Երևան
12 °C
Հոկտեմբերի 17-ին՝ պոլսահայ հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան երրորդ տարելիցի հոգեհանգստյան արարողությանը, Շիշլիի Ազգային գերեզմանատանն էին հավաքվել վարպետի ընտանիքի անդամները, մտերիմները, պոլսահայ համայնքի ներկայացուցիչներն ու Գյուլերի արվեստի ինչպես հայ, այնպես էլ այլազգի երկրպագուները։ Ավելին՝ խունկ ու աղոթքի, անձրևի ու կարոտի մեջ Արա Գյուլերի շիրմաքարի խոսուն հայացքով նկարն ասես հիշեցնում էր նրա խոսքերը․ «Ամենակարևորը աշխարհի վրա հետք թողնելն է»։
Գյուլերի գերեզմանը՝ Ստամբուլի Շիշլի թաղամասում
Պոլսո Հայոց պատրիարք արք․ Սահակ Մաշալյանը ներկաներին ուղղված իր ելույթում անդրադարձավ Արա Գյուլերի՝ «Ստամբուլի աչքի» թողած մնայուն հետքին՝ նշելով, որ նա իր իննսունամյա կյանքը պսակեց հաջող գործունեությամբ՝ արժանանալով մեծ գնահատանքի թե՛ Թուրքիայում և թե՛ արտասահմանում, ինչը նաև մեծ պատիվ է հայ համայնքի համար։
Գերեզմանատանը տեսադաշտից չեն վրիպում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի անուններով ծաղկեպսակները, որոնք ինքնին պատմում են Թուրքիայում Գյուլերի համբավի ու հեղինակության մասին։
Հիշեցնենք, որ աշխարհում շատերն առաջին անգամ Գյուլերի օբյեկտիվի միջոցով են տեսել Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալասին, Յասեր Արաֆաթին։ ««Թայմ»-ի մեջ Արաֆաթի առաջին պատկերն իմն է»,- ասում էր Գյուլերը,- «Ես բոլորի հետ ընկերանում էի, հետո նոր՝ ռեպորտաժ անում»:
Նա նկարել է Պաբլո Պիկասոյին, Սալվադոր Դալիին, Ինդիրա Գանդիին, Ալֆրեդ Հիչքոքին, Մայր Թերեզային, Արամ Խաչատրյանին, Վիլյամ Սարոյանին, Սերգեյ Փարաջանովին։ Նրա թողած հսկայական ժառանգության կողքին առանձնանում են ստամբուլյան պատկերները, որոնք վարպետի լուսանկարչության գոհարն են և մինչ օրս ցուցադրվում են աշխարհի չորս կողմերում՝ լավագույնս ներկայացնելով Ստամբուլի իրական պատկերը։ Եվ պատահական չէ, որ նրան անվանում են «Ստամբուլի աչք», «Ակնթարթի որսորդ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «Անգերազանցելի ֆոտոպատմաբան»։
Պոլսահայ գործարար, Գյուլերի մտերիմ ընկեր Տայք Միրիջանյանը ակնածանքով է հիշում իր և վարպետի անցած ուղին․ «Արա Գյուլերի հետ վաղուց էինք ծանոթ, սակայն վերջին տաս տարիներին ավելի մտերմացանք։ Այդ մտերմության սկիզբը դրվեց Ստամբուլի՝ ինձ պատկանող «Ճաշ» ռեստորանում, որտեղ հաճախ էր այցելում նա։ Նա տեսակով տարբեր էր, մարդկանց հետ շփման հարցում սահմաններ էր պահում, սակայն մեր բարեկամությունը այդ սահմաններից դուրս էր՝ մշակութային անցուդարձից՝ մինչև կյանք կարող էինք միմյանց հետ կիսվել։ Նա ինձ լավ հասկացավ. ես նրան հետ ճամփա դուրս չեկա որևէ սպասելիքով․ մենք պարզապես միասին էինք կյանքի ճանապարհին։
2013 թվականին վարպետի հետ եկանք Հայաստան ինչպես ճամփորդելու, այնպես էլ իրականություն դարձնելու նրա վաղեմի երազանքը՝ լուսանկարների ցուցահանդեսը հայրենիքում։ Այն ժամանակ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանի կարգադրությամբ Ազգային պատկերասրահում կազմակերպվեց Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսը, որից հետո Հայաստանին նվիրեցինք Գյուլեր ստորագրությամբ 160 լուսանկարի բնօրինակներ: Իսկ նախագահն ու վարչապետը խոստացել էին, որ Հայաստանում կբացեն Գյուլերի թանգարանը, որն այդպես էլ իրականություն չդարձավ և խորապես տխրեցրեց լուսանկարչին»։
Տայք Միրիջանյանը և Արա Գյուլերը
- Պարոն Տայք, իսկ ինչպե՞ս ստեղծվեց Արա Գյուլերի անկյունը՝ «ՃաշԱԿ»-ը Երևանում։
- Երբ Արա Գյուլերը մահացավ, ես որոշեցի ամեն գնով իրականացնել նրա երազանքը՝ Երևանի սրտում ստեղծելով մի փոքրիկ անկյուն՝ իր լուսանկարներով։ Հայաստանում հանդիպեցի մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ՝ խնդրելով, որ եթե թանգարանը իրականություն չպիտի դառնա, ինձ վերադարձնեն Արա Գյուլերի ստորագրությամբ 25-30 լուսանկար, այսինքն՝ ԱԿ (Արա Կյուլեր) անունով, որ բացեմ ռեստորան-թանգարանը․ ահա այսպես Ճաշին միացավ ԱԿ-ը՝ դառնալով «ՃաշԱԿ»։
«ՃաշԱկ» ռեստորանը ստամբուլյան շնչով ու Արա Գյուլերի լուսանկարների ցուցասրահով մի գողտրիկ անկյուն է մայրաքաղաքում, որտեղ մի կողմից համեղ խոհանոցն է պատմում Պոլիսի մասին, մյուս կողմից՝ Արա Գյուլերի խոսուն լուսանկարները։ Մտավորականները, անշուշտ, տեղյակ են Գյուլերի արվեստին, սակայն կան նաև անծանոթները, որոնց ուզում եմ հաղորդակից դարձնել Գյուլերի աշխարհին։
Արա Գյուլերը և նրա օգնականը՝ Ֆաթիհ Ասլանը Հայաստանում
Ի՞նչ էր մտածում Արա Գյուլերը հայ և թուրք ժողովուրդների երկխոսության մասին։
- Գյուլերի կարծիքով՝ խոսելը և կիսվելը շատ կարևոր է, և պետք է մշակութային առումով կիսվել, որպեսզի ավելի լավ հասկանանք միմյանց։ Ճանապարհը մեկն է՝ երկու երկրների միջև ամենակարևոր կամուրջը մշակույթն է։
Լիլիթ Պողոսյան, Թուրքիա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնչու ՔՊ-ն որոշեց Գյումրիում գնալ նոր ընտրությունների, ինչ է փրայմրըիզը. մանրամասնում է Կոնջորյանը. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիային Անկախության օրվա առթիվ
Դատարանի բակում իշխանափոխություն խոստացող Քոչարյանը հիշեցնում է երազում կորեկ տեսնող հայտնի թռչունին. Չախոյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր ռեկորդային ջերմություն է տարածվում
Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը ՀՀ արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից է. Միրզոյան
Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը. Ավինյանն այցելել է տրանսպորտի կառավարման կենտրոն
Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում
Վանաձորում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Թանկարժեք «Կելֆեր» դեղի նոր խմբաքանակը Հայաստանում է. քանի մարդու է այն տրամադրվում
Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. վարչապետը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին
Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջության համար. խստացվում է ամենապահանջված ըմպելիքների վաճառքը
Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգա արտակարգ հայտարարությամբ
16-ամյա աղջիկը ընկերուհու հետ վիճաբանությունից հետո քթոսկրի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Ալագյազ-Արթիկ հատվածում բուք է
«Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան և այլ ռազմամթերք. քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել (տեսանյութ)
Ժամանակավոր կարգելվի ցորենի, գարու և այլ գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը
Վրաստանը մինչև 2028-ը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից և դրամաշնորհներից. Կոբախիձե
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ծառայություններ կմատուցի Սյունիքում և Վայոց ձորում
Հնդկաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակել
Չես կարող գյուղից լինել և հողը չսիրել. «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրի շահառուն ջերմոց է հիմնել (տեսանյութ)
Տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս. ինչ է զգուշացնում ոստիկանությունը (տեսանյութ)
Լարսի անցակետում 2000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 700 հայկական բեռնատար կա հերթում
Նոր ընտրություններ և պատժամիջոցներ. ԵԽ-ն Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Պուտինը նշել է՝ վերադարձի հույս կա
ՀԱՊԿ-ը չպետք է մտներ ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ Հայաստանն արտաքին ագրեսիայի չի ենթարկվել. Պուտին
Քրեական ոստիկանության մոտ ավտոմեքենաներ են բախվել. երկուսը կայանված են եղել
Եթե կարծիքը փոխել է, կարող է ինքը լքել ֆրակցիան, մանդատ թողնելը չի քննարկվել. Քոչարյանը՝ Նազարյանի մասին
Ինչպես դառնալ Գյումրու նախնական ընտրություններում քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու. վարչապետը մանրամասնել է
Սևանա լճում սիգի ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել
Հաստատվել են բակալավրի, առկա և հեռակա կրթության 2025-26-ի մասնագիտությունները և ընդունելության քննությունները
ՀՀ օրհներգը կատարվում էր աղավաղված, անորակ ձայնագրություններով, նոր տարբերակ կլինի. Դանիելյան
Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք ներկայացվեց
«Պարո’ն Քոչարյան, նաուշնիկները հանեք», «Խանգարո՞ւմ եմ». լեզվակռիվ դատական նիստի ընթացքում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 28-ին
ՀՀ ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության խորացման մասին
Հույս ունենք՝ առաջիկայում Հայաստանը կվերադառնա կազմակերպության լիարժեք մասնակցությանը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Ադրբեջանում խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է 5 զինծառայող
Ռուսաստանն ավելի շատ հրթիռ է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին. Պուտին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT