Շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդները կանչերի չեն գնում, նրանք բողոքի ակցիա են իրականացնում

Այսօր առավոտից շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Պատճառը ցածր աշխատավարձն է և ծանր գրաֆիկով աշխատանքը։ Ըստ նրանց՝ օրական 30-40 կանչ են անում, իսկ աշխատավարձը չի բարձրանում։ Ծանր աշխատանքի հետևանքով ժամանակ չեն ունենում անգամ սնվելու:

«Աշխատավարձը ցածր է, ես օրը ստանում եմ 11 հազար 700 դրամ։ Առավոտից իրիկուն կանչի ենք գնում, ոչ մի րոպե չենք կարողանում հանգստանալ։ Կորոնավիրուսի պատճառով կանչերի թիվը շատացել է, ամեն րոպե կանչի ենք գնում-գալիս։ Հիմա եկել ենք, չենք կարողանում էս աշխատավարձով մեր ընտանիքները պահենք»,- ասաց վարորդներից մեկը։

Նրանց խոսքով՝ սկզբում դիմել են իրենց տնօրինությանը, ասել են՝ սպասեք, հարցին լուծում կտրվի, բայց ոչինչ չի եղել։ Դիմել են նաև քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ կարճ ժամանակում խնդիրը կլուծվի, բայց դեռ պատասխան չկա: Հիմա պահանջում են քաղաքապետարանի աշխատակիցներից որևէ մեկի ներկայությունը, որպեսզի իրենց հարցին լուծում տրվի։

Ասում են՝ ակցիայի ընթացքում գնալու են միայն ծանր կանչերի, թեթև կանչի համար չեն պատրաստվում գնալ․ «Հիվանդը զանգում է, ասում է՝ 38 աստիճան է ջերմությունս, էդ կանչերին չենք գնալու, թող տաքանան մարդիկ, տաքություն է, էլի։ Այս ընթացքում փոքր երեխայի ծանր վիճակով կանչ է եղել, միայն դա ենք գնացել,- ասաց շտապօգնության վարորդներից մեկը։

Նրանց խոսքով՝ ակցիան կշարունակվի այնքան՝ մինչև իրենց խնդրին որևէ պատկան մարմին լուծում տա։

Վարորդներին արձագանքեց ենթակայանի վարիչ Կարինե Եգոյանը: Ըստ նրա՝ ճիշտ է, վարորդների աշխատավարձը ցածր է, բայց երբ որ հիվանդը շտապօգնության կարիք ունի, անձնականը պետք է մի կողմ դնել:

«Նման դեպք գործադուլի առաջին անգամ է, միշտ պահանջներ են եղել, բայց դրանք այսպիսի ընթացք չեն ունեցել։ Իրենք մարդկային առումով պետք է հասկանան, որ գործ ունենք հիվանդի հետ, որովհետև եթե հիվանդի հետ գործ ունես, եկել ես, այստեղ ես աշխատում, պետք է քո անձնականը մի կողմ դնես։ Առայժմ իրենք ոչ մի կանչի չեն գնացել: Եղել է՝ կանչել են, չեն գնացել։ Ընդհանուր առմամբ ցածր է աշխատավարձը, բայց եթե կանգնեցին ու չգնացին, աշխատավարձը ավելանալո՞ւ է»,- ասաց նա՝ նշելով՝ խնդրի մասին տեղյակ են բոլոր վերադաս մարմինները։

«Հայկական Ժամանակը» կապ հաստատեց նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ՝ հասկանալու՝ շտապօգնության աշխատակիցների խնդրին որևէ լուծում տրվելո՞ւ է։ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց․

«Վարորդները պետք է տեղյակ լինեն, որ իրենց աշխատավարձերի դրույքաչափերի հարցը առողջապահության նախարարության իրավասության ներքո է գտնվում։ Երևանի քաղաքապետարանը նախարարության հետ շփումներում արծարծում է շտապօգնության աշխատակիցների պայմանների բարելավման հարցը։ Այդ հարցով անընդհատ ենք աշխատում, տարբեր ասպեկտներով»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2918 դիտում

Ուկրաինայի հետ բանակցելու համար Պուտինը չի ցանկանում մեկնել Վատիկան

Վարորդական քննությունը չհանձնած անձը հավելյալ վճարի դիմաց հնարավորություն կունենա նորից քննություն հանձնելու

Գնման իրավունքով, վարկով բնակարան եմ ձեռք բերել, մինչ այժմ չունեմ սեփականության վկայական․ Թունյան

Կադրային փոփոխություններ Գլխավոր դատախազությունում. Աննա Վարդապետյանը հրամաններ է ստորագրել

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևները կարճատև կլինեն

Իսրայելում պատգամավորը բռնությամբ հեռացվել է ամբիոնից՝ Գազայում պատերազմը կոշտ քննադատելուց հետո. տեսանյութ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ակտիվացում է նկատվում. ՆԳ փոխնախարար

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհը. լուսանկարներ

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի մասնակից անձանց 109 մեքենա. 78-ը վարել են անչափահասները

2024-ին 160 հազարից ավելի նույնականացման քարտ է տրամադրվել. կարճ ժամանակով դանդաղեցվել է գործընթացը. Ղազարյան

Կառավարությունը կփոխհատուցի ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրով կենդանիների ձեռք բերման գնի 50 տոկոսը

Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ

Դադարեցվել է Վարդենիս քաղաքի մի քանի փողոցի գազամատակարարումը

Ինչ է ներառում հղիների անվճար բժշկական օգնությունը. նախարարությունն իրազեկում է

Քոչարյանը սխալ գիտի. իր որդու հայհոյանքներից հետո խոսել է հազարներով մարդ՝ անեծքներ հղելով. Սաֆարյան

Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա. տեսանյութ

Լկտի սուտ, որ ասում են՝ դեռ փառք է. Քոչարյանները շարունակում են թաքցնել հունական կղզու ունեցվածքը. Սաֆարյան

Պռոշյան փողոցից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Թուրքմենստանի քաղաքացի

Թբիլիսին շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ

Հարվածներ է հասցրել կնոջը, վերջինս էլ ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ վրա՝ սպանելով նրան. կինը կալանավորվել է

Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները

Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել

Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը

Ավտոմեքենան հրդեհվել է, բախվել կայանված մեքենաներին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Վերջին զանգը դպրոցական կյանքի ապրումների մասին է, ջերմ գրկեք իրար, գնացե՛ք առաջ. Ժաննա Անդրեասյան

Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ