Երևան
12 °C
Պարզվել են Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ Դիլիջան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով: Մեղադրանքներ են առաջադրվել նաև Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին , Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորին:
Նրանց երեքի մասով անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, 2005թ. նոյեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի և Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորի հետ, 2006թ. փետրվարի 28-ին հայտարարել է Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող բազմահարկ (ընդհանուր 2611.2 քմ մակերեսով) վարչական շենքի՝ շուկայականից անհամեմատ ցածր մեկնարկային գնով, 40 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու մրցույթ՝ մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերանորոգման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով:
Այնուհետև, Դիլիջան համայնքի ղեկավարը, հանդիսանալով համայնքային հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրելու մրցութային հանձնաժողովի նախագահ, համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը՝ հանձնաժողովի անդամ, իսկ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորը՝ հանձնաժողովի քարտուղար, ի սկզբանե տեղյակ լինելով վերոնշյալ հասցեում գտնվող շինության վարձակալության համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայման հանդիսացող կապիտալ վերանորոգման ծրագրի բացակայության մասին՝ հաստատել են նույն մրցույթի անցկացման վերաբերյալ ձևական բնույթ կրող արձանագրությունը, որի հիման վրա էլ 2006թ. հունիսի 28-ին նշված շինությունը, ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրով, տարեկան 1.448.700 ՀՀ դրամով, 40 տարի վարձակալության իրավունքով հատկացվել է համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից` տվյալ մրցույթին մասնակցելու և հաղթող ճանաչվելու նպատակով, իր դստեր անունով, հիմնադրված ՍՊ ընկերությանը:
Շարունակելով իր հանցավոր գործողությունները` Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը վերոնշյալ ՍՊ ընկերության կողմից պայմանագրով նախատեսված վերանորոգման համար որևէ ծրագիր չներկայացնելու, ներդրում չկատարելու պայմաններում, չի վերանայել կամ լուծել համայնքի համար ակնհայտ անշահավետ պայմաններով կնքված և մինչև 2018թ. սեպտեմբերի 6-ը գործած վարձակալության պայմանագիրը, որի արդյունքում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող շենքում առկա տարածքների տարբեր ենթավարձակալներից նշված ժամանակահատվածում հավաքագրված ընդհանուր 69.897.673,5 ՀՀ դրամից համայնքի բյուջե է փոխանցվել ընդամենը 17.166.598,7 ՀՀ դրամ, և համայնքին պատճառվել է էական՝ ընդհանուր 46.512.486,8 ՀՀ դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Բացի այդ, 2008-2019թթ. աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից փաստացի ղեկավարվող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն չկատարելու համար, քաղաքապետարանի գլխավոր աուդիտորի օժանդակությամբ, իր, որդու և եղբոր հաշվեհամարներին բանկային փոխանցման եղանակով Դիլիջան համայնքի նախկին ղեկավարն ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 19.002.983.6 ՀՀ դրամ կաշառք:
Նշված հաշվեհամարներին ստանալով վերոգրյալ չափով կաշառքը՝ վերջինս դրա մի մասի ծագումը խեղաթյուրելու, տեղաշարժը և պատկանելիությունը թաքցնելու նպատակով, առանձնապես խոշոր չափերի՝ 12.867.602,2 ՀՀ դրամն ուղղել է իր վարկային պարտավորությունների կատարմանը, իսկ 2.944.539,6 ՀՀ դրամը կանխիկացրել` այդ կերպ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարը:
Քննությամբ պարզվել է նաև, որ Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու և սահմանված կարգով որևէ տեսակի փաստաթղթային ձևակերպումներ կատարելու, Դիլիջան համայնքին պատկանող և համայնքապետարանի հաշվեկշռում ընդգրկված «TLB-825-RM» մակնիշի էքսկավատորը և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը պարբերաբար, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է իր մտերիմին՝ արտադրական կոոպերատիվի (ԱԿ) նախագահին, և իր հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով, 2017թ. ապրիլի 1-ին վերջինիս հետ կնքել է ձևական բնույթ կրող համաձայնագիր՝ հիշյալ ավտոմեքենաներն ԱԿ-ի տարածքում կայանելու վերաբերյալ՝ մինչ համայնքային ավտոպարկի կառուցումը: Սակայն ավտոպարկի կառուցումից հետո տվյալ ավտոմեքենաները չեն վերադարձրել համայնքային ավտոպարկ և մինչև 2019թ. սեպտեմբեր շարունակվել են անհատույց շահագործվել նշված ԱԿ նախագահի կողմից: Արդյունքում, պետության, համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Ավելին, երբ իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է վերոնշյալ էքսկավատորը ԱԿ-ի նախագահին անհատույց հանձնելու հանգամանքը, համայնքի գույքն առանց փաստաթղթային ձևակերպման հանձնելու փաստը թաքցնելու դիտավորությամբ, Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, 2019թ. սեպտեմբերի 30-ին հեռախոսազանգի միջոցով նախնական համաձայնության գալով նշված ԱԿ-ի նախագահի հետ, հետին ամսաթվով՝ 2019թ. սեպտեմբերի 27-ի թվագրմամբ, կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող պայմանագիր՝ իբր 2019թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2019թ. հոկտեմբերի 2-ը նշված էքսկավատորը նշված կոոպերատիվին օրեկան 25.000 ՀՀ դրամով վարձակալության հանձնելու վերաբերյալ:
Բացի այդ, չունենալով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու լիազորություն և համայնքի գույքն օտարելու իրավունք, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, համայնքի նախկին ղեկավարը 2013-2016թթ. իր մտերիմի՝ ԱԿ նախագահի հետ կնքել է 4 պայմանագիր, որոնց հիման վրա՝ Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած շուրջ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրել է հիշյալ կոոպերատիվին, և չի գանձվել յուրաքանչյուր խորանարդ մետրի համար նախատեսված բնօգտագործման գումարը, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 2.226.525 ՀՀ դրամի էական վնաս, ինչպես նաև արժեզրկվել է տեղական ինքնակառավարման մարմինների հեղինակությունը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դիլիջան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը: Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշված երեք անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT