Երևան
12 °C
Էրդողանը մտափոխվել է, երկու օր առաջ Թուրքիայի և մի շարք արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հարաբերություններում ծագած լարվածությունն էլ գնալով մարում է։
Հարաբերությունների արագ մեղմացումը տեղի է ունենում 10 դեսպանատների կողմից տրված բացատրություններից և նախագահ Էրդողանի կողմից այդ երկրների դեսպաններին արտաքսելու մասին սեփական որոշման վերանայումից հետո, գրում է BBC-ն:
Դիվանագիտական սուր ճգնաժամը ծագեց հոկտեմբերի 23-ին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Կանադայի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների և Նոր Զելանդիայի դեսպանությունները դիմել էին Թուրքիայի իշխանություններին՝ միանգամայն անսպասելի համատեղ պահանջով՝ ազատ արձակել հասարակական գործիչ, մարդու իրավունքների պաշտպան և բարերար Օսման Քավալային։
Քավալան 4 տարի բանտում է եղել առանց դատավճիռի 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած բռնաճնշումների դեմ բողոքի ցույցերին մասնակցելու պատճառով։
Ինքը Քավալան հերքում է, որ գործել է անօրինական, իսկ Էրդողանի քննադատները պնդում են, որ նրա ձերբակալությունը այլախոհների հետ իշխանությունների լայնածավալ պայքարի վառ օրինակ է։
Ավելի վաղ Եվրախորհուրդը նախազգուշացում էր արել Թուրքիային՝ պահանջելով կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը և Քավալային ազատել կալանքից մինչև դատավարությունը։ Այս ամենի համար Թուրքիային ժամանակ է տրվել մինչև դեկտեմբեր, այլապես ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել:
Այնուամենայնիվ, դեսպանների անմիջական միջամտությունը զայրացրել էր նախագահ Էրդողանին, որն անցած շաբաթ օրը խոստացավ անհապաղ տասը դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարել և հրաման տվեց ներքին գործերի նախարարին արտաքսել նրանց։
Ըստ ամենայնի՝ Էրդողանն այլևս չի պնդում կոշտ միջոցներ կիրառել այն բանից հետո, երբ Անկարայում Միացյալ Նահանգների և այլ երկրների դեսպանատները հրապարակեցին հայտարարություններ, որոնցում խոստանում են պահպանել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածը, որը դեսպաններին հանձնարարում է չմիջամտել այն երկրի ներքին գործերին, որտեղ աշխատում են։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT