Բա ո՞ւր են ներդրումները. խոստումներից 9 տարի անց

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում երեկ հանդիպել է գործարար համայնքի հայազգի ներկայացուցիչներին:

Պաշտոնական մամուլը մեծ կարեւորություն է փորձում հաղորդել այս իրադարձությանը: Իրականում, սակայն այդ հանդիպումը մեծ հիասթափություն է պատճառում բոլոր նրանց, ովքեր ուշադիր հետեւել են Ռուսաստանի` «գործարար համայնքի հայազգի ներկայացուցիչների» գործողություններին գոնե վերջին տարիների ընթացքում: Հիմա՝ ավելի մանրամասն:

Հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը ելույթ է ունեցել, սեղմ ներկայացրել կառավարության 100 օրերի գործունեությունը: «Ես ոչ վաղ անցյալում եղել եմ ձեզանից մեկը: Ես շատ լավ գիտեմ, որ դուք բոլորդ ապրում եք մտածմունքներով, հետ նայելով եւ անմիջական հետաքրքրվածությամբ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու: Ես գիտեմ, որ բոլորիդ մոտ հպարտության եւ արժանապատվության զգացողությունը կախված է այն բանից, թե ինչպես է Հայաստանն իրեն զգում: Ես խոստանում եմ, որ մեր թիմը կանի ամեն հնարավորը»,- հանդիպման ժամանակ ասել է Կարեն Կարապետյանը:

Հանդիպումից մի քանի ժամ անց ռուսաստանաբնակ հայ գործարարները հայտարարություն են ընդունել «ՀՀ կառավարության բիզնես ծրագրերին մասնակցելու վերաբերյալ»: Ռուսաստանաբնակ հայ գործարարները, ըստ այդ հայտարարության, շահագրգռված լինելով Հայաստանի սոցիալ-տնտեսական դրության բարելավմամբ, եւ որ ամենակարեւորն է` «ծանոթանալով ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությանը», հայտարարել են, թե լիակատար աջակցություն են հայտնում Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ «երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն.... մեր պատրաստակամությունն ենք հայտնում ուժերի ներածին չափով մասնակցելու ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին եւ բիզնես ծրագրերին»:

Թե այդ որ «խորը բարեփոխումների» մասին են խոսում մեր հայրենակից գործարարները, հայտնի չէ: Բայց սա այլ խոսակցություն է: Ուշագրավն այն է, որ ռուսաստանաբնակ հայ գործարարներն առաջին անգամ չէ, որ «լիակատար աջակցություն են» հայտնում եւ ներդրումների խոստումներ տալիս: Ոչ այնքան հեռավոր 2008 թվականի հուլիսին` Մարտի մեկի ողբերգությունից մի քանի ամիս անց, Սերժ Սարգսյանը հոգեցունց մի ելույթ ունեցավ «Բազեների» հետ հանդիպման ժամանակ, կրկին խոսեց մեր երկրում իրականացվող խորը բարեփոխումների մասին եւ կոչ արեց սփյուռքահայ գործարարներին ներդրումներ անել Հայաստանում: Այդ կոչին կրկին արձագանքեցին հենց միայն ռուսաստանաբնակ հայ գործարարները՝ կոնկրետ խոստումներ տալով:

Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը խոստացավ Հայաստանում 250 միլիոն դոլարի ներդրում կատարել: Մեկ այլ, ոչ պակաս ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանը 150 միլիոն դոլարի ներդրում խոստացավ: «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Մուրադ Մուրադյանը`  120 միլիոն դոլարի...: Մի քանի օրվա ընթացքում ավելի քան կես միլիարդ դոլարի ներդրում խոստացվեց: «Զեր պաշտոնավարման 100 օրվա դինամիկան հույս է ներշնչում, որ նաեւ մեր մասնակցությամբ մի օր կտեսնենք մեր երազած Հայաստանը»,- այդ ժամանակ մասնավորապես, հայտարարել էր Արա Աբրահամյանը: Անցել է 9 տարի: Ո՞ւր են այդ ներդրումները: Մի երկու հատ էլիտար շենք կառուցեցին, կասկածելի գործարք տեղի ունեցավ ՀԷՑ-ի շուրջ, ու վերջ: Ընդհանուր առմամբ, նշված գործարարներն իրենց խոստացած ներդրումների նույնիսկ մի 6-7 տոկոսն էլ չարեցին: Այլ կերպ ասած, ռուսաստանաբնակ հայ գործարարներն ընդամենը հաճույքով մասնակցեցին Սերժ Սարգսյանի բեմադրած ներկայացմանը: Հիմա էլի խոստանում են:

«Առաջին հերթին ես կուզեի, որ Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունները չկառուցվեին այն մտայնության վրա, որ Հայաստանը հետաքրքրված է միայն սփյուռքի ներդրումներով ու բարեգործական առաքելությամբ: Մենք կարիք ունենք ներգրավվելու կառավարման եւ շփման մշակույթ»,- երեկվա ելույթում ասել է Կարեն Կարապետյանը: Մասնավորապես, ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարարներից «կառավարման եւ շփման մշակույթ» ներգրավելու հույսերը սին են: Նրանք երբեք մրցակցության մեջ չեն մտնի մեր օլիգարխների հետ: Դա ցույց է տվել տարիների փորձը: Օրինակ, հայ գործարարների են պատկանում ՌԴ-ում խոշորագույն առեւտրային ցանցերը, սակայն նրանցից եւ ոչ մեկը նույնիսկ փորձ չի անում մտնել Հայաստան եւ մրցակից դառնալ, ասենք, Սամվել Ալեքսանյանին: Ավելին: Նույն Սամվել Կարապետյանը նույն Սամվել Ալեքսանյանի հետ ձեռք ձեռքի տված Սամվել Կարապետյանին պատկանող «Դալմա մոլից» բառացիորեն դուրս շպրտեցին «Քարֆուրին»:

Իսկ տարօրինակ չէ՞ արդյոք, որ Ռուսաստանում հազարավոր սուպերմարկետների տիրապետող հայազգի գործարարներից եւ ոչ մեկը չի փորձում Հայաստան ներկրել, օրինակ, շաքարավազ կամ բանան: Այդ ապրանքները, սակայն իրենց ռուսական սուպերմարկետներում վաճառվում են 30-50 տոկոս ցածր գներով: Ախր երկու տարի առաջ Հայաստանը անդամագրվեց ԵՏՄ-ին, եւ մենք հիմա Ռուսաստանի հետ միեւնույն տնտեսական տարածքում ենք: Այսինքն՝ բոլորովին տարբերություն չկա՝ «Մագնիտկայի» կամ «Պյատյորոչկայի» սուպերմարկետը բացում ես Կրասնոդարում, թե՝ Երեւանում: Բոլորովին տարբերություն չկա՝ ներկրած հարյուր հազարավոր տոննա բանանի մի քանի հարյուր տոննան բերես Կրասնոդարի՞ քո սուպերմարկետը, թե՞ Երեւանի: Բոլորովին տարբերություն չկա:

Սակայն ռուսաստանաբնակ հայազգի գործարարները հարգում են «կառավարման եւ շփման մշակույթը» եւ չեն մրցակցում մեր օլիգարխների հետ: Եվ այդ պայմաններում նրանցից սպասել ներդրումներ, ասենք բարձրտեխնոլոգիական, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրություններում, թերեւս միամտություն է: Առավելագույնը, որ նրանք կանեն, մի երկու հատ էլ էլիտար շենք կկառուցեն, մի երկու հատ էլ մոլ կբացեն ու վերջ: Ինչ- որ բան հուշում է, որ մի 9 տարի հետո որեւէ լրագրող կքրքրի արխիվները, կգտնի վերը նշված հայտարարությունը ու էլի հարց կտա` բա ո՞ւր են ներդրումները...:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8334 դիտում

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ