«Մենք անմահ ենք, մամ ջան». 20-ամյա Գարիկ Կիզիրանցը զոհվեց հրադադարից մեկ օր առաջ

«Մենք անմահ ենք, մամ ջան». պատերազմի ավարտից մեկ տարի է անցել, սակայն տիկին Լուսինեն դեռ չի համակերպվում որդու կորստի հետ: 20-ամյա Գարիկ Կիզիրանցը 2019 թվականի հուլիսի 15-ին էր զորակոչվել ժամկետային զինծառայության: 6 ամիս ծառայել էր Լուսակերտում, դեկտեմբերին սերժանտի կոչում ստանալուց հետո ծառայությունը շարունակել էր Արցախում։ Հորաթաղի զորամասում եղել էր դիվիզիոնի 5-րդ մարտկոցի 3-րդ դասակի հրամանատարը։

Բնավորությամբ ըմբոստ, արդարամիտ, սակայն զինվորական կյանքի հանդեպ սեր չունեցող Գարիկն Արցախյան 44-օրյա պատերազմում հազարավոր հայորդների նման իր պայքարը մղեց հանուն հայրենիքի ու ընտանիքի: Մայրիկի խոսքով՝ տղան այդ օրերին շատ էր փոխվել, ասում է՝ Գարիկն իրեն այլ վայրերում էր տեսնում, բայց ոչ բանակում: Սակայն ո՞վ կմտածեր, որ ռազմի դաշտում տղան թշնամու դեմ պայքարի մեջ մտնողներից առաջին է լինելու:

«Պատերազմի օրերին իրեն այնպես էր դրսևորում, որ մենք էլ չէինք ճանաչում: Ամեն օր զանգում էր, որ չանհանգստանանք իր համար: Ամենաանհնարին միջոցն էլ ձեռնարկում էր, որ մեզ ոգեշնչեր. երբեք չէր ընկճվում»,- ասում է որդեկորույս մայրը:

Գարիկը պատերազմի առաջին օրվանից սկսած՝ եղել է ամենաթեժ կետերում։ Մասնակցել է Մարտակերտի, Մադաղիսի պաշտպանական մարտերին: Հոկտեմբերի 15-ից տեղափոխվել է Մարտունի և մասնակցել Ճարտարում և Գիշիում ընթացող մարտական գործողություններին։ 20-ամյա զինվորն իրեն վստահված հրետանուց արձակել է շուրջ 2500 արկ։ 43 օր գիշերուզօր կռվել է՝ ոչնչացնելով բազմաթիվ զինտեխնիկա և կենդանի ուժ։ Մայրիկի հավաստմամբ՝ այդ ընթացքում Գարկը երբեք չի հուսահատվել, այլ մարտական բարձր տրամադրությամբ միշտ ոգևորել է զինվորներին, ասել՝ «անպայման բոլորով տուն ենք գնալու»։

Որդու հետ ունեցած զրույցներից մայրը նոյեմբերի 6-ին ունեցած զրույցը չի կարողանում երբեք մոռանալ: Որդին ընտանիքի անդամներին ասել է. «Մի վախեցեք, մենք անմահ ենք, մեզ բան չի լինի: Թշնամին է փախչում մեզանից, մենք ինչո՞ւ պետք է փախչենք»:

Ամենաանհանգստացնող զանգը եղել է նոյեմբերի 8-ին. Գարիկն այդ օրը զանգահարել է ընտանիքի բոլոր անդամներին:

«Առավոտյան ինձ էր զանգել, խոսեցինք, բայց ավելի շատ անհանգստացա: 43 օրերի ընթացքում տագնապ չեմ ունեցել երբեք, այդ զանգից շատ անհանգիստ վիճակում էի. կանխազգում էի երևի: Ծանրոց էինք ուղարկել, զանգել էր, որ շնորհակալություն հայտներ, ասաց՝ երեկոյան կզանգեմ, բայց այդպես էլ չզանգեց: Ինչ հեռախոսահամար գիտեինք իր ընկերների, զանգեցինք, բայց ոչ մի պատասխան չկար: Մահվան լուրն իմացանք նոյեմբերի 10-ին»,- պատմում է մայրը՝ Լուսինե Մարությանը:

Հրադադարից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 8-ին, կատաղի մարտերի ժամանակ թաքստոցի հրաման տալով իր զինակից ընկերներին՝ Գարիկը, երբ հրանոթից կրակելիս է եղել, նրան թիրախավորել է թշնամին: Նա զոհվել է Մարտակերտում՝ Գիշի գյուղում:

Գարիկ Կիզիրանցը ծնվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ 2 տարեկանից ապրել է Մոսկվայում, սովորել Շոլկովո քաղաքի Ջանիբեկովի անվան թիվ 13 դպրոցում։ Դեռ մանկուց աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ ու կարգապահ պահվածքով։ 2009 թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, Գարիկն ուսումը շարունակել է Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցում։ Մասնակցել է թե՛ քաղաքային և թե՛ հանրապետական բոլոր օլիմպիադաներին և արժանացել բազմաթիվ պատվոգրերի։ Հաճախել է UCAN մոդելային դպրոց։ Գերազանց ավարտելով դպրոցը՝ ընդունվել է ՀԱՊՀ-ի ՏՀՏԷ ինստիտուտի տեղեկատվական տեխնոլոգիա ճյուղ։

20-ամյա Գարիկի հիշատակին նրա դասարանցիների ջանքերով իր նոթատետրը վերածվել են գիրքի: Այն կոչվում է «Небесный солдат»՝ «Երկնային զինվոր»: Գարիկը նույնպես շատ է ցանկացել գիրք գրել, միշտ ասել է՝ «ինձ ճանաչելու են, իմ մասին բոլորը լսելու են»։

Հատված Գարիկի հուշատետրում առկա մտքերից, որը նա գրել է ռուսերեն

''Затея написать кое-что никуда не пропала. У меня есть сформулированные характеры, которых нужно чуть-чуть усовершенствовать. У меня имеется и конфликт. А как гласит книга ''исскуство драматургии''։ ''Характер создаёт конфликт, без конфликта не будет характера''. Черт, у меня даже есть крохотная база знаний на счет всей этой суеты.

В общем, вы еще обо мне услышите.

Этот блокнот я оставлю дома в знак того, что все плохое или, почему нет хорошее имеет свой логический конец. Пусть он будет играть роль маяка в разбушевавшемся море, а именно-в самых трудных и неисходных ситуациях''.

Ստորև՝ հայերեն թարգմանությունը

«Ինչ-որ բան գրելու միտքն իմ ներսից այդպես էլ չհեռացավ։ Ես արտահայտված կերպարներ ունեմ, որոնք պետք է մի փոքր կատարելագործել։ Ես նաև կոնֆլիկտային եմ: Ինչպես ասվում է «Դրամատուրգիայի արվեստ» գրքում, «Բնավորությունը կոնֆլիկտ է ստեղծում, առանց կոնֆլիկտի բնավորություն չկա»: Գրողը տանի, ես նույնիսկ փոքր գիտելիքների բազա ունեմ այս ամբողջ աղմուկի մասին:

Դուք դեռ կլսեք իմ մասին։

Այս նոթատետրը ես կթողնեմ տանը՝ ի նշան այն բանի, որ ամեն վատ բան, կամ, ինչու ոչ, լավ բան իր տրամաբանական ավարտն ունի։ Թող նա խաղա փարոսի դերը մոլեգնող ծովում, այն է՝ ամենադժվար և անելանելի իրավիճակներում»։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4244 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ