Երևան
12 °C
Կորոնամիֆային տեղեկատվական հոսքերի շրջանում լրագրողների գրագետ աշխատանքն օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Այս մասին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում և խնդրանքով դիմել զանգվածային լրատվության միջոցների բոլոր ղեկավարներին:
Գրառման մեջ ասված է.
«Խնդրանքով դիմում եմ զանգվածային լրատվական միջոցների բոլոր ղեկավարներին․
Հարգելի և սիրելի լրագրողներ, առնվազն 7 ամիս Հայաստանում սկսվել է պատվաստման գործընթացը, և մենք՝ բուժաշխատողներս, ցավոք, դեռ կարողացել ենք հասարակության 12%-ին բացատրել, որ ներկա պահին չունենք այլընտրանք. պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը։
Ես գիտեմ, որ հասարակության վստահության կարևորագույն ու հզոր զենքերից մեկն այսօր ձեր ձեռքերում է, ուստի խնդրում եմ եկեք մեր՝ բուժաշխատողների զենքերի հավաքածուում ավելացնենք նաև ձեր զենքերը, որպեսզի կարողանանք կանխենք այս կորոնավիրուսային աղետը, որը մոլեգնում է աշխարհում ու, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում բնակվող 6582 մարդու կյանք է խլել․․․
12%-ի արդյունքն ինձ ապացուցեց, որ ձեր ունեցած զենքերի բացակայությունը կամ սխալ կիրառումը մեր՝ բժիշկներիս, զենքերի հավաքածուում ամեն վայրկյան միայն բարդացնում է մեր պայքարը նենգ հիվանդության դեմ այս պատերազմում։
Գաղտնիք չէ, որ այսօր հասարակությանը մատուցելու ամենամեծ լծակները պատկանում է 4-րդ իշխանությանը։ Սոցիալական դաշտի ազատությունը յուրաքանչյուրին հասու է դարձել ու բոլորի առջև բացվել է անվերահսկելի հնարավորություն՝ աշխատելու բաց տվյալների հետ, հանրայնացնելու տվյալներ, որոնք կարիք ունեն ուսումնասիրության, մշակման, համադրման, վերլուծության և նոր միայն հանրայնացման:
Պատրաստ եմ բժշկական համալսարանի գիտական ողջ ներուժը տրամադրել, որպեսզի միասին կարողանանք հասարակությանը մատուցել միայն հավաստի և փաստերի վրա հիմնված բժշկագիտական տեղեկատվություն։
Հավատացեք մեզ՝ բժիշկներիս, այս կորոնամիֆային տեղեկատվական հոսքերի շրջանում ձեր՝ լրագրողների, գրագետ աշխատանքն օդ ու ջրի պես անհրաժեշտ է։
Սպիտակ բանակն այսօր պատվով կատարում է իր աշխատանքը: Առաջարկում և խնդրում եմ միացեք Սպիտակ բանակին և այս կորոնամիֆային տեղեկատվական տարափի մեջից միասին դուրս կբերենք միայն գիտական նյութեր և կմատուցենք հանրությանը:
Արդյունքում կկանխենք կորոնաաղետը, կփրկենք մարդկանց և կայուն ֆունդամենտ կստեղծենք՝ առողջ սերունդ ունենալու համար։
Հ․Գ․ Երկուշաբթի օրվանից ԵՊԲՀ-ում ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ ԶԼՄ-ներին մասնագիտական տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Աշխատանքային խումբն ունի հստակ սկզբունք՝ աշխատելու է օբյեկտիվ, արագ, փաստական ու կառուցողական։
Երկուշաբթի կներկայացնենք մասնագետներին և նրանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն 7 օր՝ 24 ժամ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT