ՏԻՄ որևէ ընտրության պետք է հաղթի Հայաստանը․ Արման Բաբաջանյանի կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է ընտրություններին

«Հանուն Հանրապետության» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ ՏԻՄ որևէ ընտրության պետք է հաղթի Հայաստանը։

«Մեր գնահատմամբ ՏԻՄ ընտրությունը ոչ թե կառավարող մեծամասնության, այլ հենց արմատական ընդդիմության պարտությունն է: Եվ այն աղմուկը, որ գեներացվում է Գորիսի ընտրության շուրջ, կամ փորձում է այսպես ասած նախորդել Կապանում սպասվող ընտրությանը, դրա վկայությունն է, որովհետև, համապետական ընտրությանը երկրորդ արդյունք արձանագրած արմատական ընդդիմությունը ՏԻՄ ընտրությանը ոչ միայն առաջինը, չէ, ոչ միայն երկրորդը չէ, այլ թերևս երրորդն ու չորրորդն էլ չէ՝ հավաքական իմաստով:

Իհարկե ակնհայտ է, որ համապետական ընտրությանն առաջին տեղը զբաղեցրած մեծամասնությունն էլ ՏԻՄ ընտրությանն առաջինը չէ, սակայն այստեղ գործոնները ակնհայտորեն ունեն այլ պատճառներ և ավելին, մեծ հաշվով հօգուտ են հենց մեծամասնությանը, քանի որ առնվազն վկայում են ընտրական համակարգի հարցում հետևողական մի դիրքորոշման մասին՝ ամեն գնով ցանկալի արդյունք ստանլու մղումի բացակայության:

Դա էլ իր հերթին գուցե ոչ ուղղակի, բայց հավելյալ լեգիտիմության գործոնի է վերածվում հունիսի 20-ի համապետական ընտրության արդյունքի և դրա արդյունքով ձևավորված կառավարության համար: Ու բանն այստեղ արդեն իշխանություն-ընդդիմություն պայքարն ու դրա մեջ այս կամ այն կողմից մտնելը չէ: Խնդիրն այն է, որ հավաքական լեգիտիմության այդ հանգամանքը Հայաստանի համար հույժ կարևոր է պետական շահի տեսանկյունից։

Ծանր պատերազմից և պարտությունից հետո Հայաստանն ունի դիմադրողունակության ռեսուրսների վերականգնման բարդ և երկարատև խնդիր, լեգիտիմությունը դառնում է առավել կարևոր և անհրաժեշտ ռեսուրս ու հենք, նվազագույնը ճկուն լինելու և անհրաժեշտ ժամանակ շահելու համար: Չափազանց կարևոր է, որ ընտրական այդ գործընթացում սեփական շահերի հետապնդումը տեղի ունենա առանց պետության շահերին սպառնացող ռիսկերի, առանց Հայաստանի սուղ ռեսուրսների պարագայում կարևորներից մեկի՝ լեգիտիմության հանգամանքի հանդեպ արհեստական ռիսկեր գեներացնելու:

Ինչպես համապետական, այդպես էլ ՏԻՄ որևէ ընտրության պետք է հաղթի Հայաստանը»,- նշել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1197 դիտում

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ