Երևան
12 °C
Գյումրու նորընտիր ավագանին գումարեց առաջին նիստը: Կարգի համաձայն՝ այն վարեց դահլիճում ներկա ավագանու անդամներից տարիքով ամենամեծը՝ Արուսյակ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն ասաց, որ նորընտիր ավագանու 33 անդամից գրանցվել են բոլորը, ներկա են 32-ը, նիստն իրավազոր է և համարում է բացված:
Այնուհետ հնչեց Գյումրու հիմնը, որից հետո ներկայացվեց քաղաքապետի ընտրության կարգը: Յուրաքանչյուր դաշինք կամ կուսակացություն մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ուներ:
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն առաջադրեց Վարդգես Սամսոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չառաջադրեց թեկնածու: Խմբակցության ներկայացուցիչ Քնարիկ Հարությունյանն ասաց՝ կողմ են քվեարկելու «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության թեկնածուին, քանի որ ուզում են քաղաքի կառավարումը լինի անցնցում: Սրանով պայմանավորված էլ՝ թեկնածու չեն առաջադրում:

Քաղաքապետի թեկնածուներ չառաջադրեցին նաև «Զարթոնք», «Ապրելու երկիր» և Հայաստանի հանրապետական կուսակցությունները:
Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրվեց մեկ թեկնածու՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունից Վարդգես Սամսոնյանը:


Մինչ ընտրությունը՝ Սամսոնյանը ներկայացրեց իր երազած Գյումրու տեսլականն ու դրանք կյանքի կոչելու հնարավորությունները: Նա ընդգծեց բոլոր այն խնդիրները, որոնք ենթակա են լուծման՝ 3000 տնակ, 70 կմ անբարեկարգ քաղաքային ճանապարհներ, աշխատատեղերի բացակայություն և այլն: Սամսոնյանի խոսքով՝ խնդիրներին կլինի հետամուտ, եթե ստանա ավագանու անդամների վստահության քվեն:
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման համար հայտարարվեց ընդմիջում:
Հիշեցնենք, որ այս առաջադրումն ամրագրվել էր հոկտեմբերի 30-ին՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստորագրած համագործակցության հուշագրով:
Ըստ հուշագրի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու էր առաջադրվելու «Բալասանյան» դաշինքը գլխավորող Վարդգես Սամսոնյանը: Փոխքաղաքապետի երկու թեկնածուները լինելու էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին կայացած Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցել էր 10 քաղաքական ուժ: Անցողիկ շեմը հաղթահարել են «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 9637 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7785 ձայն, «Զարթոնք» կուսակցությունը՝ 2793 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1489 ձայն և Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 1333 ձայն:
Այս արդյունքներով «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ստացել է ավագանու 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 11, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 4, «Ապրելու երկիր» եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունները՝ 2-ական մանդատ:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործըն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT