ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին

18/10/2021 schedule10:50

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններ` Արաբկիր համայնքում գտնվող «Կոմիտաս պարկ» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում անշարժ գույք ձեռք բերելու համար:

Բանկը սկսել է ընդունել հիփոթեքային վարկի դիմումներ՝ անմիջապես կառուցապատողից, պետական ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռք բերման նպատակով՝ նախատեսված պետական ծառայողների համար՝ վարկի մասով վճարված տոկոսագումարների չափով եկամտահարկի վերադարձի հնարավորությամբ: Հաճախորդներն, ովքեր վիճակահանության արդյունքում ստացել են կառուցման փուլում գտնվող «Կոմիտաս պարկ»  բնակելի համալիրում բնակարանների ձեռք բերման իրավունք, կարող են դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոն կամ որևէ այլ մասնաճյուղ: Անհատական մենեջերը կկազմակերպի վարկավորման ամբողջ գործընթացն՝ ապահովելով հաճախորդների համալիր ու հարմարավետ սպասարկում:

Բնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարանի համար ստորգետնյա կայանատեղում նախատեսված  է առնվազն մեկ կայանատեղի, որը ծրագրի շրջանակներում համարվում է կցված  բնակարանին որպես մեկ գույքային միավոր, և տրամադրվող հիփոթեքային վարկի պայմանագրի շրջանակներում նույնպես ենթադրում է վճարված տոկոսագումարների չափով եկամտահարկի վերադարձ:

Բանկը պետական ծրագրի շրջանակներում տրամադրում է վարկ բնակարանների ձեռքբերման համար՝ սկսած ընդամենը 10% կանխավճարից, տարեկան 10.3 - 12.6% (փաստացի տոկոսադրույք` 11.6% - 13.4%): Վարկի նվազագույն գումարը 1 մլն ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 200 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը` 3 - 30 տարի: Բանկն իրականացնում է ձեռք բերված գույքի ապահովագրություն և վարկառուի անձնական ապահովագրություն վարկի գործողության ողջ ժամանակահատվածի համար:

Հիփոթեքային վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկավորման վերաբերյալ նախնական որոշումը կայացվում է 1.5 աշխատանքային օրվա ընթացքում:

«ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն՝ Տաթևիկ Բադալյանը նշում է. «Հիփոթեքն այսօր շարունակում է մնալ Հայաստանում բնակարանների ձեռք բերման ամենատարածված եղանակներից մեկը, հատկապես՝ մայրաքաղաքում և երկրի այն շրջաններում, որտեղ բնակարաններն առավելապես թանկ են: Սա թույլ է տալիս մեր հաճախորդներին չհետաձգել անշարժ գույքի գնումը և լուծել բնակարանային հարցը մոտ ապագայում: Մենք անընդհատ բարելավում ենք հիփոթեքային վարկավորման պայմանները, զարգացնում ենք պրոդուկտների շարքը, ներդնում ենք նորանոր հնարավորություններ երկրի առաջատար շինարարական ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության համար:  Ոչ հեշտ 2020թ․-ից հետո հիփոթեքային շուկան վերականգնվում է ավելի արագ, քան սպառողական վարկերի մյուս սեգմենտները, և ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես այս ոլորտի առաջատարներից մեկը, նույնպես վերսկսել է հիփոթեքային բիզնեսի ինտենսիվ աճը՝ 2021թ․-ին մեր հիփոթեքային պորտֆելն  աճել է 25%-ով»:

«Կոմիտաս պարկ» բնակելի համալիրում պետական ծրագրով անշարժ գույքի վարկով ձեռք բերման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/credits/hip-ot-ek-komitas-park-bnakeli-t-aghamasowm-ansharzh-gowyk-i-dzerhk-berman-npatakov հղումով, Հիփոթեքային կենտրոնում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև https://statemultiapartment.am/  հղումով:

 

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1566 դիտում

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ