Կա պայմանավորվածություն, որ Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատարն ընտրություններին չի առաջադրվելու. մարզպետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց Վանիկ Օհանյանը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ իրենք գործել են օրենքի սահմաններում, իսկ Օհանյանի՝ քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու առաջարկն արվել է՝ հաշվի առնելով նրա հեղինակությունը, անցած քաղաքական ճանապարհն ու սկզբունքայնությունը: «Վանիկ Օհանյանը կպաշտոնավարի մինչեւ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները, եւ ամսի 5-ին վանաձորցիները կորոշեն ու կձեւավորեն այն իշխանությունը, որին կընտրեն»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ՏԻՄ ընտրությունները Վանաձորում տեղի կունենան դեկտեմբերի 5-ին: Վանաձորի քաղաքապետի ու ավագանու լիազորությունների ժամկետը լրացել էր երեկ: Թե ո՞ւմ կառաջադրի իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում եւ ո՞վ կգլխավորի համամասնական ցուցակը, մարզպետն ասաց՝ դեռ վերջնական որոշում չկա, այն հայտնի կլինի առաջիկա օրերին. «Մի քանի թեկնածուների անուններ են քննարկվում, օրերի հարց է, ու որոշումը բոլորին հայտնի կդառնա»:

Արամ Խաչատրյանը բացառեց, որ իշխող կուսակցության համամասնական ցուցակը Վանաձորում կգլխավորի Վանիկ Օհանյանը՝ վստահեցնելով, որ նախապես են պայմանավորվել:

«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ պաշտոնակատարը չի առաջադրվելու որպես քաղաքապետի թեկնածու, ու սա հնարավորություն է տալիս բոլոր թեկնածուներին, կուսակցություններին ու դաշինքներին ունենալ հավասար մրցակցություն ու հավասար պայմաններ»,- ասաց նա:

Ըստ մարզպետի՝ վարչապետի որոշումն ուժի մեջ է մտնում վաղվանից, որը ենթադրում է, որ քաղաքապետը, առաջին տեղակալն ու ավագանու 33 անդամների լիազորությունները վերջնական դադարեցված են:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ այսօր առավոտյան՝ մինչ կհրապարակվեր վարչապետի որոշումը, աշխատավայրում էր: Նա ՀԺ-ի հետ զրույցում հույս էր հայտնել, որ վարչապետը նման որոշում չի կայացնի՝ հաշվի առնելով, ինչպես Ասլանյանը նշեց, օրենսդրական կարգավորումները:

Որոշման հրապարակումից հետո արդեն ՀԺ-ի հետ զրույցում Ասլանյանը թեպետ չցանկացավ մեկնաբանել վարչապետի որոշումը, սակայն ասաց. «Չեմ ցանկանում մեկնաբանել, իրավական տեսանկյունից շատ խոցելի է այդ որոշումը, հակասում է ՏԻՄ օրենսդրության՝ Վանաձորի, Գյումրու եւ Երեւանի հատվածներին, ինչպես նաեւ ՏԻՄ վերջին փոփոխությունների անցումային դրույթներին»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:

Անդրադառնալով հետագա քայլերին՝ ասաց՝ կքննարկենք ընտրություններին մասնակցելու ֆորմատն ու կմասնակցենք: Ինչ վերաբերում է որոշման բողոքարկմանը, Ասլանյանն ասաց, որ այս պահին դեռ ոչինչ ասել չի կարող»:

Վանիկ Օհանյանին Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը կներկայացնի այսօր՝ ժամը 16:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5889 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ