Երևան
12 °C
Կորոնավիրուսային հիվանդության 4-րդ ալիքի ընթացքում ավելացել են նաև երեխաների շրջանում վիրուսով վարակվածության դեպքերը: Եթե նախորդ շաբաթվա տվյալներով՝ երեխաների մոտ քովիդով վարակվածության դրական դեպքերը կազմում էին 4 տոկոս, այժմ 7 տոկոսից ավելի են:
Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը նշում է՝ սեպտեմբերից երեխաների մոտ քովիդի դեպքերի աճ է գրանցվում: Ծայրահեղ ծանր դեպքերը բաժին են ընկնում միջին տարիքի երեխաներին, ծանր դեպքերը՝ մինչև 2 տարեկաններին և դեռահասության տարիքում գտնվող երեխաներին: Այժմ Հայաստանում քովիդով վարակված 70 երեխա է բուժում ստանում:
«Հոսպիտալացման ենթակա են թոքաբորբով, ձգձգված տենդով, արտահայտված աղեստամոքսային փսխումներով և այլ ախտանշաններով վարակակիրները: Այլ երկրների օրինակով մինչև 100 տոկոսը բաժին է ընկնում «դելտա» շտամին: Ախտանշանները նույնն են: Բուժումը մի քիչ ավելի երկար է տևում, սակայն տարբերությունն այդքան էլ շատ չէ: Շատ հազվադեպ մաշկային արտահայտումներ են լինում, փսխումներ»,- մեզ հետ զրույցում ասաց մանկաբույժը:
Բացի քովիդից, երեխաների շրջանում գումարվել են սեզոնային սուր-շնչառական վարակներն ու այլ վիրուսները: Կողմնակի հիվանդությունների հետևանքով է, որ վիրուսի ընթացքը երեխաների շրջանում երբեմն ծանր ընթացք է ունենում: Ի հայտ են գալիս նաև վիրուսի հետևանքով առաջացած «Կավասակի» հիվանդության դեպքերը, բայց այս տարի դրանք հազվադեպ են:
«Գրիպի դեռ եզակի դեպքեր են գրանցվում, բայց դրանք շատ չեն: Գրանցվում են նաև ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսի դեպքեր (շնչառական վիրուսի տեսակ), որը սովորաբար ամռան ամիսներին է ի հայտ գալիս: Բայց քանի որ անցած տարի մեկուսացման միջոցներ էին ձեռնարկվել, նախորդ տարի այդ վիրուսով վարակվածության դեպքեր չկային: Այս տարի սկսվեց ամռանը և շարունակվում է մինչև այսօր: Ադենովիրուսի և պարագրիպի դեպքեր էլ են գրանցվել, սրանց գումարվում է քովիդը, և վիճակը ծանրանում է: Եղել են նաև դեպքեր, երբ այլ հիվանդություններ չի ունեցել, բայց երեխան քովիդը ծանր է տարել: «Կավասակի» հիվանդությունը լինում է, բայց ավելի հազվադեպ, քան անցած տարի էր: Դա էլ «դելտա» շտամի առանձնահատոկությունն է»,- ասաց Սարգսյանը:
Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետը շեշտում է՝ հիմա բոլոր մանկաբույժներն ու մանկական կենտրոնները աշխատում են ծանրաբեռնված: Մահճակալային ֆոնդը նույնպես սպառվում է, բայց վիճակը կառավարելի է: Սարգսյանի խոսքով՝ հեռավար դասապրոցեսը որոշակի առումով կնպաստի վիրուսով վարակվածության դեպքերի նվազմանը, սակայն շեշտում է, որ այն կանխարգելելու հիմնական միջոցը պատվաստվելն է: Եթե մեծահասակը պատվաստված լինի, երեխան արդեն պաշտպանված կլինի: Իսկ երեխաների շրջանում պատվաստման հարց օրակարգում չկա:
Ինչպե՞ս է վիրուսային իրավիճակը Երևանի մի քանի մանկապարտեզներում. արդյո՞ք դպրոցների ու բուհերի օրինակով՝ պայմանավորված քովիդով, կփակվեն նաև մանկապարտեզները:
Երևանի թիվ 62 մանկապարտեզի տնօրեն Եկատերինա Բադալյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց՝ մանկապարտեզում այսօր բացակա է 160 երեխա: Երեխաների բացակայությունը պայմանավորված է և՛ քովիդով, և՛ այլ սեզոնային վիրուսներով վարակվածությամբ: Երեկ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը եղել է 232, այսօր՝ 218: Աշխատում ենք 13 խմբով, ընդհանուր երեխաների թիվը 378 է: Կան ընտանիքներ, որ քովիդով են վարակված և երեխաներին չեն բերում մանկապարտեզ: 14 օր երեխան մանկապարտեզ չի հաճախում, դրանից հետո մենք պահանջում ենք թեստավորման արդյունքը և նորից ընդունում երեխային, ասաց նա:
Ըստ նրա՝ երեխաների բացակայությունն աճել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, այսինքն՝ աշնանային ամիսներին: Վարակվածության դեպքեր գրանցվել են նաև դայակների շրջանում. մեկ դեպքի հետևանքով փակվել է մեկ խումբ, հոկտեմբերի 22-ից այդ խմբի դայակն ու իր օգնականը, քովիդով պայմանավորված, պարապուրդի մեջ են գտնվում:
Երևանի «Ժպիտներ» մանկապարտեզի տնօրեն Նվարդ Արզումանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ մանկապարտեզում ուժեղ վերահսկողություն է սահմանվել, որ գրիպով հիվանդ երեխաների հաճախումը թույլ չտան, պահպանվում են նաև համաճարակային կանոնները: Այս մանկապարտեզում այսօր բացակա էր շուրջ 134 երեխա:
«Այսօրվա հաճախումները մանկապարտեզ կազմում են 224: Կորոնավիրուսային հիվանդությունը երեխաների շրջանում այդքան չի գերակշռում, շատ հաճախ մրսածության հետևանքով է, որ չեն հաճախում: Աշխատակազմից վարակվածության մեկ դեպք ունեինք. խոհարարն էր վարակվել վիրուսով: Երկու շաբաթ մանկապարտեզը չէր գործում, հիմա այդպիսի դեպքեր չունենք: Մեր աշխատակիցները նախընտրում են պատվաստվել քովիդի դեմ, բացի դրանից, մենք առավոտյան ջերմաչափում ենք անում, միմյանց նկատմամբ հեռավորությունը պահպանում»,- ասաց նա:
Կփակվե՞ն արդյոք մանկապարտեզները կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, թե՞ ոչ, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց՝ այդ հարցով քննարկումներ ընթանում են, բայց դեռ որոշում չկա:
«Հաշվի առնելով երկրում համաճարակային վիճակի անընդհատ փոփոխությունը՝ քննարկումներ են լինում, դրա արդյունքում կայացվում է համապատասխան որոշում: Կախված է նաև առողջապահության նախարարության տված հրահանգներից: Քննարկումները ընթացքի մեջ են, որոշման մասին հանրությունն անպայման կտեղեկացվի»,- ասաց Կարապետյանը:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT