքացիների թիվը հասնում է 5000-ի: Պոլիկլինիկայի փոխտնօրեն Նունե Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիների թիվը մինչև հոկտեմբերի 1-ն էլ շատ է եղել: Անցյալ շաբաթ, օրինակ, պատվաստվել է 270 մարդ:

«Երեկ, չնայած որ կիրակի էր, արել ենք 20 պատվաստում: Եթե հաշվենք հոկտեմբերի մեկից մինչև շաբաթ-կիրակին, ապա պատվաստված քաղաքացիների թիվը 200-ից ավելի է: Միայն հոկտեմբերի 1-ին 160 պատվաստում ենք արել»,- ասաց նա:

Ըստ Դավթյանի՝ քաղաքացիներն սկսել են պատվաստվել՝ համոզված լինելով, որ պատվաստանյութը միակ արդյունավետ միջոցն է, ինչպես նաև հոկտեմբերի մեկից գործող նոր պահանջի համաձայն: «Եղել են նաև դեպքեր, երբ քաղաքացիները եկել են պատվաստվելու, քանի որ գործատուն է իրենց ստիպել: Այս պահին առկա են «Աստրազենեկա» և «Սպուտնիկ Վի» պատվաստանյութերը: Սպասում ենք, որ «Սինոֆարմ»-ն էլ ստանանք, քանի որ քաղաքացիները շատ հաճախ դրանով են ցանկանում պատվաստվել: Եթե նախկինում շատ էին դիմում մեծահասակները, ապա հիմա երիտասարդների թիվն է ավելացել: Դիմում են նաև հակացուցումների համար»,- ասաց նա:

Այս պահին պոլիկլինիկայում առկա է «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի 210 դոզա, նույն պատվաստանյութի երկրորդ դոզան՝ 163, «Աստրազենեկա» պատվաստանյութի՝ 680 դոզա:

Երկու կլինիկաներում մեր այցելության ժամանակ թեև քաղաքացիների հոսքն այնքան էլ մեծ չէր, այնուամենայնիվ, կային քաղաքացիներ, որոնք եկել էին պատվաստվելու նոր կարգի համաձայն կամ ապահովության համար: 54-ամյա Ռաֆիկ Թորոսյանը, որն աշխատում է որպես վարորդ, մեզ հետ զրույցում ասաց՝ իրենց աշխատավայրում հայտարարել են նոր կարգի մասին, և բոլոր աշխատողները պատվաստվելու լուրը դրական են ընդունել: Նրա խոսքով՝ իր գործընկերներից շատերն արդեն պատվաստվել են, ինքը նույնպես որոշել է. «Մտածեցի՝ պետք է 14 օրը մեկ թեստավորվեմ, ավելի լավ է՝ պատվաստվեմ: Չնայած մինչ այս էլ որոշել էի պատվաստվել: Հետևում եմ լուրերին, տեսնում եմ, որ աշխարհի բնակչության մեծ մասը պատվաստվել է, ինչու ես էլ չպատվաստվեմ և ինձ ապահով զգամ: Դրա համար այսօր եկել եմ ու առաջին դեղաչափն եմ ստանալու: Ընտրել եմ «Սպուտնիկ Վի» պատվաստանյութը. ես ռուսամետ եմ»:

57-ամյա Վանիկ Խաչատրյանն էլ տուրիստական գործակալությունում է վարորդ աշխատում: Ասում է՝ շատ զբոսաշրջիկների հետ է շփվում աշխատանքի բերումով, և, ըստ նրա, իրեն հանդիպած գրեթե բոլոր զբոսաշրջիկներն էլ պատվաստված են եղել:

«Ինձնից նույնիսկ տարիքով մեծ են, բայց պատվաստված են: Ես էլ մտածեցի՝ եթե իրենց ոչինչ չի եղել, ուրեմն պատվաստանյութից վախենալ պետք չէ: Մեր աշխատակիցներից կան, որ պատվաստված են եղել, և իրենց շրջապատում եղել են քովիդով վարակված մարդիկ, բայց իրենք չեն վարակվել: Ես էլ եմ պատվաստվում, որ ինձ պաշտպանված զգամ: Աշխատավայրում, չնայած նոր կարգի մասին հայտարարել են, բայց պատվաստվելն իմ որոշումն է, ոչ ոք չի ստիպել»,- ասաց պարոն Խաչատրյանը:

37-ամյա Սոֆյա Անանյանը, որը նույնպես եկել էր քովիդի դեմ պատվաստվելու, բայց դեռ չէր որոշել, թե որ պատվաստանյութով, մեզ հետ զրույցում ասաց՝ աշխատավայրում ասել են՝ կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ թեստավորվեն, կա՛մ էլ աշխատանքից կարող են դուրս գալ: Սոֆյան այդ որոշումը նորմալ է ընդունել. «Գիտեի, որ մի օր այսպիսի բան է լինելու: Աշխարհի բոլոր երկրներում արդեն ընդունված է, ինչու մեր երկրում էլ նման բան չլինի, եթե գիտնականների, առողջապահական ոլորտի մասնագետների կողմից դա հաստատվել է որպես արդյունավետ ու անվտանգ միջոց»:

Հոկտեմբերի մեկից աշխատող քաղաքացիները ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը գործատուին պարտավոր են ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 1-14-ն ընկած ժամանակահատվածում: Պատվաստման ժամանակավոր հակացուցում ունեցող աշխատողները պարտավոր են ՊՇՌ թեստ ներկայացնել։ Պատվաստման բացարձակ հակացուցում ունեցողներն ազատվում են ՊՇՌ թեստ կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելու պարտավորությունից, եթե ներկայացնում են համապատասխան բժշկական փաստաթուղթ։

Աշխատանքի ներկայանալիս չունենալով թեստի բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող փաստաթուղթ՝ քաղաքացիները կտուգանվեն 10-20 հազար դրամով, իսկ իրավաբանական անձինք՝ 40-120 հազար դրամով: Նոր կարգի վերաբերյալ արդարադատության նախարարությունը նաև նախագիծ է մշակել, ըստ որի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, եթե չեն պատվաստվում կամ չեն ներկայացնում թեստի բացասական պատասխան, 30 օր անընդմեջ աշխատանքի չներկայանալու դեպքում, գործատուն իրավունք ունի ազատել նրանց աշխատանքից: Բայց սա չի նշանակում, որ աշխատակիցը պետք է 30 օր սպասի, եթե ցանկություն ունի պատվաստվելու՝ նա կպատվաստվի և կանցնի բնականոն աշխատանքին, եթե ոչ՝ ապա կթեստավորվի: 

Նշենք նաև, որ, ըստ նախարարության տվյալների, COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հոկտեմբերի 4-ի դրությամբ, կատարվել է 517047 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 352600, երկրորդ դեղաչափ` 164447՝ տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նյութը գրվել է 04.10.2021 թ., տեխնիկական խնդիրների պատճառով հրապարակվում է այսօր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1631 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ