Երևան
12 °C
Շվեյցարիայի դատախազությունը երեքշաբթի օրը խարդախության մեղադրանք է ներկայացրել համաշխարհային և եվրոպական ֆուտբոլի նախկին առաջնորդներ Զեպ Բլատերին և Միշել Պլատինիին։
Բացի խարդախությունից, շվեյցարացիները նաև հետաքննում են ենթադրյալ կոռուպցիան ՖԻՖԱ-ում և ՈՒԵՖԱ-ում՝ Քաթարը որպես Աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկիր ընտրելիս: Դա եղել է այն ժամանակ, երբ Բլատերն ու Պլատինին ղեկավարում էին այդ կազմակերպությունները, սակայն այս կոնկրետ մեղադրանքը վերաբերվում է այլ դրվագի:
Շվեյցարիայի դատախազությունը հայտարարել է, որ երկու միլիոն շվեյցարական ֆրանկ (2,19 միլիոն ԱՄՆ դոլար) է վճարվել Միշել Պլատինիին: Այդ գումարը տնօրինել է Զեպ Բլատերը 2011 թվականին։
Դատախազության տվյալներով՝ վճարումը «վնասել է ՖԻՖԱ-ի ակտիվներին և հանգեցրել Պլատինիի անօրինական հարստացմանը»։
Այժմ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախկին նախագահ շվեյցարացի Զեպ Բլատերը և Ֆուտբոլի Եվրոպական Միության (ՈՒԵՖԱ) նախկին նախագահ և 1980-ականների ֆուտբոլի գերաստղ Միշել Պլատինին առաջիկա ամիսներին կկանգնեն Շվեյցարիայի Բելինզոնա քաղաքում դատարանի առաջ:
Բլատերն ու Պլատինին պնդում են, որ վճարումը միանգամայն օրինական է եղել։ Խոսքը աշխատավարձի բարձրացման մասին է, որը Պլատինին հետադարձ ուժով պահանջել է ՖԻՖԱ-ում Բլատերի խորհրդական աշխատելու իր տարիների համար ՝ 1998-ից 2002 թվականներին։ Երկուսն էլ պնդում են, որ իրենք համաձայնել են այս բարձրացմանը նույնիսկ այն ժամանակ, երբ Պլատինին խորհրդական էր:
Այնուամենայնիվ, դատախազները նշում են, որ Պլատինին խնդրել է իրեն վճարել «խորհրդատվական գործունեության ավարտից ավելի քան ութ տարի անց»: Նրանք այս վճարը տեսնում են այլ լույսի ներքո. 2011-ին Զեպ Բլատերը պատրաստվում էր վերընտրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, և Պլատինին, ենթադրաբար, կարող էր ազդել այն գործընթացի վրա, թե ինչպես կքվեարկեին Եվրոպայի պատվիրակները:
Բլատերն ու Պլատինին մեղադրվում են խարդախության, յուրացումների, պաշտոնեական դիրքի չարաշահման և փաստաթղթերի կեղծման մեջ։
Այս գործի հետաքննությունը սկսվել է 2015 թվականին, և միաժամանակ Բլատերն ու Պլատինին հեռացվել են ֆուտբոլից։ Երկուսն էլ վիճարկել են այս որոշումը դատարաններում, բայց ամենուր պարտվել են։
85-ամյա Զեպ Բլատերը մինչև 2015 թվականը 17 տարի ղեկավարում էր ՖԻՖԱ-ն, իսկ 66-ամյա Միշել Պլատինին այն ժամանակ պատրաստվում էր փոխարինել նրան:
Պլատինիի փաստաբան Դոմինիկ Նելենը երեքշաբթի օրը BBC-ին ասել է, որ իր պաշտպանյալը «կտրականապես հերքում է կեղծ մեղադրանքները»:
«Գործի նյութերում կան բավարար ապացույցներ և փաստաթղթեր, որոնք ապացուցում են իմ պաշտպանյալի անմեղությունը: Ես 100%-ով վստահ եմ, որ մենք կարող ենք ապացուցել իմ պաշտպանյալի անմեղությունը դատարանում»,-ասել է Նելենը:
Բլատերը հայտարարություն է արել նոր մեղադրանքների վերաբերյալ և ասել, որ անհամբեր սպասում է դատավարությանը, որը, հուսով է, «վերջ կդնի այս պատմությանը»:
ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարը բացատրել է, որ վճարումը կատարվել է բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, իսկ ուշացումը պայմանավորված է նրանով, որ համաշխարհային ֆուտբոլի ֆեդերացիան չի կարողացել ամբողջ գումարը փոխանցել իրեն ժամանակին։ Բլատերի խոսքով՝ Պլատինիի որոշումը հաստատվել է ՖԻՖԱ-ի բոլոր պատասխանատու մարմինների կողմից, և ստացողը դրանից բոլոր հարկերը վճարել է Շվեյցարիայում։
2010 թվականի վերջում ՖԻՖԱ-ն քվեարկեց 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունները ընդունող երկրների վերաբերյալ։ 2018 թվականի առաջնությունը հաղթել է Ռուսաստանը, իսկ 2022 թվականի առաջնությունը՝ Քաթարը։ Այս վերջին որոշումը՝ չեմպիոնությունը փոքր, ոչ ֆուտբոլային և ոչ շատ թեժ երկրին տալը, շվեյցարական դատախազության առանձին հետաքննության առարկա է, և թե՛ Բլատերը, թե՛ Պլատինին նույնպես ներգրավված են այս հետաքննության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT