Երևան
12 °C
Չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի արևելքում գտնվող Բոն քաղաքի բնակիչները ջերմորեն դիմավորել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով կատարել է իր վերջին պաշտոնական այցը Ֆրանսիա:
Ինչպես վկայում են Ելիսեյան պալատի տարածած տեսագրությունները, հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել՝ դիմավորելու Մերկելին։


Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմը հայտնել է, որ Բոնը՝ Բուրգունդիայի դուքսերի պատմական նստավայրը և Բուրգունդիայի գինիների մայրաքաղաքը, ընտրվել է որպես այս եզրափակիչ հանդիպման վայր Մակրոնի անձնական նախաձեռնությամբ։
Մերկելը, որը ղեկավարում է Գերմանիայի կառավարությունը 2005 թվականից, վերջին 16 տարիների ընթացքում եղել է Ֆրանսիայի չորս նախագահների զրուցակիցը։
Ֆրանսիական կողմը գերմանացի քաղաքական գործչի հրաժեշտի այցին ընտանեկան հանդիպման ձևաչափ է տվել, կանցլերին ուղեկցել է ամուսինը՝ Յոահիմ Զաուերը, իսկ Ֆրանսիայի նախագահը հյուրերին հանդիպել է կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ։


Agence France-Presse-ը, հայտնելով այս մասին, նշել է երկու երկրների ղեկավարների հարաբերությունների ջերմ բնույթը։ Ֆրանսիայի նախագահը հունիսին դարձավ առաջին օտարերկրյա ղեկավարը, որը հրավիրվել էր Գերմանիայի մայրաքաղաք կորոնավիրուսային համաճարակի պատճառով սահմանված հիմնական սահմանափակումների վերացումից հետո: Մերկելն էլ սեպտեմբերին էր մեկնել Ֆրանսիա՝ Մակրոնի հետ աշխատանքային հանդիպման։
Ֆրանսիայի ղեկավարը վերջերս բազմիցս է նշել «Անգելա Մերկելի ակտիվ դերը երկու երկրների հարաբերություններում», նրա «զսպվածության» և «զրուցակցին լսելու ունակության» մասին:

Անցած տարիներին Փարիզի և Բեռլինի հարաբերություններում եղել են և՛ ճգնաժամեր, և՛ վերելքներ, գրում է Ouest-France թերթը։ Այս տարիների ընթացքում «ֆրանս-գերմանական տանդեմը առաջ գնաց, նահանջեց, շրջադարձ կատարեց, բայց անընդհատ ցուցադրեց իր կենսունակությունը»,- գրում է թերթը։
Մերկելին Ֆրանսիայի ցուցաբերած պատվի ու ջերմ ընդունելության հետ մեկտեղ պատվելու նշան էր նաև «Պատվո լեգեոնի» շքանշանի Մեծ Խաչով նրան պարգևատրելը: Պարգևատրման ժամանակ Մակրոնը սրտառուչ խոսքեր է ասել Մերկելին, կանցլերը հուզվել է, ու շնորհակալական գրկախառնության ժամանակ 2 առաջնորդներն էլ չեն կարողացել զսպել հուզմունքը:
Գերմանիայի նախագահը պաշտոնապես ծանուցել է Մերկելին վերջինիս լիազորությունների ավարտի մասին:



Նշված պարգևը ֆրանսիական մրցանակի բարձրագույն աստիճանն է, որը սահմանել է Ֆրանսիայի Հանրապետության առաջին հյուպատոս Նապոլեոն Բոնապարտը 1802 թվականին:
Մինչ օրս այն Ֆրանսիայում մնում է որպես հատուկ արժանիքների պետական ճանաչման նշան: 2006 թվականին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի որոշմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս դարձավ «Պատվո լեգեոնի» ասպետական մեծ խաչի շքանշանակիր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT