Վրաստանի խորհրդարանը մերժել է գրանցել ադրբեջանական ազգանունները փոխելու նախագիծը

04/11/2021 schedule09:20

Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովը մերժել է գրանցել ադրբեջանական ազգանունների վերադարձի մասին օրենքի նախագիծը ստորագրությունների անբավարար քանակի պատճառով, սակայն ասել է, որ իշխող թիմը նույնպես նախատեսում է պատրաստել նմանատիպ օրինագիծ, որը թույլ կտա Ադրբեջանի քաղաքացիներին «իրենց ավանդական ազգանվանը նման ազգանուն ընտրել», հայտնում է «ԱԼԻՔ»-ը։ 

Վրաստանի էթնիկ ադրբեջանցի քաղաքացիների մի մասը վաղուց է հայտարարել, որ ցանկանում է իր ազգանունից հանվեն ռուսական վերջավորությունները, «քանի որ դա դիտվում է որպես խորհրդային/ռուսական օկուպացիայի անցանկալի վկայություն»: 

Վրաստանում ադրբեջանցիների, ինչպես նաև Ադրբեջանում ապրողների ազգանունները հաճախ ավարտվում են ռուսերեն -ով, -և վերջածանցով: Սակայն պատմական ազգանվան վերջավորությունն այլ է, օրինակ. 

  • Խալիլով - Խալիլլի
  • Մամեդով - Մամեդլի
  • Իսմայիլովա - Իսմայիլ
  • Ալիև - Ալիսոյ
  • Գուլմամեդովա - Գուլմամեդլի և այլն: 

Այս գաղափարի հետ կապված արշավը, որը կոչվում է «Վերադարձրու ազգանունս», մեկնարկել է 2020 թվականի սկզբին «Սալամ» քաղաքացիական հարթակի կողմից։ 

2021 թվականի ամռանը «Սալամը» նախաձեռնեց ստորագրահավաքի համազգային արշավ՝ օրենքով պահանջվող ստորագրությունների քանակով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար: 

Էթնիկ ադրբեջանցի քաղաքացիների նախաձեռնող խումբն օրինագիծը ներկայացրել է խորհրդարան հուլիսին, իսկ սեպտեմբերի 27-ին օրենսդիր մարմնում գրանցվել է 26.298 ստորագրություն։ 

Ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովը նոյեմբերի 1-ի նիստում քննարկել է ստորագրությունների իսկությունը։ 

Հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլին նիստում հայտարարել է, որ նախաձեռնող խմբի կողմից ներկայացված 26.298 ստորագրություններից խորհրդարանի կանոնակարգի պահանջներին համապատասխան նշված տվյալների թերի կատարման պատճառով անվավեր է ճանաչվել 3370 ստորագրություն և փաստացի ընդունվել է միայն 22.928 ստորագրություն։

Այդ հիմքով հանձնաժողովը մերժել է նախաձեռնող խմբին օրինագիծը ներկայացնելու իրավունքից, քանի որ օրենքը պահանջում է 25.000 ստորագրություն։ 

Մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն ասել է, որ «չնայած նման որոշմանը, հարցը չի տուժի»։ 

«Մի քանի պատգամավորներ պատրաստել են օրենսդրական նախաձեռնություն, որը կանդրադառնա այստեղ բարձրացված խնդրին։ Այդ իրավական մեխանիզմը կծառայի ադրբեջանական ծագում ունեցող մարդկանց, ինչը թույլ կտա նրանց փոխել իրենց ավանդական ազգանունին անհամապատասխան ազգանունները և ձևավորել դրանք իրենց մշակույթին բնորոշ ձևով»,- ասել է Սարջվելաձեն։

Այս հարցի վերաբերյալ իրենց տեսակետն են հայտնել նաև «Սալամ» նախաձեռնության անդամները։

«Չնայած հանձնաժողովն ու նրա աշխատակազմն ասում են, որ բացասական կարծիք կներկայացնեն Խորհրդարանի բյուրոյին, մենք կարծում ենք, որ դեռ ռեսուրս կա այդ կարծիքը դեպի լավը փոխելու համար»,- ասել է «Սալամ» նախաձեռնության ներկայացուցիչներից Քյամրան Մամեդլին։ 

Մամեդլին ընդգծել է նաև, որ նախաձեռնող խումբն աշխատում է, հանդիպում է պատգամավորների հետ և հույս ունի, որ այդ գործընթացը կշարունակվի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
974 դիտում

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի