Երևան
12 °C
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանն է բացվել այսօր՝ դերասանի մահվան տարելիցի օրը, Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը:
Հուշարձանի տեղադրման աշխատանքներին մասնակցել են Ջիգարխանյանի ընկերները, ընտանիքի անդամները, ինչպես նաև թատրոնի ներկայացուցիչները։
«Արձանը գրանիտից է։ Արմեն Բորիսովիչը ներկայացված է արդեն պատկառելի տարիքում, կարծում եմ՝ հենց այդպես է նրան մեծամասնությունը հիշում։ Այս կերպարը Վլադիմիր Մայակովսկու թատրոնի բեմադրության մեջ Էդվարդ Ռադզինսկու «Զրույցներ Սոկրատեսի հետ» ներկայացման նշանակալի դերերից մեկն է»,- ասել է հուշարձանի հեղինակ, քանդակագործ Միքայել Սողոյանը:

Արմեն Բորիսովիչի խորթ որդին՝ Ստեփան Ջիգարխանյանը, ևս ներկա է եղել հուշարձանի բացմանը, ու, չնայած ավելի վաղ եղած քննադատությունների մեծ ալիքին, նա հավանություն է տվել արձանի՝ հենց այս մակետի քանդակմանը:
Հիշեցնենք՝ այս տարվա հունիսին աղմուկ բարձրացավ Արմեն Ջիգարխանյանի գերեզմանի անմխիթար վիճակի հետ կապված: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի երկրպագուները նրա մահից վեց ամիս անց որոշել էին այցելել գերեզմանին ու հարգանքի տուրք մատուցել, բայց այցելելով՝ նրա արվեստի երկրպագուները մեծ զարմանք էին ապրել՝ տեսնելով չափազանց անմխիթար գերեզմանն ու հողին հավասարված թումբը:
Բանն այն էր, որ Արմեն Բորիսովիչի գերեզմանի վրա նույնիսկ ցանկապատ չկար: Բլուրը բառացիորեն հավասարեցվել էր գետնին, իսկ հողը ծածկվել էր ավազով: Մեծ հայկական խաչը փոքր-ինչ թեքվել էր, համեստ դիմանկարն արդեն գունաթափվել էր և ուղղակի դրված էր հենց ավազի վրա: 3 աղքատիկ արհեստական փնջերի կողքին 2 մեխակ էր եղել դրված:
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը մահացավ ծանր ու երկար հիվանդությունից հետո: Նա շաքարախտ ուներ, որի ֆոնին սկսվել էին երիկամների լուրջ խնդիրներ: Դերասանի կյանքի վերջին տարում նրան աջակցում էին երկրորդ կինը՝ դերասանուհի Տատյանա Վլասովան ու ընկերները:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի լույս 14-ի գիշերը, 86 տարեկան հասակում:
Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մի քանի հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT