Դատավորների վեթինգ իրականացնելու իրավական հնարավորությունները քննարկել են հինգ տասնյակը գերազանցող շահագրգիռ կողմեր

Անցումային արդարադատության, բարեվարքության խնդիրների ու վեթինգ իրականացնելու իրավական հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական քննարկում է այսօր տեղի ունեցել Երևանում՝ հինգ տասնյակը գերազանցող շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեն, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, Գլխավոր դատախազության ներկայացուցիչ, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ Եվրոպական միության հայաստանյան գրասենյակից, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակից ու ԵԱՀԿ տեղական ծրագրի համակարգողը։ Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավաբան-գիտնականներ, իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, այլք։

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ Կարեն Անդրեասյանը նման բազմակողմ ներկայացվածությունը պայմանավորել է վեթինգի, դատական բարեփոխումների թեմայի արդիականությամբ և ընդգծել, որ հանդիպման նպատակը մոտ 3 տարի «չարքչրկված» քննարկմանը՝ «ինչպե՞ս և ե՞րբ պետք է վեթինգ լինի Հայաստանում», վերջակետ դնելն է: «Մասնագետների մի խումբ գտնում է, որ ներկայիս Սահմանադրությունը թույլ է տալիս իրականացնել վեթինգ առանձին օրենքով, առանձին մեխանիզմով, իսկ մեկ այլ խումբ գտնում է, որ ներկայիս Սահմանադրությամբ դա իրականացնելն անհնար է։ Այսօր քննարկելու ենք նաև անցումային արդարադատության իրագործման ու դատավորների բարեվարքության ստուգման համար ավելի մեծ ժամանակահատված դիտարկելու հնարավորությունները»,- նշել է Կարեն Անդրեասյանն ու հույս հայտնել այդ հարցերի պատասխանները ստանալ քննարկման ամփոփման ժամանակ՝ հանրությանն ի վերջո ասելու համար՝ «վեթինգ լինելու է Սահմանադրության բարեփոխումներից առա՞ջ, թե՞՝ հետո»: Այդ համատեքստում արդարադատության նախարարը շեշտել է, վեթինգ արդեն սկսվել է Բարձրագույն դատական խորհրդի ներկայիս կազմի բացարձակ օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ: «Ես շարունակում եմ հավատալ, որ վեթինգի գործընթացը սկսված է, իրագործվում է, դրա արդյունքները մենք օր օրի տեսնում եք, բայց նաև միասին պետք է հասկանանք, արդյո՞ք մեզ պետք է վեթինգ իրականացնող առանձին օրենսդրական մեխանիզմ»,- եզրափակել է Կարեն Անդրեասյանը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իր գոհունակությունն է հայտնել Խորհրդի գործունեությանը տրված գնահատականի համար և ընդգծել, որ ԲԴԽ-ն   խնդիրը տեսնում է ոչ միայն կոնկրետ դատավորների պատժելու կամ  չպատժելու տիրույթում, այլ ցանկանում է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են կանխարգելիչ նշանակություն ունենալ ապագայում՝ հնարավոր խախտումների համար։ «Այդ առումով, կարծում եմ, մեր որոշումները որոշ չափով, եթե կարելի է այդ բառն օգտագործել, նախադեպային տրամադրությամբ են գնում»,- ընգծել է Գագիկ Ջհանգիրյանը։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը բարձր է գնահատել դատական համակարգի վերաբերմունքի փոփոխությունը վեթինգի գաղափարի նկատմամբ՝ ընդգծելով, որ  այն դիտարկվում է հանրային շահից բխող առաջնահերթություն։ «Մենք՝ հասարակական կազմակերպություններս, շարունակում ենք հավատալ և հուսալ, որ իդեալիստական ցանկություններն ու պատկերացումներն այս գործընթացի վերաբերյալ համակարգային ձևով կդառնան իրականություն»,- նշել է Դավիթ Ամիրյանը։

Մասնագիտական քննարկման ժամանակ զեկույցներով են հանդես եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը, Գլխավոր դատախազության Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը, ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը, համապատասխանաբար՝ «Բարեվարքության ստուգում. ձեռքբերումներ և բարելավման հեռանկարներ», «Բարեվարքության ուսումնասիրությունը Դատախազությունում», «Վեթինգի իրականացման հնարավոր հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» և «Անցումային արդարադատություն» թեմաներով։

Այնուհետև, մասնագիտական քննարկման ժամանակ ձևավորվել են երեք աշխատանքային խմբեր՝ անցումային արդարադատության, բարեվարքության խնդիրների ու վեթինգի իրավական հնարավորությունների վերաբերյալ։

Ամփոփելով խմբային քննարկումները՝ առաջարկվեց․

  • Անցումային արդարադատության բաղադրիչ ոչ թե դիտարկել մեկուսացված, այլ ընդհանուր՝ վեթինգին զուգահեռ։
  • Հանրության հետ պետք է տարվի նախապատրաստական աշխատանք՝ պատկերացում ունենալու համար, թե ի՞նչ մանդատ է ունենալու Ճշմարտության հանձնաժողովը, ինչ գործառույթ է իրականացնելու, որպեսզի դրանով նաև համագործակցության հնարավորություններ բացվի հանրության հետ:
  • Բարեվարքության գնահատման, հոգեբանական թեստավորման ենթակա պետք է լինեն ոչ միայն դատավորները, այլ նաև դատախազները, քննիչները:
  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը՝ անձին պաշտոնի նշանակելիս, խորհրդատվական բնույթից պետք է փոխվի, պետք է զարգացնել մշակույթը Սահմանադրական մարմինների միջև փոխադարձ որոշումների ընդունման:
  • Ողջամիտ է գործող Սահմանադրության շրջանակներում վեթինգ իրականացնելը, թեև չի բացառվում նաև դրան զուգահեռ Սահմանադրության բարեփոխումների շրջանակում փոփոխությունների նախատեսումը: Գործող Սահմանադրության պայմաններում լրացուցիչ անհամատեղելիության պայմաններ սահմանելու դեպքում հնարավոր է իրականացնել այս գործընթացը՝ օրենսդրական բազա ստեղծելու միջոցով: Այն հնարավոր է անկախ պետական մարմին ստեղծելու միջոցով․ պետք է նախատեսել անկախության երաշխիքներ, մարմնի ձևավորումը պետք է լինի Ազգային Ժողովի կողմից, կազմված լինի հանրության շրջանում հեղինակություն ունեցող իրավաբաններից, իրավապաշտպաններից, քաղհասարակության ներկայացուցիչներից: Հանձնաժողովը պետք է, ըստ էության, իրականացնի օրենքով սահմանված չափանիշների հիման վրա համընդհանուր ստուգման գործընթաց, հանդես գա խորհրդատվությամբ և այն ներկայացնի ԲԴԽ-ին: Միջնորդությունների քննությունը պետք է իրականացվի դռնբաց նիստի միջոցով՝ ԶԼՄ-ի լայն ներգրավվածությամբ և այլն։

Նախարարությունը նշում է, որ «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկումը կազմակերպել էր Արդարադատության նախարարությունը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1683 դիտում

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը