Երևան
12 °C
Սույն թվականի նոյեմբերի 14-ին Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ևս սպասվում են ՏԻՄ ընտրություններ:
«Հայկական ժամանակը» զրուցել է Ստեփանավանում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համայնքապետի թեկնածու Վանո Հակոբյանի հետ՝ կուսակցության առաջարկների, համայնքի խնդիրների և հավանական կոալիցիաների մասին:
- Պարոն Հակոբյան, Դուք ծնվել, մեծացել ու արարել եք Ստեփանավանում: Բնականաբար, խորքային ծանոթ կլինեք համայնքին վերաբերող խնդիրներին: Որո՞նք են դրանք և ի՞նչ լուծումներ են պահանջում:
- Ստեփանավան խոշորացված համայնքի և կոնկրետ Ստեփանավան համայնքի կարևոր խնդիրներից մեկը ճանապարհաշինությունն է: Համայնքային մի շարք ճանապարհներ վերջին անգամ նորոգվել են 70-ականներին, և ոչ մի անգամ այդ ճանապարհների վրա վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Առկա է նաև ջրաֆիկացման խնդիրը: Համայնքներ կան՝ խմելու ջուր չունեն, մարդիկ գետից են վերցնում ջուրը: Գազաֆիկացման խնդիր նույնպես առկա է համայնքում. գյուղեր կան՝ գազ չունեն: Գյուղատնտեսությունը նույնպես զարգանալու տեղ ունի, դրա զարգացման վրա դրական ազդեցություն կունենա հակակարկտակայանների կառուցումը:
- Դուք 2000-2006 թվականներին աշխատել եք որպես Կաթնաղբյուր համայնքի ղեկավարի տեղակալ, այսինքն՝ համայնք ղեկավարելու փորձ ունեք: Ընտրվելու դեպքում Ձեր մատնանշած խնդիրներին ինչպե՞ս եք պատկերացնում լուծում տալ:
- Համայնքային բյուջեի միջոցներով այս բոլոր խնդիրները լուծել հնարավոր չէ: Պետք է ներդրումների և հանգանակությունների միջոցով գումարներ հավաքվեն: Մեծ թվով մեր հայրենակիցներ, որոնք այժմ երկրում չեն, պատրաստ են իրենց ներդրումն ունենալ համայնքի զարգացման հարցում: Ես կարող եմ մատնանշել և ասել՝ ովքեր են պատրաստ:
- Իսկ ո՞րն է եղել պատճառը, որ այս տարիների ընթացքում այդ մարդիկ համայնքում չեն արել ներդրում:
- Պատճառներից մեկն այդ ուղղությամբ կազմակերպչական աշխատանքի բացակայությունն է: Բայց մեզ ներդրումներ են պետք, որպեսզի շատանան նաև աշխատատեղերը: Համայնքի բնակիչների մեծ մասը թողել է տունը, գնացել է այլ երկրում աշխատելու, գտել է իր հացը վաստակելու մինիմալ ձևը:
- Համայնքի հետագա ապագան, զարգացումը կախված է երիտասարդներից: Ի՞նչ անել, որ երիտասարդները մնան և շենացնեն իրենց համայնքը, ոչ թե, օրինակ, ուսման նպատակով գնան մայրաքաղաք և ավերտելուց հետո մնան այնտեղ:
- Ես չէի ասի, թե երիտասարդները գնում և մնում են մայրաքաղաքում: Ավելի շատ թողնում են երկիրը և հեռանում: Միակ ելքը աշխատատեղեր բացելն է, նրանց մեջ հետաքրքրություն առաջացնելը: Մեզ մոտ նույնիսկ տարրական խնդիրները հիմա չեն լուծվում: Օրինակ՝ ճանապարհների վատ լինելու պատճառով շտապօգնության մեքենաները շատ ժամանակ չեն կարողանում ժամանակին հասնել համայնք և օգնություն ցուցաբերել:
Պարոն Հակոբյան, Ստեփանավանը քիչ թե շատ ակտիվ տուրիստական կենտրոն է. Դենդրոպարկ, Լոռվա բերդ, մի շարք եկեղեցիներ և այլ տեսարժան վայրեր: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ այն ավելի զարգանա և դառնա հայտնի տուրիստական ուղղություն:
- Նախ, պետք է Ստեփանավան համայնքի մաքրությանը ուշադրություն դարձվի, ինչպես նաև բնակիչների շփումն ու վերաբերմունքը տուրիստների նկատմամբ պետք է փոխվի: Ծառայությունները, որոնք գործում են Ստեփանավանում, պետք է զարգացնել, ավելի բարձր մակարդակի հասցնել: Բայց ասեմ՝ այն համայնքը, որտեղ կա սոցիալական խնդիր, տուրիզմը զարգացնելը բարդ է: Նախ այդ ուղղությամբ պետք է աշխատել:
- ՏԻՄ ընտրությունների արդյունքներով եթե կարիք լինի կոալիցիա կազմելու, պատրա՞ստ եք համագործակցել «Քաղաքացիական պայմանագիր» կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ:
- Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ խնդիրները շատ են, սևերի ու սպիտակների չենք բաժանելու: Առողջ ծրագրեր ու գաղափարներ ունեցող կուսակցությունների հետ մենք պատրաստ ենք համագործակցել: Ամեն բան պետք է անենք, որպեսզի մեր տարածաշրջանը զարգանա. քաղաքական նկատառումները մեզ համար երկրորդական են, մեր սկզբունքն առողջ դատողությունն է:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT